Օգտակար խորհուրդներ
Ինպես նիհարել` բնական միջոցներով ազդելով հորմոնալ համակարգի վրա. 168.am
Թվում է՝ ավելորդ քաշից ազատվելը շատ հեշտ է. քիչ ուտել, շատ շարժվել։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ իրականում ամեն ինչ կարող է շատ ավելի բարդ լինել։ Մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, բարդ համակարգ է, և մեխանիզմներից մեկի շեղման դեպքում խանգարվում է ամբողջ հավասարակշռությունը։ Fabiosa.com-ը գրում է, որ այդ պատճառով ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր է ակտիվացնել նյութափոխանակությունը սեփական հորմոնների միջոցով։ 6 միջոց, որոնք կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Ախորժակը զսպելու գործում կօգնի… համեղ մթերքը։ Ուտելուց հետո հագեցածության և հաճույքի զգացման համար պատասխանատու է լեպտին հորմոնը։ Այն ամենաշատն ակտիվանում է սպիտակուցային մթերքի ընդունումից հետո։ Սպիտակուցային սննդի օգտագործումը կօգնի նվազեցնել քացի զգացումը, ազատվել ճարպային կուտակումներից՝ չկորցնելով մկանային զանգվածը։
Մկանային զանգված ձեռք բերեք։ Հորմոնը, որը պատասխանատու է մկանային զանգվածի ձեռքբերման համար, ևս նպաստում է քաշի նվազմանը։ Խոսքը տեստոստերոնի մասին է՝ հորմոն, որն առկա է ինչպես՝ տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց օրգանիզմում։ Այն ակտիվացնելու լավագույն միջոցը քաշ ավելացնել է։
Մի հրաժարվեք նախաճաշից։ Առավոտյան մթերքի ընդունմամբ «արթնացնում եք» հորմոններին։ Քնի ընթացքում սրտի զարկերն ու շնչառության հաճախականությունը դանդաղում են՝ ինչպես ամբողջ նյութափոխանակությունը։ Այդ պատճառով գիշերվա ընթացքում օրգանիզմն ավելի քիչ կալորիաներ է այրում։ Օրգանիզմն «արթնացնելու» և նյութափոխանակությունն ակտիվացնելու համար հարկավոր է նախաճաշել։ Օրվա առաջին կեսին խորհուրդ է տրվում բուսական ծագման սպիտակուց օգտագործել, ինչպես նաև՝ ճարպեր և ածխաջրեր, բայց սահմանափակ քանակությամբ։
Նիհարեք նստած։ Գերմանացի գիտնականների մի խումբ կարծում է, որ քաշի փոքր նվազումը հանգեցնում է վահանաձև գեղձի T3 և T4 հորմոնների մակարդակի երկարաժամկետ իջեցման։ Այս հորմոնների առավել ցածր մակարդակն, իր հերթին, հանգեցնում է հանգստի ընթացքում առավել արդյունավետ նյութափոխանակության։ Սա նշանակում է, որ 2-3 ավելորդ կիլոգրամից ազատվելու դեպքում նիհարելու գործընթաց տեղի կունենա, քանի որ արագ նյութափոխանակության պարագայում ավելորդ ճարպն ավելի արագ է այրվում, և դա տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ չեք շարժվում։
Հոգ տարեք քնի որակի մասին։ Երբ անհրաժեշտ քանակով չեք քնում, լեպտինի մակարդակը նվազում է, ինչի հետևանքով մեծ է հավանականությունը, որ քնի պակասը կլրացնեք մթերքի օգնությամբ։ Օրգանիզմը «վերալիցքավորման» կարիք ունի, որը ստանում է քնի ընթացքում կամ մթերքից։ Բարդ չէ հասկանալը, թե այս տարբերակներից որն է նպաստում քաշի նվազմանը։
Շնչառական տեխնիկաներ օգտագործեք, զբաղվեք յոգայով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ փորձարկման մասնակիցների շրջանում, ովքեր շնչառական վարժություններ են կատարել մեկ ամսվա ընթացքում, նյութափոխանակությունը զգալիորեն արագացել է, օրգանիզմը սկսել է 37 տոկոսով ավելի շատ թթվածին ստանալ։
Ուշադրություն դարձրեք. խոսքը վերաբերում է սեփական հորմոնների ակտիվացմանը։ Արգելվում է որևէ հորմոնալ դեղ ընդունել նիհարելու համար։
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն