Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի մասնագետներին արդեն երկրորդ անգամ համախմբած «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով երկօրյա կոնֆերանսը, հագեցած օրակարգով, բժշկական մայր բուհում այսօր շարունակեց աշխատանքը:

Ավագ և միջին բուժաշխատողների համար զեկույցներով հանդես եկան սրտաբանության ոլորտի հայ և գերմանացի առաջատար մասնագետները՝ անդրադառնալով ներկայիս մարտահրավերներին: «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի և Ինտենսիվ թերապիայի ծառայության սրտաբաններ Լաուրա Սահակյանը և Գոռ Մարտիրոսյանը կոնֆերանսի առաջին մասում ներկայացրին կլինիկական դեպքեր՝ զարկերակային հիպերտենզիայից մինչև հիպերտոնիկ սրտային հիվանդություններ՝ ցույց տալով, թե ինչպես գնահատել պացիենտի վիճակը և ինչ մոտեցումներ ցուցաբերել, ինչպես նաև՝ ինչ սկզբունքների վրա հիմնվել բուժման ընթացքում:

Սրտաբան Գոռ Մարտիրոսյանի խոսքով՝ դա ներառում է տուժած օրգանների հայտնաբերում, պարզել, թե որոնք են վնասվել (ուղեղ, սիրտ, երիկամներ, աչքեր և այլն), որոշել՝ արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ միջամտություններ, բացի ճնշման իջեցումից (օրինակ՝ էկլամպսիայի դեպքում մագնեզիումի սուլֆատ, աորտայի դիսեկցիայի դեպքում վիրահատություն): Որոշել՝ արդյոք կա սուր բարձրացման պատճառ և պարզել այլ ուղեկցող առողջական վիճակների մասին, որոնք կարող են ազդել բուժման պլանի վրա (օրինակ՝ հղիություն): Ճնշման անվտանգ իջեցման արագություն և մակարդակի որոշում. ճնշումը պետք է իջեցնել աստիճանաբար՝ խուսափելով օրգանների արյունամատակարարման կտրուկ վատացումից:

Համալսարանական մասնագետ Լաուրա Սահակյանն անդրադառնալով ներկայացված երկու դեպքերի մեջ հիմնական տարբերություններին՝ շեշտեց, որ երբ խոսքը գնում է քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող պացիենտի մասին, բուժման սխեմայում զարկերակային ճնշումը պետք է հասցնել նորմայի սահմաններին, իսկ բարդացած՝ սուր սրտային անբավարարության պարագայում մասնագետներն այլ կերպ են վարում հիվանդին, և զարկերակային ճնշման կտրուկ իջեցումը ցանկալի չէ:

«Նկարագրված դեպքերի հաջորդ տարբերությունն այն է, որ սուր իրավիճակներում պետք է ավելի հրատապ կողմնորոշվել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ երկու դեպքում էլ բուժումն իրականացվում է՝ հիմնվելով միջազգային ուղեցույցերի վրա:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի Սրտաբանության բաժանմունքի, Առիթմոլոգիայի բաժնի վարիչ Արման Դանոյանը սրտային հանկարծամահության կանխման և ներկայիս մարտահրավերների մասին փաստեց, որ սրտային հանկարծամահության տենդենցը ժամանակի ընթացքում նվազում է: «Այս հարցում մեծ դեր ունեն դեղերը, սակայն սրտաբանները դեռ շատ գործ ունեն անելու»,-եզրափակեց նա:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ միջոցառումը հայ-գերմանական մասնագիտական համագործակցության թիրախային կետերից մեկն է։ «Գերմանացի գործընկերների հետ մենք հաջողությամբ իրագործում ենք «ՀՈՐԻԶՈՆ» Թվիննինգ ծրագիրը։ Սա մեզ համար լայն հնարավորություն էր՝ համագործակցելու Եվրոպական Միության, մասնավորապես՝ Գերմանիայի հետ։ Այժմ համագործակցում են սրտաբանության ոլորտի հայ և գերմանացի մասնագետները՝ կիսվելով կլինիկական փորձառությամբ», – ընդգծեց պրոռեկտորը՝ վստահություն հայտնելով, որ հետագայում փոխգործակցությունը համալսարանների և բժշկական հաստատությունների միջև է՛լ ավելի կընդլայնվի:

Կոնֆերանսի մասնակիցներին, ԵՊԲՀ ղեկավարությանը ողջունեց Գերմանիայի Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան:

«Այստեղ են մեր ակադեմիական գործընկերության ակունքները: Բժշկական համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվեց՝ դառնալով շատ սերտ համագործակցություն: Գիտությունը ծաղկում է փոխանակման, երկխոսության և միջազգային ցանցերի միջոցով: Կլինիկաների համագործակցությունը կարող է բարելավել առողջապահական ծառայություններն ամբողջ աշխարհում։ Շատերն են շահում դրանից։ Սա պահանջում է կանոնավոր փոխանակում ներգրավված դերակատարների միջև»,-ասաց նա՝ ավելացնելով, որ գիտելիքի այս փոխանցման օրինակ է Մագդեբուրգ-Երևան կլինիկաների գործընկերությունը։ Երկու երկրների առողջապահության ոլորտի մասնագետները փոխանակվում են մտքերով և փորձով այցելությունների ընթացքում, սերտ կապի մեջ են միմյանց հետ և կանոնավոր մասնակցում են վիդեոկոնֆերանսների:

Նախագիծը մեկնարկել է 2023 թվականի ապրիլին և նախատեսում էր, այդ թվում, հայ բժիշկների և առողջապահական մասնագետների համար երկու տարվա փոխանակման ծրագիր: Նախագիծն աջակցվել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության, մշակույթի նախարարության և աշխատանքի, սոցիալական պաշտպանության, առողջության և հավասարության նախարարության կողմից: Նախագծի շրջանակում անցած տարի վեց բժիշկ և երկու բուժքույրեր Հայաստանում այցելեցին կարդիոլոգիայի կլինիկա և մասնակցեցին Միջհանրապետական սիմպոզիումին սրտի անբավարարության թեմայով:

Գերմանիայի Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան ընդգծեց, որ միջազգային համագործակցությունն ու գիտելիքի փոխանցումը կարևոր նշանակություն ունեն բուժման նոր մեթոդների, ինչպես նաև ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման համար: «Մագդեբուրգի սրտաբանության և անգիոլոգիայի համալսարանական կլինիկայի և համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի համագործակցությունը դրա օրինակն է»,-եզրափակեց նա՝ շնորհակալություն հայտնելով միջոցառմանը բոլոր ներգրավվածներին:

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը փաստեց, որ ինչպես Գերմանիայում, այնպես էլ այստեղ մահացության դեպքերի 50 տոկոսից ավելին սրտային հիվանդությունների պատճառով են, և դա, եթե համեմատենք հարավային եվրոպական երկրների հետ, Գերմանիայում ավելի մեծ ցուցանիշ է կազմում: «Սա է այն հիմնական պատճառը, որ մենք միասին հանդիպումներ ենք ունենում, ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի ոչ միայն ավելի լավ մեթոդներ առաջարկենք, այլև կանխարգելենք սրտային հիվանդությունները: Բժիշկների ուսուցումը Հայաստանում գտնվում է շատ լավ մակարդակի վրա, սակայն նրանց հնարավորությունները այնքան էլ շատ չեն, որքան Գերմանիայում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ ինքը հանդիպում է Հայաստանի բժշկական ներկայացուցիչների հետ ոչ միայն տարեկան մեկ անգամ, այլև իրենք երկու ամիսը մեկ անգամ վիդեո կոնֆերանսներով քննարկում են տարբեր հարցեր՝ ինչպես հետազոտական, այնպես էլ կանխարգելման և բուժման:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը կարևորելով երկօրյա կոնֆերանսի անցկացումը՝ ասաց, որ այս համագործակցությունը սկսվել է շուրջ երեք տարի առաջ և նպատակ ունի ավելի բարելավել պացիենտների համար բժշկական օգնությունը, խնամքը:

«Այս նպատակով մենք համատեղ ծրագիր ենք իրականացնում ԵՊԲՀ սրտաբանական կլինիկայի և Մագդեբուրգի համալսարանի սրտաբանական կլինիկայի միջև: Ծրագիրը կազմված է մի քանի բաղադրիչներից. կրթական բաղադրիչից, որն իրականացնում ենք համատեղ վեբինարների միջոցով: Այն բաց հարթակ է բոլոր հայ սրտաբանների համար: Մյուս կարևոր բաղադրիչը կոնֆերանսներն են, սրտային անբավարարության կրթական դպրոցները, սա շատ կարևոր ուղղություն է սրտաբանությունում, քանի որ այս պացիենտներն ամենածանր հիվանդներն են, ամենախոցելի, հաճախակի հոսպիտալացվող, բարձր մահացությամբ և կարիք ունեն ավելի կատարելագործված խնամքի և բուժման: Կրթական ծրագրերը նպատակ ունեն նվազեցնել այն բացը, տարբերությունները, որոնք առկա են եվրոպական զարգացած երկրներում: Համատեղ գործունեության երրորդ կարևոր բաղադրիչը նորագույն սրտաբանական ուղղությունների զարգացումն ու ներդրումն է Հայաստանում»,-հավելեց նա:

Հիվանդանոցային գործընկերության նախագծին անդրադարձավ Սրտաբանության կլինիկայի, Պֆեիֆֆերս հիմնադրամի, Մագդեբուրգ Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի, Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի սրտաբան, բ. գ. թ. Նաիրա Երիցյանը: Նա հանագամանալից ներկայացրեց կատարված աշխատանքներն ու դրանց կարևորությունը:

Ըստ օրակարգի՝ սրտաբանական ոլորտի տարբեր թեմաներին անդրադարձան հայ և գերմանացի առաջատար սրտաբանները՝ ներկայացնելով այս ոլորտի փորձը, նորագույն միտումները, հիվանդությունների կանխարգելումը, ավագ և միջին բուժանձնակազմի կատարելագործման դերը, նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը պացիենտների արդյունավետ բուժման հարցում:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ