Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Օգտակար հնարքներ, որոնք հեշտացնում են կյանքը (լուսանկարներ). tert.am

Օգտակար հնարքներ, որոնք հեշտացնում են կյանքը (լուսանկարներ). tert.am

Անգամ ամենափոքր խնդիրները, որոնց մենք բախվում ենք առօրյա կյանքում, կարող են չլինել, եթե փորձենք կիրառել բավականին պարզ և հեշտ հնարքներ, գրում է Viral Nova-ն։ 

 

YouTube-ի DaveHax անունով օգտատերը կիսվել է կյանքը հեշտացնող իր մի քանի խորհուրդներով։

 

     

Մեքենայի ապակիները «քրտնում» են.

Ապակիները կարող են «քրտնել», երբ դրսի և ներսի ջերմաստիճանները կտրուկ տարբերվում են, և ներսում գոլորշի է առաջանում, որի պատճառով անհնարին է դառնում մեքենա վարել, ու ստիպված անհրաժեշտություն է առաջանում ամեն 10 րոպեն մեկ սրբել դրանք։ Խորհուրդ է տրվում սովորական բամբակե գուլպայի մեջ լցնել կատվի հիգիենիկ ավազ (հոտը և հեղուկները ներծծող ավազ), որը կլանում է մեքենայի մեջ գտնվող խոնավությունը։ Տեղադրեք այն մեքենայի դիմացի հատվածում։

 

Ինչպես արագ սառեցնել գազավորված ըմպելիքը

Երբ ցանկություն է առաջանում արագ սառը գազավորված ըմպելիք խմել, ապա անհրաժեշտ է ափսեի մեջ լցնել մի քանի գդալ աղ, ջուր և շատ սառույց, ապա խառնել։ Աղը ջրի ջերմաստիճանն օգնում է ցածր պահել։ Երբ ամեն ինչ պատրաստ է, մեկ րոպեով տեղավորեք ըմպելիքի տարան ջրի մեջ, ապա զգուշորեն խառնեք և ևս մեկ րոպե սպասեք։ Առավելագույնը 2 րոպեում +24°C ջերմաստիճանով ըմպելիքը կարող է հասնել մինչև +5°C-ի։

 

Ինչպես կտրել լոլիկները՝ առանց մատները վնասելու և լոլիկի հյութը թափվելու

Վերցրեք փոքրիկ լոլիկները, շարքով դասավորեք ափսեի մեջ և ծածկեք մեկ այլ ափսեով։ Ափսեների միջակայքում առաջացած խորշով անցկացրեք սուր դանակով, և լոլիկները հավասար երկու մասի կբաժանվեն։

 

Պատրաստել մոմ նարնջի կեղևից

Վերցրեք մեկ նարինջ, կտրեք այն երկու մասի, ապա հեռացրեք միջուկն այնպես, որ կեղևն ամբողջական մնա։ Լցրեք դրա մեջ ձիթապտղի յուղ և վառեք սպիտակավուն հատվածը։ Ուշադրություն՝ սովորական ձեթը, կարագը կամ այլ տեսակի ձեթեր կարող են բռնկվել, օգտագործեք միայն ձիթապտղի յուղ։

 

Ինչ անել, երբ ձեռքի տակ լուցկի չկա

Եթե ցանկանում եք վառել գազօջախը, սակայն նյարդայնանում եք ամեն անգամ մատներն այրելու վտանգից, ապա օգնության կգա սովորական սպագետիի ձողիկը։ Վառեք ձողիկը, ապա գազօջախը վառեք ձողիկով, այն բավական հեռավորություն է ապահովում և չի վնասի ձեր ձեռքերը։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ

Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:

0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...

Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am
Միկրոալիքային սարքերի վտանգավորությունը. armeniamedicalcenter.am

Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...

Համակարգչի վտանգները.
Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...

ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին
ՀՀ ԱՆ. Ինչպե՞ս դիմակայել շոգին

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:

Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...

ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները
ԱՀ ԱՆ. Ինչպես դիմակայել շոգին. առողջապահության նախարարության խորհուրդները

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...

Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Սալուտեմ 1.2021
Հակաբակտերիալ լամպեր
Հակաբակտերիալ լամպեր

Լույս բոլորը են օգտագործում, բայց  ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...

ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...

​Կենցաղային խորհուրդներ
​Կենցաղային խորհուրդներ

Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...

Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ
Փայլաթիթեղ. ի՞նչ կապ ունի առողջության հետ

Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...

Տնտեսական օճառի օգտակարությունը
Տնտեսական օճառի օգտակարությունը

Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...

Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան
Ինչ չի կարելի անել տոնական օրերին. սրտաբան

Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ` նախատոնական

Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ