Առողջ ապրելակերպի հիմունքները
«Մարդն ամենից հաճախ հիվանդանում է ալարկոտությունից ու ժլատությունից». Նիկոլայ Ամոսով. 168.am
Նիկոլայ Ամոսովը հայտնի վիրաբույժ է, ով դադարել է վիրահատություններ կատարել 78 տարեկանում։ Econet.ru-ն գրում է, որ նա մահացել է 89 տարեկանում։ Ուսումնասիրել է առողջության, երկարակեցության հետ կապված հարցեր, քարոզել առողջ կենսակերպ։
Նիկոլայ Միխայլովիչը՝ իր մասին։ «Ինձ համար ֆիզկուլտուրան կյանքի հիմքերից է։ Ստիպված եմ պատմել։ Ես միայնակ էի մեծանում և ֆիզիկական զարգացման «ծրագրեր» չէի մշակում։ Տնտեսության վարման ընթացքում կատարվող աշխատանքը մեծացնում էր ուժը, սակայն ճկունություն չէր հաղորդում. լողալ, պարել և հեծանիվ վարել չէի սովորել։ Ֆիզկուլտուրայի դասերից փախչում էի թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում։ Բայց միշտ առողջ եմ եղել։ Պատերազմի ընթացքում առաջին անգամ սկսվեց ռադիկուլիտի նոպան, հետո հաճախակի կրկնվում էր, հնարավոր է՝ երկարատև վիրահատությունների հետևանքով։
1954թ. վիճակս վատացավ. ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվեցին ողնաշարում տեղի ունեցած փոփոխությունները։ Այդ ժամանակ ես մշակեցի 1000 շարժման իմ մեթոդը։ 10 վարժություն՝ յուրաքանչյուրից՝ 100 անգամ։ Դա օգնեց։ Ավելացրի առավոտյան վազքը։ Այս ամենին հավելեցի նաև սննդակարգի փոփոխությունը. քաշս պահպանում էի 54 կիլոգրամից ոչ ավելի սահմաններում։ Մտածեցի առողջության ֆիզիոլոգիան և ստացվեց «սահմանափակումների ու ծանրաբեռնվածության ռեժիմ»։
Ինչ էր սովորեցնում Ամոսովը։ Մարդն ինքն է մեղավոր սեփական հիվանդությունների համար։ Ամենից հաճախ նա հիվանդանում է ալարկոտության ու ժլատության հետևանքով, բայց երբեմն՝ նաև խելամտության պակասի, չիմացության հետևանքով։ Պետք չէ հույս դնել բժշկության վրա. վախեցեք բժիշկներին գերի ընկնելուց։ Բժշկությունը բուժում է շատ հիվանդություններ, բայց չի կարող մարդուն առողջացնել։ Այն նույնիսկ չի կարող մարդուն սովորեցնել՝ ինչպես առողջանալ։ Առողջ լինելու համար հարկավոր են մշտական և էական ջանքեր։ Դրանք ոչնչով հնարավոր չէ փոխարինել։ Բարեբախտաբար, մարդն այնքան կատարյալ է, որ առողջությունը գրեթե միշտ հնարավոր է վերականգնել։ Միայն թե անհրաժեշտ ջանքերն ավելանում են՝ տարիքի մեծացման ու հիվանդությունների խորացման հետ մեկտեղ։
Առողջ լինելու համար միաժամանակ հարկավոր է չորս պայման.
- ֆիզիկական ծանրաբեռնվածություն,
- սննդի սահմանափակում,
- ամրացում,
- ժամանակ և հանգստանալու կարողություն։
Օրվա ընթացքում 20-30 րոպե մարզումը բավարար է։ Հարկավոր է սահմանափակել օգտագործվող մթերքի քանակը։ Պահպանեք քաշը. հասակից (արտահայտված սանտիմետրով) հանած նվազագույնը` 100։
Հանգստանալ կարողանալը գիտություն է, բայց դրան հարկավոր է ավելացնել նաև բնավորություն։ Բժիշկները բուժում են հիվանդությունը, բայց առողջ կարող եք դառնալ միայն սեփական ջանքերով։ Դադարեք բողոքել. հիվանդությունն անցել է։ Հարկավոր է լարվել, ջանքեր գործադրել։
Կարևոր է, թե ինչ եք ուտում և որքան։ Վիտամիններն ու հանքանյութերը բացառիկ նշանակություն ունեն օրգանիզմի համար. դրանք կարելի է ստանալ միայն թարմ մրգերից ու բանջարեղենից. նվազագույն քանակը՝ 300 գրամ, առավելագույնը՝ 1 կգ։ Որքան բազմազան՝ այնքան լավ։ Եփած մթերքը չի կարող ամբողջությամբ փոխարինել մշակման չենթարկվածին։ Ջերմային մշակումը քայքայում է վիտամինները։
Ճարպերի մասին։ Ճարպերը մեծ քանակով կալորիաներ են պարունակում։ Մաքուր վիճակում դրանք հարկավոր չեն։ Կարող եք հանգիստ չօգտագործել ոչ յուղ, ոչ ճարպ։ Սննդակարգում ներառեք կաթ, միս, նույնիսկ հաց, որոնք ճարպ են պարունակում։ Հումակերները կարող են բուսական մթերք օգտագործել։ Ճարպերը խոլեսթերինի տեսքով կարող են կուտակվել անոթներում։
Սպիտակուցների մասին։ Միֆ է, որ առանց ամբողջական սպիտակուցների մարդը չի կարող ապրել։ Շատ մարդիկ տարիների ընթացքում կենդանական սպիտակուց չեն օգտագործել, և ֆիզիկական ցուցանիշների համաձայն՝ բուսակերները ոչ մի թերություն չունեն։ Ավելին. ավելորդ սպիտակուցներն օրգանիզմը չի կարողանում յուրացնել։ Պետք չէ տարվել սպիտակուցներով։
Ածխաջրերի մասին։ Շատ շաքար օգտագործելու դեպքում հնարավոր չէ կարգավորել քաշը։ Ածխաջրերը հարկավոր են օրգանիզմին, բայց ընտրեք քաղցր մրգեր, ձավարեղեն։ Ոչ մի դեպքում սպիտակ շաքար մի օգտագործեք. սա քիմիական էլեմենտ է, որը մեծ քանակով կալորիաներ է պարունակում։ 1 գրամ շաքարը 4 կալորիա է պարունակում։ Շատ օգտակար են թարմ քամած հյութերը։ Հարկավոր է խուսափել նաև մեծ քանակով աղի օգտագործումից, որը հեղուկի կուտակման պատճառ է դառնում։
Բժշկության մասին
Բժշկությունը կարողանում է բուժել հիվանդությունները, բայց ամեն տարի հիվանդների քանակն ավելի է մեծանում։
Բժշկությունն ուղղված է հիվանդությանը, և ոչ թե՝ առողջությանը, և հակված է օրգանիզմի պաշտպանական կարողությունների նկատմամբ հավատի բացակայությանը։
Քիչ շարժվելու, հանգիստ վիճակում լինելու, հիվանդության ժամանակ լավ ուտելու խորհուրդները հակասում են մարդու բնությանը։ Շարժումը, մկանային թուլությունն ու հաճախակի սովն օգնում են մարդուն առողջանալ և չհիվանդանալ։
Կարդացեք նաև
«Հերացի» վերլուծականն իր հրապարակումներում անդրադարձել է առողջ ապրելակերպի կարևորության հիմնախնդրին, սակայն վերջերս «The Guardian» հայտնի պարբերականում հրապարակված հոդվածվի տեղեկատվությունն...
Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Առողջությունը պահպանելու համար մեզ պաշարներ են անհրաժեշտ: Դրա համար ինչ-որ կենսակերպ վարելը քիչ է, պետք են մարզումներ, որոնք տարիքի հետ կօգնեն հաջողությամբ դիմակայելու հիվանդություններին ու ծերացման անողոք գործընթացներին...
Հետազոտություններն ապացուցում են, որ քաղցկեղի շատ տեսակների զարգացումը կապված է սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և քաշի հետ: Եվ, չնայած քաղցկեղի որոշ տեսակների համար (արգանդի պարանոցի, քիթըմպանի, միզապարկի և այլ քաղցկեղների...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Վերջին ժամանակներում ամենատարբեր իրավիճակներում կարելի է հանդիպել «բիո» կամ «կենսա» նախածանցը, որը կարծես երաշխիք է, որ ապրանքն անվտանգ է բնության և մարդու համար...
Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...
Հեռահաղորդակցության էլեկտրոնային պարագաները (գաջեթներ` հեռուստացույց, պլանշետ, սմարթֆոն և այլն) մեծ նշանակություն ունեն թե գործնական կյանքում, թե պարզապես կենցաղում: Արդեն անհնար է պատկերացնել մեր առօրյան...
Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը...
գիտնականները հայտնել են, թե որոնք է օրվա ամենահարմար ժամերը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը, թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը...
Սովորաբար, գարնանը բնորոշ է քրոնիկ հիվանդությունների սրացում, գրում է healthyliving.com.ua-ը: Ավանդաբար ինքնազգացողության գարնանային վատացման հիմնական գործոնների թվում նշվում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն