Օգտակար խորհուրդներ
Դափնու տերևը կօգնի ազատվել բերանի ու ոտքերի տհաճ հոտից և մաշկային տարբեր խնդիրներից. news.am
Դափնու տերևով բուժումը բավականին տարածված է եղել հույների ու հռումեացիների մոտ: Նրանք կարծում էին, որ այդ բույսը խորհորդանշում է խոհեմություն, խաղաղություն և պաշտպանվածություն: Այս համեմունքը պարունակում է մի շարք հայտնի միկրոէլեմենտներ, օրգանական միացություններ, հանքանյութեր, վիտամիններ, որոնք հարկավոր են առողջության համար: Այն հարուստ է մի շարք ցնդող ակտիվ բաղադրիչներով, օրինակ` պինեն, լիմոնեն և այլն: Այդ միացությունները, որպես կանոն, ունեն հակասեպտիկ, օքսիդատիվ, մարսողական և հակավարակային հատկություններ:
Թարմ տերևները հարուստ են վիտամին C-ով: 100 գրամ դափնու տերևը պարունակում է 46.5 մգ վիտամին C, իսկ վիտամին C-ն հզոր բնական հակաօքսիդանտ է, որն օգնում է ազատվել օրգանիզմում վնասակար ազատ ռադիկալներից: Ասկորբինաթթուն ուժեղացնում է իմունային համակարգն ու ապահովում վերքամոքիչ ու հակավիրուսային ազդեցություն:
Բացի այդ, դափնու թարմ տերևները հագեցած են ֆոլաթթվով: 100 գրամ դափնու տերևը պարունակում է 180 մգ կամ օրվա ընթացքում մարդու համար անհրաժեշտ ֆոլաթթվի 45 %-ը:
Դափնու տերևը վիտամին А-ի հիանալի աղբյուր է: Վերջինիս 100 գրամում առկա է 6185 ՄՄ կամ օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժետ վիտամին А-ի 26%-ը: Վիտամին А-ն բնական հակաօքսիդանտ է ու կարևոր նշանակություն ունի առողջ տեսողության համար: Այն նաև շատ կարևոր է լորձաթաղանթների ու մաշկի առողջության պահպանման համար: Վիտամին А-ով հարուստ մթերքների օգտագործումը կօգնի պաշտպանվել բերանի խոռոչի ու թոքերի քաղցկեղի զարգացումից:
Դափնու տերևը նաև մի շարք վիտամինների աղբյուր է, ինչպիսիք են` նիացինը, պիրիդոքսինը (B6), պանտոտենաթթուն (B5) ու ռիբոֆլավինը: Վիտամին B խմբի այս վիտամիններն նպաստում են նյարդային համակարգի ֆունկցիաները խթանող ֆերմենտների սինթեզին ու կարգավորում նյութափոխանակության ֆունկցիան: Այն հարուստ է նաև պղնձով, կալիումով, կալցիումով, մանգանով, երկաթով, սելենով, ցինկով ու մագնեզիումով: Այս միկրոէլեմենտներն օգնում են կարգավորել սրտի ռիթմն ու արյան ճնշումը:
Դափնու տերևով հիվանդությունների բուժման մի քանի բաղադրատոմսեր
1. Երեխաների կամ մեծահասակների մոտ առկա քնի խանգարումների դեպքում կարող եք դափնու տերևն ամրացնել բարձի որևէ հատվածի վրա և դա կօգնի որ քունը դառնա ավելի խորը: Դափնու բույրն օժտված է հանգստացնող հատկություններով, այն օգնում է ազատվել նյարդային լարվածությունից ու դյուրագրգռությունից:
2. Ոտքերի տհաճ հոտից ու առատ քրտնարտադրությունից ազատվելու համար կարող եք կիրառել դափնու տերևի թուրմով ոտքերի լոգանք: 25-35 հատ դափնու տերևի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր ու թողեք թրմվի մի քանի ժամ (3 ժամից ոչ պակաս): Պատրաստի թուրմը լցրեք տաք ջրով տաշտակի մեջ և պահեք ոտքերը 15 րոպե: Ցանկալի է այն կրկնել 2 շաբաթ:
3. Դափնու տերևը կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից ու լնդերի բորբոքումից: Այն կարող եք կիրառել 2 տարբերակով. բերանի խոռոչը օրական մեկ անգամ ողողել նախորդ բաղադրատոմսի հիման վրա պատրաստված թուրմով կամ պարզապես ծամել 1 հատ դափնու տերև (որից հետո 30 րոպե ոչինչ չուտել): Համեմունքի մեջ առկա նյութերն ունեն հակասեպտիկ ու հակաբորբոքային հատկություններ:
4. Տարածքի հոտազերծման համար. դափնու տերևի թուրմն օգնում է ո՛չ միայն տարածքն ապահովել հաճելի բույրով, այլ նաև պայքարել ախտածին մարէների դեմ: Եռացրեք դափնու տերևները մարմանդ կրակի վրա և այդ թուրմը դրեք սենյակում:
5. Այն շատ օգտակար է շաքարային դիաբետի, ռևմատոիդ արթրիտի և տուբերկուլոզի դեպքում: Դափնու տերևի թուրմը պարունակում է արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող, հակաբորբոքային և իմունամոդուլացնող հատկություններ: Վերցրեք 10-12 հատ միջին չափի դափնու տերև, ավելացրեք 3 բաժակ ջուր և թողեք թրմվի 3 ժամ: Օրական 3 անգամ ընդունեք 80-120 մլ քամած թուրմից:
6. Դափնու տերևը նաև պառկելախոցերի, քրտնախաշի և մաշկային այլ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ միջոց է: Պատրաստեք արտաքին օգտագործման համար դափնու յուղ: Սրճաղացով մանրացրեք դափնու տերևներն ու մեկուկես մեծ գդալ լցրեք 200 մլ ֆիլտրված բուսական յուղի մեջ (արևածաղիկի, եգիպտացորենի և դդմի) և թողեք թրմվի մութ տեղում 7-8 օր: Այնուհետև քամեք յուղն ու օրական մի քանի անգամ օգտագործեք վնասված մաշկի մշակման համար:
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն