ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Պիստակը շաքարախտի դեմ կանխարգելիչ ներո՞ւժ ունի. med.news.am
Իսպանացի գիտնականները պարզել են, որ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային խմբում ներառված մարդկանց նկատմամբ պիստակը կարող է շրջադարձային ազդեցություն թողնել:
Այսպես կոչված նախաշաքարախտային վիճակը արյան մեջ շաքարի՝ նորմայից բարձր բաղադրությամբ է բնորոշվում, երբ ցուցանիշի փոքր-ինչ աճն անգամ կարող է շաքարախտի առաջացման հանգեցնել: Ոչինչ չձեռնարկելու պարագայում, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի հավաստիացմամբ, նման իրավիճակով ախտորոշված մարդկանց 15-30 տոկոսի մոտ հինգ տարվա ընթացքում կարող է արդեն իսկ սպառնացող հիվանդությունը զարգանալ:
Վերը հիշատակված հետազոտության շրջանակում օրական շուրջ 50 գրամ պիստակ ընդունող՝ նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդկանց մոտ արյան մեջ շաքարախտի եւ ինսուլինի մակարդակի նկատելի կրճատում, ինչպես նաեւ դրանց առավել բարեկարգ մշակում է նկատվել: Բորբոքման առկայության մասին վկայող ախտանշանները եւս նվազել են, հաղորդում է NewsMax Healh-ը:
Բացի այդ, նախընթաց բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է, որ ընդեղենը սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը եւ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունի:
Հետազոտության հեղինակները թվով 54՝ նախաշաքարախտային վիճակ ունեցող չափահաս մասնակիցներին երկու խմբի են բաժանել: Նրանց բոլորին առաջարկվել է ըստ էներգետիկական արժեքի կանոնակարգված սննդակարգ պահպանել: Ընդ որում, էներգիայի 50 տոկոսի աղբյուրը ածխաջրատների տեսքով են եղել, 35 տոկոսը՝ ճարպերի եւ 15 տոկոսը՝ սպիտակուցների:
Բացի այդ, խմբերից մեկի անդամների սննդակարգին օրական 57 գրամ պիստակ է ավելացվել: Տարբերությունը լրացնելու նպատակով, մյուս խմբին ներառված կամավորները համարժեք էներգետիկական արժեք կրող ձիթապտղի յուղ կամ այլ սպիտակուցներ են ընդունել՝ 4 ամիս տեւողությամբ:
Փորձարկման ավարտին իրականացված հետազոտության արդյունքները վկայել են, որ պիստակ վայելող խմբի անդամների արյան մեջ առկա շաքարի եւ ինսուլինի, ինչպես նաեւ ինսուլին-ռեզիստենտ հորմոնալ մարկերների մակարդակի կրճատում է գրանցվել՝ ի տարբերություն մյուս խմբում ներառված կամավորների, որոնց մոտ հիշյալ ցուցանիշներն աճել են:
Այդուհանդերձ, փորձարկման ավարտին երկու խմերում ներառված մասնակիցներից որեւէ մեկի մոտ քաշի հետ կապված շոշափելի փոփոխություններ չեն արձանագրվել: Իսկ ահա իմունային համակարգի՝ բորբոքային պրոցեսներին մասնակցող բջիջների կողմից գլյուկոզայի կլանման մակարդակի եւ բորբոքման առկայության մասին վկայող մոլեկուլների թվաքանակի դրական փոփոխություն միայն պիստակ ընդունող խմբի անդամների մոտ է նկատվել:
«Թեեւ այս հետազոտության շրջանակում միայն պիստակի ազդեցությունն է ուսումնասիրվել, համոզված եմ, որ նույն ներգործությունը՝ գլյուկոզայի նյութախոխանակության վրա, կարելի է ընդեղենի բոլոր տեսակներից ստանալ, քանի որ դրանք ինսուլինի նկատմամբ դիմադրողականության աճի եւ շաքարախտի առաջացման հանգեցնող կենսանբանական ուղիների վրա շահավետ ներգործություն ապահովող բիոակտիվ միացությունների նույն կառույցն ունեն», - նշել է Բարսելոնայում գործող բուժհաստատություններից մեկի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի եւ դիետիկ ծառայության տնօրեն դոկտոր Էմիլիո Ռոսը, ով Sant Joan de Reus համալսարանական հիվանդանոցի եւ Instituto de Salud Carlos III անունը կրող հաստատության գիտահետազոտական խմբերի համատեղ նախաձեռնությամբ եւ պիստակ աճեցնող ամերիկացիների ասոցիացիայի ֆինանսավորմամբ իրականացված հետազոտությանն անձամբ չի մասնակցել:
Գիտնականների համոզմամբ, շաքարախտի առաջացման դեմ կանխարգելիչ պայքարի առաջարկվող տարբերակի միակ խոչընդոտը ընդեղենի նկատմամբ ալերգիան կարող է լինել, թեեւ պիստակից առաջացող ալերգիա խիստ հազվադեպ է պատահում: Ընդ որում, նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդիկ, սովորաբար. չափահաս տարիքի են լինում եւ կարող են ալերգիայի առկայության մասին տեղյալ լինել:
Միակ զգուշացումն այն է, որ պիստակը բարձր էներգետիկական արժեքով է աչքի ընկնում, այնպես որ, այն սննդակարգ ներառելիս, հարկավոր է ընդհանուր կալորիականության՝ համարժեք չափով կրճատում նախաձեռնել:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն