Դեմքի խնամք
Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորյակներից ու թարախային բշտիկներից. avanta.am
Ինչպե՞ս ազատվել մաշկի սև կետերից, կորյակներից ու թարախային բշտիկներից. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-կոսմետոլոգ Գրետա Դավթյանը:
– Սովորաբար այսօրինակ հիվանդությունները կարող են ունենալ տարբեր կլինիկական արտահայտվածություններ` սկսած ամենաթեթևից մինչև ամենածանրը:
Բշտիկները, անսպասելի ցանը, թարախային պարկերը, սև կետերը կարող են ոչ միայն կոսմետիկ անհանգստություն ու հուզական լարվածություն պատճառել մարդուն, այլև ընդհանուր առողջական վիճակի և սոցիալական պահվածքի վատթարացման պատճառ կարող են դառնալ: Հիվանդության ախտածնության մեջ որոշիչ դեր ունի ճարպագեղձերի գործունեությունը, ինչը պայմանավորված է օրգանիզմում արական հորմոնների քանակի ավելացումամբ:
Առաջացման գործոն կարող է հանդիսանալ նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ներքին սեկրեցիայի գեղձերի ոչ բնականոն աշխատանքը, ձվարանների պոլիկիստոզը, մարսողական համակարգի ախտաբանական վիճակը` դիսբակտերիոզը, սննդակարգի խանգարումները, գրգռիչ սննդանյութերի չափից ավելի օգտագործումը և այլն: Բնակչության 80%-ը կարող է բախվել այս խնդիրների հետ, հատկապես 12-25 տարեկանում` հորմոնային կարգավորման շրջանում: Բշտիկները սովորաբար կարող են առաջանալ դեմքի, ուսային գոտու, կրծքի և թիկունքի շրջաններում` այն հատվածներում, որտեղ տեղակայված են ճարպագեղձերը:
– Ինչպե՞ս պայքարել այս տհաճ երևույթի դեմ:
– Ոչ վաղ անցյալում այս խնդիրներից շատերը փորձում էին ձերբազատվել ամենապրիմիտիվ և վտանգավոր եղանակով` ինքնուրույն տնային պայմաններում սեղմելով և վնաս հասցնելով մաշկին կամ ծանոթ բարեկամի խորհրդով փորձում էին կիրառել սննդային դիմակներ առաջցնելով մի շարք բարդություններ:
Տվյալ միջամտությունները հիմնականում առաջ էին բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` հետքեր, մաշկի անհարթություններ` փոսիկներ, ալերգիկ երևույթներ և այլն: Այսօր ժամանակները փոխվել են և նույնիսկ 16-17 տարեկան դեռահասները հասկանում են, որ պրոբլեմատիկ մաշկի խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Չէ որ բժիշկը կարող է հստակ որոշել խնդրի առաջացման պատճառն ու մշակել անհատական համալիր բուժման ծրագիր, քանի որ բուժման ծրագիրն ու ընթացքը չի կարող բոլորի համար լինել նույնը:
– Այս խնդիրների բուժման նպատակով ի ՞ նչ տարբերակներ եք կիրառում:
– Այսօր էսթետիկ բժշկությունն առաջարկում է միջամտությունների բավական լայն սպեկտոր: Դրանք կարող են լինել, դեղորայքային անհատական բուժման թերապիաներ, լազերային և ապարատային սարքավորումների կիրառում, հատուկ բուժիչ բաղադրիչների միացության կիրառում, քիմիական պիլինգների կիրառում, ինչպես նաև տեղային ներարկումներ:
Այս ամենը հնարավորություն է տալիս մաքրել մաշկը տոքսիններից ու ախտոտվածությունից, արագացնել վերականգնման գործընթացը, լավացնել մաշկի գույնն ու որակը, մաքրել խցանված ծակոտիները, կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը, սնուցել ու խոնավացնել մաշկը, ինչը կարևոր է ինչպես զգայուն, այնպես էլ չոր, յուղոտ և համակցված մաշկ ունեցողների համար:
– Իսկ ի՞ նչ կասեք դեռ հին ժամանակներից հայտնի “Չիստկա” մաշկի մեխանիկական մաքրման մասին:
– Իհարկե դա ակտիվ կիրառվում է բուժման սխեմայի մեջ, սակայն սեղմումներն առանց համապատասխան միջամտությունների իրականացման միայն ավելացնում են ակնեի առաջացման հավանականությունը: Հատկապես տնային պայմաններում եղունգներով սեղմման արդյունքում ենթամաշկի մեջ ներթափանցում են մանրէներ, առաջացնելով տարբեր տիպի մաշկային ինֆեկցիաներ: Մաշկի պրոֆեսիոնալ մաքրումն անհրաժեշտ միջամտություն է, ինչն այսօր լայն պահանջարկ ունի, սակայն չեմ կարող չշեշտել տվյալ դեպքում պրոֆեսիոնալ բառը, քանի որ շատ կարևոր է, թե ով է դա իրականացնում և ինչ պայմաններում:
Կցանկանայի ուղղել դեռահասների ծնողների ուշադրությունն այն բանին, որ մասնագետի օգնությանը դիմեն հենց առաջին նախանշանների առաջացման դեպքում, քանի որ մասնագետի խորհուրդներն ու ցուցումները կօգնեն խուսափել ակնեի առաջացման բարդություններից և կազատեն երեխային հոգեբանական մի շարք բարդույթներից:
03.06.2015 SATEN
02.02.2016
Կարդացեք նաև
Բնական միջոցներ, որոնց դրական ազդեցությունը կնկատեք արդեն իսկ առաջին օգտագործումից հետո։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել բշտիկներից, պիգմենտային հետքերից...
09.03.2021
Հղիների մաշկը հաճախ լինում է հոգնած և անփայլ, ի հայտ են գալիս պզուկներ, ակնե: Ինչպե՞ս պահպանել գեղեցկությունը՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, որոնք ուղեկցում են երեխայի ծննդյան սպասումին...
22.09.2020
Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...
22.02.2018
Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...
22.02.2018
Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...
21.02.2018
Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...
20.02.2018
Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...
06.02.2018
Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...
22.01.2018
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...
12.01.2018
Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...
27.12.2017
Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...
25.12.2017
Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...
11.12.2017
Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...
05.12.2017
Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...
28.11.2017
Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...
15.11.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
