Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիտամիններ և միներալներ

Վիտամինների և միկրոէլեմենտների դերը շաքարային դիաբետով հիվանդների բուժման մեջ

Բանալի բառեր. վիտամիններ, միկրոէլեմենտներ, շաքարային դիաբետ

Վիտամինները արյան մեջ շաքարի պարունակության վրա ուղղակի ազդեցություն չունեն, սակայն նրանցից շատերը ցուցաբերում են միջնորդավորված ազդեցություն ածխաջրատային փոխանակության վրա և ( առողջ մարդու, և ( հատկապես շաքարային դիաբետով հիվանդի մոտ: ­­­­ ­­­­­­­

 

Շաքարային դիաբետի ժամանակ կտրուկ փոխվում են վիտամինների սինթեզը և մետաբոլիզմը, նկատվում է կայուն անբավարարություն C, E, B խմբի և այլ վիտամինների, ինչը նպաստում է անոթների և նյարդային վերջավորությունների հետագա ախտահարմանը: Այդ պատճառով B1, B2, B6, B12, B15, C, P, E, A, PP վիտամինները անհրաժեշտ է ընդունել կանոնավոր կերպով` հատկապես աշնան, ձմռան և գարնան ընթացքում [1]:­­­­­­­­ ­­­

 

Հայտնի է, որ մեծահասակ տարիքի և ծեր մարդկանց մոտ տեղի է ունենում բջջաթաղանթի կառուցվածքի մեջ մտնող լիպիդների (ճարպերի) օքսիդացման պրոցեսների ուժեղացում: Դա բերում է հյուսվածքների և օրգանների ֆունկցիայի խանգարման: Շաքարային դիաբետով հիվանդների մոտ այդ պրոցեսը սկսվում է գրեթե 10 տարի շուտ: Տվյալ պրոցեսը հսկվում է որոշ վիտամին-հակաօքսիդանտներով: Առավել արտահայտված հակաօքսիդանտային հատկությամբ օժտված են A, C, E և, ինչպես ցույց տվեցին վերջին տարիների հետազոտությունները, նաև B խմբի վիտամինները: Նշված վիտամինները պարունակվում են շատ սննդամթերքում, սակայն բավարարել նրանց պահանջը շաքարային դիաբետով հիվանդների մոտ, առանց ավել քանակի պոլիվիտամինային դեղամիջոցներ ընդունելու, հնարավոր չէ: ­ ­­­­­­­­­ ­­­­ ­­­

 

Շաքարային դիաբետով գրեթե բոլոր հիվանդների մոտ նկատվում է այդ վիտամինների պակաս: Էներգիայի և նյութափոխանակության համար անհրաժեշտ է ոչ միայն վիտամինների, այլ նաև միկրոէլեմենտների (երկաթ, ցինկ, քրոմ, պղինձ և այլն) մասնակցությունը: Չնայած վերջիններիս չնչին պարունակությանը սննդի մեջ, մեծ է նրանց դերը առողջության պահպանման հարցում: Շատ  միկրոէլեմենտներ լավացնում են ածխաջրատային փոխանակությունը: Դրանց թվին են պատկանում ցինկը, քրոմը, սելենը, մագնեզիումը, մանգանը, վանադիումը և այլն: Այդ պատճառով էլ պետք է առավելություն տալ այն վիտամինային դեղամիջոցներին, որոնք պարունակում են միկրոէլեմենտներ: ­­­­­­ ­­­ ­­­­ ­­­­­­

 

Վիտամին C (ասկորբինաթթու) – ցանկացած տիպի շաքարային դիաբետի ժամանակ որպես կանոն խանգարվում է  ասկորբինաթթվի մետաբոլիզմը օրգանիզմում, ինչը բերում է արյունատար անոթների էնդոթելի թուլացմանն ու վնասմանը: Ասկորբինաթթուն պաշտպանում է  սպիտակուցները և ճարպերը օքսիդացումից, խոչընդոտում մանր արյունատար անոթների պատերի վնասումը, օգնում հյուսվածքների կողմից գլյուկոզայի առավել յուրացմանը [2,3]: ­­ ­­­ ­

 

Վիտամին H (բիոտին) – բարձրացնում է հյուսվածքների զգայունությունը ինսուլինի հանդեպ և օգնում է արյան մեջ շաքարի մակարդակի իջեցմանը: Բիոտինի օրեկան պահանջը կազմում է 0.15-0.3 մգ: ­ ­

 

B խմբի վիտամիններ – հատկապես կարևոր են շաքարային դիաբետի նյարդային համակարգի վրա վտանգավոր բարդության` նեյրոպաթիայի կանխման համար: B խմբի վիտամինները արդյունավետ են ազդում, եթե ընդունում եք կոմպլեքսի ձևով:

 

Վիտամին PP (նիկոտինաթթու) – հանդիսանում է մի նյութի մասնիկ, որը կոչվում է գլյուկոզայի հանդեպ տոլերանտության գործոն: Այս վիտամինը կարևոր դեր է խաղում արյան մեջ շաքարի և ինսուլինի քանակի կարգավորման հարցում: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակների մոտ, որոնք հիվանդ են տիպ 1 շաքարային դիաբետով, նիկոտինաթթվի հավելյալ ընդունումը թույլ է տվել ամբողջությամբ ընդհատել ինսուլինի ներարկումը ավելի քան 50%-ի մոտ: ­­­­­ ­­­­­­­­­­­­ ­

 

Վիտամին E – հանդիսանում է հակաօքսիդանտ և օժտված է դիաբետի որոշ բարդությունները կանխելու հատկությամբ, հատկապես աչքի ցանցաթաղանթի և սրտի խանգարված աշխատանքը, մանր արյունատար անոթների դիսֆունկցիան [4]: ­­­­­­­ ­­

 

Մագնեզիում (Mg) – կարևոր դեր է խաղում արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման, էներգիայի առաջացման, ենթաստամոքսային գեղձից ինսուլինի արտազատման գործում: Պահպանում է ենթաստամոքսային գեղձի (բջիջները վնասումից ևնպաստում է նրանց վերականգնմանը: Երբ մագնեզիումի մակարդակը շատ է իջնում, բարձրանում է դիաբետին բնորոշ բարդությունների` աչքի, սրտի, երկամների ախտահարումների, հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: ­­­­ ­­­­ ­­­­­­

 

Մանգան (Mn) – մասնակցում է բջիջների կողմից գլյուկոզայի յուրացմանը և նպաստում է շաքարի մակարդակի իջեցմանը արյան մեջ: Անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձում ինսուլինի կանոնավոր արտադրման համար:­­­

 

Ֆոսֆոր (P) – մասնակցում է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորմանը, հանդիսանում է բջջաթաղանթի կոմպոնենտ և մասնակցում է ներբջջային նյութափոխանակությանը: ­­­ ­­­

 

Կալիում K – կալիումը յուրաքանչյուր կենդանի բջջի հիմնական էլեմենտն է: Դրա պակասը կարող է վատացնել գլյուկոզայի յուրացումը բջիջների և հյուսվածքների կողմից: Կալիումական աղերը անհրաժեշտ են հյուսվածքներում նորմալ նյութափոխանակության, սրտի, երիկամների, ուղեղի, լյարդի, էնդոկրին գեղձերի աշխատանքի համար: Անհրաժեշտ է զարկերակային ճնշման և կանոնավոր մկանային տոնուսի պահպանման համար: ­­­ ­­­­­­­­­

 

Կիսահագեցած ճարպաթթուներ – խոչընդոտում են այնպիսի անցանկալի հետևանքների առաջացմանը, ինչպիսիք են արյունամատակարարման խանգարումը, հիպերտոնիկ հիվանդության զարգացումը, սրտի գործունեության խանգարումը և նյարդային ցողունի բորբոքումը, արյան մեջ վնասակար ճարպերի և խոլեստերինի մակարդակի բարձրացումը, նպաստում են անոթների պատերի էլաստիկության պահպանմանը: ­­­­­­­­­­­­­

 

Վիտամինային կոմպլեքսի մեջ միկրոէլեմենտներ քրոմի և ցինկի ներգրավումը հանդիսանում է չափազանց կարևոր շաքարային դիաբետով հիվանդների համար: ­­­­­

 

Ցինկ – մտնում է ավելի քան 90 ֆերմենտների բաղադրության մեջ: Խթանում է ԴՆԹ-ի, սպիտացների սինթեզը, հյուսվածքների ռեգեներացիան, անհրաժեշտ է ինսուլինի նորմալ գործունեության համար: Ցինկը բարձրացնում է ինֆեկցիաների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է մրսածության ժամանակ շուտափույթ առողջացմանը: Ցինկի պակասը բերում է մաշկի որակի վատացմանը, նրա պաշտպանիչ ֆունկցիայի իջեցմանը, ինչը չափազանց վտանգավոր է շաքարային դիաբետով հիվանդների համար: Քանի որ դիաբետիկները հակված են հաճախակի ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում անգամ ոչ մեծ ինֆեկցված վերքերի և երկարատև չլավացող խոցերի առաջացմանը, նրանց խիստ անհրաժեշտ է լրացնել այս միկրոէլեմենտի պակասը: Ցինկը անհրաժեշտ է սեռական գեղձերի հորմոնների նորմալ արտադրության համար: Երեխաների և երիտասարդ տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների մոտ ցինկի անբավարար ընդունումը կարող է բերել աճի դանդաղեցմանը, խորացնել էրեկտիլ դիսֆունկցիան: Այն մասնակցում է արյան մեջ շաքարի մակարդակի և օրգանիզմում ճարպային փոխանակության կարգավորմանը [5]: ­ ­­­­ ­­ ­­­ ­­­ ­­ ­­­

 

Քրոմ – եռավալենտ քրոմը գլյուկոզայի հանդեպ տոլերանտության գործոն-ի կոմպոնենտ է, որի պակասը կարող է խորացնել ինսուլինոռեզիստենտականությունը` տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառներից մեկը: Քրոմը իջեցնում  է քաղցրավենիքի հանդեպ ցանկության զգացումը, ինչը օգնում է պահել դիետա և նպաստում է ածխաջրատային փոխանակության կայուն կոմպենսացիային [6,7]: ­­­ ­ ­­­­

 

Նման վիտամինները խորհուրդ են տրվում ինչպես առաջնակի հայտնաբերված, այնպես էլ երկար տարիների շաքարային դիաբետովբոլորհիվանդներին: ­­

 

Գրականություն

 

  1. Балаболкин М.И. Эндокринология, М.: Универсум Паблишинг, 1998, с. 367–470.
  2. Дедов И.И., Фадеев В.В. Введение в диабето­ло­гию, М., 1998, с. 15–18.
  3. Бринк С. Эндокринология, (пер. с англ.), М., 1999, с. 777–802.
  4. Atkinson M.A. Atlas of Diabetes (ed. C.R. Kahn), 2000, p. 45–57.
  5. Edelman S.V., Henry R.R. Diagnosis and management of type II diabetes, 1998, PCI, chapter 7: Oral agents.
  6. Charles M., Clark J. Oral therapy in type 2 diabetes: Pharmacological properties and clini­cal use of currently available agents. Diabetes spectrum, 1998, 11(4), p.211–221.
  7. European Diabetes Policy. A Desktop Guide to Type 2 Diabetes Mellitus, Group 1998–1999.

Հեղինակ. Է.Մ. Հայրապետյան, Գ.Մ. Էլչիբեկյան Էրեբունի Բժշկական Կենտրոն, էնդոկրինոլոգիայի բաժանմունք
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2005 (23) 6-8
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Ներզատաբանություն Թերապիա
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ