Մարմնամարզություն և սպորտ
«Կարեւորը ինքնաբացահայտումն է»։ Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ
– Ելենա, ի՞նչ է յոգան եւ որտեղի՞ց են գալիս նրա արմատները:
– Մեզ հասած հիշատակություններից յոգան սանսկրիտերեն «յուջ» բառի արմատն է, որը նշանակում է կապ ստեղծել, շաղկապել կամ միացնել: Այն օգնում է մարդուն ինքնաբացահայտվելուն, ինքնահաստատվելուն, ինքնաբուժվելուն: Եթե յոգա ասելով հասկանում ենք կապ հաստատել, դա չի նշանակում, որ մարդը փորձում է իրեն կապել ինչ-որ էներգիաների հետ: Յոգայի հիմնական նշանակությունը կայանում է մարմնի եւ մտքի միջեւ կապի հաստատմանը, որպեսզի դրանց ներդաշնակությունը թույլ տա շարժվել ֆիզիկական կատարելությունից դեպի հոգեւոր կատարելություն:
– Յոգայով զբաղվել ցանկացողին ի՞նչ է պետք հասկանալ:
– Առաջին հերթին մարդը պետք է գիտակցի, որ յոգայով զբաղվելու համար կարեւոր է ներքին աշխարհի հետ կապի ստեղծումը՝ ինքնաբացահայտումը: Եթե անձը որոշել է զբաղվել յոգայով, ապա նա պետք է որոշակի խորքային փոփոխություններ մտցնի ապրելակերպի, մտածելակերպի, սննդակարգի մեջ: Պատանջալին, որպես յոգայի դասակարգող, մեզ հասցրել է ութ աստիճանյա յոգայի գաղափարը, որը կոչվում է Աշտանգա, այսինքն՝ ութ աստիճան: Առաջին փուլը յաման է, որը նշանակում է անձնական կարգապահություն, այսինքն՝ էթիկայի սկզբունքներ: Երբ մարդն ինքն իր վրա ընդհանրապես չի աշխատում, ինչ յոգայի մասին է խոսքը: Երկրորդ փուլը նիյաման է, որը սոցիալական կարգապահությունն է: Այն ունի հինգ սկզբունք՝ մաքրության պահպանում, բավարարվածություն, հոգեւոր կողմնորոշում, ինքնաճանաչում, հավատարմություն եւ խոնարհում: Երրորդ փուլն ասանաների էտապն է: Ասանան մարմնի ստատիկ դրությունն է: Դրանք նպաստում են մարմնի կայունությանն ու ճկունությանը: Ասանան ֆիզիկական մարմնի վիճակ է, կեցվածք: Չորրորդը պռանայամայի փուլն է՝ շնչառական վարժությունների համակարգն է: Հինգերորդը՝ պրատիյահարայի փուլն է՝ զգացմունքների վերահսկողությունն է: Վեցերորդը՝ դհարանա, որը կենտրոնացումն է եւ յոթերորդը՝ դհիյանա մեդիատացիան:
– Յոգան բաժանվում է բազմաբնույթ տեսակների, ո՞րն է ամենատարածված տեսակն աշխարհում եւ ի՞նչ տեսակներ կան:
– Աշխարհում ամենատարածված տեսակն Աշտանգա յոգան է եղել, որը դարերի ընթացքում ձեւափոխվել է եւ դրանից ստեղծվել են տարբեր ուղղություններ, որոնք բավական տարածում ունեն հատկապես արեւելյան աշխարհում: Դրանցից է Հաթ-հա տեսակը, որը նշանակում է ֆիզիկական հմտություն: Այդ յոգայի տեսակով էլ զբաղվում ենք մեր կենտրոնում: Դա ամենատարածվածն է Հայաստանում: Աշխարհում ճանաչված են եւ լայն տարածում ունեն՝ Բհակտի յոգան, Ջնանա յոգան, Կարմա յոգան եւ Ռաջա յոգան:
– Կա՞, արդյոք, կապ եկեղեցու եւ յոգայի միջեւ:
– Դրանք բոլորովին տարբեր հասկացություններ են: Կա տեսակետ, որ քրիստոնեությունը դեմ է յոգային: Դա հիմնավորվում է նրանով, որ յոգայի արմատները գալիս են հինդուիզմից: Յոգը ձգտում է լուսավորվելուն: Գուցե յոգան ունի կրոնական ծագումնաբանություն, բայց չմոռանանք, մենք զբաղվում ենք Հաթ-հա յոգայի տեսակով, որը միայն ֆիզիկականն է: Առաջին անգամ համակարգել է հնդիկ փիլիսոփա Պատանջալին՝ քրիստոնեությունից առաջ երկրորդ հազարամյակում եւ այդ մասին հիշատակել է «Յոգասուտրա» գրքում: Հիմա յոգան հիմնականում մատուցվում է այն մակարդակի վրա, որ կրոնի, հոգեւոր ուղղվածության եւ կողմնորոշման հետ կապ չունի: Իմ անձնական տեսակետով կարող եմ մեկնաբանել, որ յոգան պարզապես արվեստ է մարմինը զգալու, ճանաչելու եւ հետեւաբար, յոգան չի խոչընդոտում ոչ մի կրոնի, իսկ կրոնը՝ յոգային:
– Յոգան որքանո՞վ է խորքային Հայաստանում: Արդյո՞ք դա հետաքրքրում է մեր հայ հասարակությանը:
– Հայաստանում վերջին տասը տարվա ընթացքում յոգայով հետաքրքրվողների բավական արագ աճ է գրանցվում: Կոնկրետ հոգեֆիզիոլոգիական պրակտիկաների հանդեպ մարդիկ ցուցաբերում են իրենց հետաքրքրությունը՝ հատկապես երիտասարդները: Գործում է Հայաստանի յոգայի ֆեդերացիան, որի սաներից եմ նաեւ ես: Հիմնադիրը Հակոբ Բաղդասարյանն է: Կան նաեւ տասը եւ ավելին յոգայի կենտրոններ: Մեզ մոտ յոգան հիմնականում մատուցվում է ավելի շատ սպորտային մակարդակի վրա, քանի որ պահանջարկն է այդպիսին: Որքան ազգի արմատները հին են, այդքան այդ ազգն ավելի կասկածամիտ է նորամուծությանը, հետեւաբար Հայաստանում, մեր ազգային ավանդույթից ելնելով, յոգան, համեմատ մյուս ազգերի, ավելի ազատ չի ընդունվում:
– Յոգայի բաղկացուցիչ մասերից է մեդիտացիան: Ո՞րն է կարեւորվում եւ ինչի՞ վրա է շեշտը դրվում Հայաստանում՝ մեդիտացիայի՞, թե՞ ֆիզիկականի:
– Մեդիտացիան յոգայի բարձրագույն փուլն է: Ցանկալի է մեդիտացիայով զբաղվեն մարդիկ, որոնք որոշակի պրակտիկաներ, հմտություններ ունեն յոգայի ասպարեզում: Մեզ մոտ հիմնականում Հաթ-հա յոգան խորքային մեդիտացիաներ չի ներառում, այլ ներառում է ֆիզիկական, շնչառական վարժություններ եւ որոշակի մեդիտատիվ վարժանքներ: Խորքային մեդիտացիաներ կատարվում են այն ժամանակ, երբ անձի մարմինն ու միտքը պատրաստ են դրան: Մեդիտացիան կատարյալ կենտրոնացած վիճակ է, որին հասնելու համար անձի ֆիզիկական մարմինն ու գիտակցությունը պետք է հավասարաչափ պատրաստ լինեն: Ներկա պահին մեր հասարակության համար նորաձեւ է մեդիտացիա կատարելը եւ շատ հմայիչ է թվում, սակայն դա խորհուրդ չի տրվում, քանի որ ինքնագիտակցության հետ խաղ անելը կարող է հասցնել մեծ չարիքի: Այդ իսկ պատճառով մենք շեշտը դնում ենք ֆիզիկական, շնչառական վարժանքների վրա եւ թեթեւ մեդիտատիվ վարժանքների վրա:
– Ի՞նչ է տալիս յոգան եւ ի՞նչ դրական փոփոխություններ կարող է ձեռք բերել յոգայով զբաղվողը:
– Յոգան առողջ ապրելակերպ է: Այն օգնում է վերականգնել առողջությունը: Այն հիանալի համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական էներգիայով, հավասարակշռում է դրական «յան» եւ բացասական «ին» էներգիաները: Մարդու կենսական ռիթմը համապատասխանեցնում է բնության ռիթմին: Յոգան օգնում է կարգավորել արյան շրջանառությունը, վերականգնել նյութափոխանակությունը եւ ստաբիլացնել էնդոկրին համակարգի աշխատանքը (հորմոնալ դաշտը): Այն օգնում է վերականգնել շնչառական համակարգի աշխատանքը, որը կատարվում է շնչառական վարժությունների հիման վրա: Յոգայի շնորհիվ կարելի է ձերբազատվել ողնաշարային որոշ հիվանդություններից, սթրեսներից եւ դեպրեսիաներից, վերականգնում է քունը եւ նպաստում է մարսողությանը, ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը: Այդ պրակտիկ կենսափիլիսոփայության շնորհիվ կարելի է ձերբազատվել անբավարարվածության զգացողությունից, ագահությունից, արհամարհանքից, նախանձից, խանդից, այլ բացասական հույզերից, որոնք բուն են դնում մեր գիտակցության մեջ եւ հիմք են շատ հիվանդությունների:
Կարդացեք նաև
Ֆիզիկական ակտիվության կարևորությունը` հղիության ժամանակ:
Հղիության նորմալ ընթացքի դեպքում կնոջ համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունն անհրաժեշտություն է...
Ֆիզիկական ակտիվությունը և սպորտն առողջ ապրելակերպի անհրաժեշտ պայման են: Շատ հիվանդություններ, եթե ոչ ուղղակիորեն, ապա` անուղղակի, կապված են հիպոդինամիայի հետ: Եվ ներկայում շատերն են, դա հասկանալով...
Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը...
Մրգերն առողջության համար օգտակար են, քանի որ քիչ կալորիա եւ շատ վիիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Սակայն դա չի նշանակում, որ միրգ կարելի է ուտել ցանկացած քանակով եւ օրվա ցանկացած ժամին...
Նրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն այլընտրանք: Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած...
Մարդիկ շատ հաճախ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք...
Որոշ մթերքներ խորհուրդ չի տրվում օգտագործել մարզասրահ այցելելուց կամ ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ, քանի որ համարվում է, որ դրանք...
Վազքն իդեալական միջոց է հրաշալի տեսք ունենալու համար, որն, ի դեպ, նաև անվճար է։ Վազքով զբաղվելը հատուկ սարքավորումներ և հատուկ վայր չի պահանջում։ Դրանով կարելի է զբաղվել գրեթե ամբողջ տարին...
Յոգան շատ օգտակար է ո՛չ միայն հոգու, այլ նաև մարմնի համար: Ձեզ ենք ներկայացնում յոգայով զբաղվելու մի քանի պատճառ...
Հավասարակշռության ամրապնդումն սկսվում է մեր անձնական գիրոսկոպը ձեւավորող երեք տարբեր սենսորներից: Մեր ներքին լսողությունը, մեր տեսողությունը եւ մկանա-նյարդային ընդունիչները պատասխանատու են մեր հավասարակշռության համար: Եթե...
Վերջին տարիներին ավելի ու ավելի են ավելացել տարօրինակ վարժությունների միջոցով կազմվածքը վերականգնելու փորձերը այս 12 եղանակներով: Պատրաստվեք, դրանցից որոշները ձեզ հաստատ կզարմացնեն, գրում է...
Սպորտային իրականությունում մարզիկների մտածողական մարզումներն իրենցից ներկայացնում են որոշակի գործողությունների ու շարժումների մտածողական կրկնություն...
Մոտիվացիան մարզիկի հաջողության հասնելու կարևորագույն դերակատարություններից է: Այն նպատակին հասնելու ներքին մղումն է...
Նոր ուսումնասիրության համաձայն՝ շաբաթական 3 անգամ մարզանք անելը մոտ 16 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի (ընկճախտի) առաջացման վտանգը, հայտնել են Լոնդոնի համալսարանական քոլեջի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն