Առողջ և գեղեցիկ
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Ուստի պետք է իմանալ ճիշտ արևայրուք ստանալու կանոնները։
Արևի օգտակարության մասին
Արևը բնական հակադեպրեսանտ է՝ օժտված մեզ լիցքավորելու հատկությամբ. բարձրացնում է տրամադրությունը և ավելացնում կենսական ուժերը։ Արևի ճառագայթների ազդեցությամբ մենք ո՛չ միայն բնական արևայրուք ենք ստանում, այլ նաև ազատվում ենք գերհոգնածությունից։ Ակտիվանում է նյութափոխանակությունը, բարելավվում է էնդոկրին գեղձերի և արյունատար համակարգի աշխատանքը, ավելանում է հեմոգլոբինի քանակը, մաշկում սինթեզվում է վիտամին D, որն անհրաժեշտ է ատամների, ոսկրերի և այլ օրգանների լիարժեք զարգացման համար, կարգավորվում է ֆոսֆոր-կալցիումական փոխանակությունը, պահեստավորվում են լրացուցիչ ուժեր աշնան և ձմռան համար։
Շատ կարևոր է իմանալ այն ժամերը, երբ արևի ճառագայթների տակ գտնվելն օգտակար է։ Արևն ավելի ակտիվ է առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 16-ը, և այդ ընթացքում պետք է խուսափել արևի տակ գտնվելուց, այլապես կարելի է ակնթարթորեն այրվածք ստանալ։ Առավել ևս, եթե ունեք բաց և զգայուն մաշկ։ Արևայրուք ընդունեք առավոտյան ժամը 9-11-ը, իսկ երեկոյան՝ ժամը 16-19-ը, սա լավագույն ժամանակն է։ Եթե արևային լոգանք ընդունեք ճիշտ ժամերին, կունենաք համաչափ արևայրուք, այլ ոչ թե այրված մաշկ։
Արևայրուք ստանալու նպատակով ամբողջ օրը արևի ճառագայթների տակ մի պառկեք։ Առաջին օրը արևի տակ պետք է լինել 5-10 րոպե։ Հաջորդ օրերին այդ ժամանակն ավելացրեք օրական 2-4 րոպեով՝ հասցնելով երկու ժամի.. դա արևի տակ գտնվելու առավելագույն ժամանակն է, որն աշխատեք չգերազանցել։
Ջրային միջոցառումներ
Եթե ջրի մոտ եք կամ ջրի մեջ (օրինակ՝ մինչև գոտկատեղը), ապա արևայրուք ավելի արագ կստանաք։ Պատճառը ջրի` արևի ճառագայթներն անդրադարձնելու հատկությունն է, ուստի ջրի մեջ կամ ջրին շատ մոտ գտնվելիս ավելի շատ եք ենթարկվում արևի ազդեցությանը։ Ջրից դուրս գալուց հետո մարմինը սրբիչով չչորացնելու դեպքում կարող եք արագ այրվածք ստանալ, քանի որ ջրի կաթիլներն ազդում են որպես ոսպնյակներ՝ ուժեղացնելով արևային ճառագայթների ազդեցությունը։ Այդ պատճառով սկզբնական շրջանում ցանկալի է լողափում արևայրուք ընդունել ջրից հեռու, իսկ լողալուց հետո մարմինը չորացնել սրբիչով՝ չսպասելով, որ ջուրն ինքնուրույն ցամաքի։
Գեղեցիկ և առողջ արևայրուքի կանոնները
Եթե որոշել եք արևայրուք ընդունել, չմոռանաք Ձեզ հետ վերցնել գլխարկ և խմելու ջուր՝ գերտաքացումը կանխելու համար։
— Որպեսզի արևայրուքն ավելի գեղեցիկ լինի, խորհուրդ է տրվում շատ շարժվել, խաղալ շարժական խաղեր։
— Եթե անզգուշաբար այրվածք եք ստացել և տանը զգում եք, որ մաշկը տաքացել է, անմիջապես քսեք այրվածքի դեմ նախօրոք ձեռք բերված միջոցները։ Եթե ձեռքի տակ ոչ մի հատուկ միջոց չկա, կիրառեք ցանկացած խոնավացնող կամ մանկական քսուք։ Մեր տատիկների դեղատոմսով կիրառվող մածունն այնքան էլ չի օգնում, սակայն ծայրահեղ դեպքում այն նույնպես կարելի է կիրառել։
— Խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել անմիջապես ուտելուց հետո կամ քաղցած ստամոքսով։
— Լողափում խուսափեք սպիրտային խմիչքից, ինչպես նաև բաց լողավազանի մոտ՝ ալկոհոլային կոկտեյլներից։ Ալկոհոլը ուժեղացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) ազդեցությունը, նաև թուլացնում է ժամանակի վերահսկողությունը։
— Եթե Ձեր մաշկը գերզգայուն է, արևայրուք ստացեք ստվերում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների մոտավորապես 65%-ը այնտեղ էլ կհասնի Ձեր մաշկին, և թեթև արևայրուք կստանաք։
— Եթե մտադրված եք լողափ գնալ, օճառով մի լողացեք, լոսյոններ, տոնիկներ, օծանելիք, օդեկոլոն մի օգտագործեք։ Օճառը քայքայում է մաշկի պաշտպանական ծածկույթը և ճարպազրկում այն։ Լոսյոնը, օծանելիքը մաշկը դարձնում են ՈՒՄՃ նկատմամբ զգայուն։ Այդ ամենի հետևանքով կարող են առաջանալ կայուն դարչնագույն բծեր, բշտիկներ և քոր։
Որոշ մարդիկ պետք է զգուշանան արևայրուքից, իսկ մաշկային խնդիրներ, մասնավորապես՝ մարմնի վրա բազմաթից խալեր ունեցող, արևի ճառագայթների նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ, պետք է ընդհանրապես հրաժարվեն դրանից։ Այդ մարդկանց խորհուրդ չի տըրվում նաև այցելել սոլյարի։ Բրոնզե արևայրուք ստանալու համար (եթե շատ են ցանկանում) կարելի է օգտվել ավտոարևայրուքից։ Արևային լոգանք ընդունելիս պետք է զգույշ լինեն նաև հղիները, որոշակի դեղորայք ընդունողները. նրանք պետք է նախօրոք խորհրդակցեն բժշկի, մասնագետի հետ։
Արևայրուքի համար խորհուրդ է տրվում քսուք կիրառել։ Նախօրոք ընտրեք Ձեր մաշկին համապատասխան քսուք։ Արևային լոգանք ընդունելուց կես ժամ առաջ հավասար շերտով այն քսեք մարմնին։ Խորհուրդ է տրվում մանրակրկիտ քսել հատկապես մարմնի այն մասերին, որոնք առաջին հերթին են այրվածք ստանում, դրանք են՝ քիթը, ճակատը, կուրծքը, ուսերը և ծնկները։ Քսուքով պետք է պատել նաև պարանոցը, անութափոսերը, ականջների բլթակները։ Մազերը պաշտպանելու նպատակով պետք է հատուկ օճառ օգտագործել, իսկ շրթունքներին՝ քսել արևապաշտպան շրթներկ։ Սովորական քսուքը կարող է մաշկը պաշտպանել 3 ժամ։ Սակայն եթե արևային լոգանք ընդունելուց բացի նաև լողում եք, ապա չորս անգամ ջրի մեջ մտնելուց հետո պետք է պաշտպանական շերտը թարմացնել։ Առաջին 2-3 օրը օգտվեք արևայրուքի դեմ քսուքներից, իսկ վտանգավոր շրջանն անցնելուց հետո կարելի է օգտվել արևայրուքի համար նախատեսված քսուքներից։ Պետք է չտարվել մաշկին յուղեր քսելով, քանի որ արևի ճառագայթների ազդեցությամբ յուղը տաքանում է և կարող է այրվածք առաջացնել։ Արևայրուքի համար չի կարելի կիրառել սնուցող քսուք, հատկապես հորմոններ պարունակող։ Արևային լոգանք ընդունելուց հետո մարմն վրայից հանգամանորեն լվացեք քսուքը և յուղը։
Հետևեք խորհուրդներին և անպայման կստանաք գեղեցիկ, բրոնզե արևայրուք։ Հիշեք նաև, որ դա շատ արագ չի լինում (օրինակ 3 օրվա ընթացքում)։ Առնվազն անհրաժեշտ է 2 շաբաթ, որպեսզի ճիշտ արևայրուք ստանաք և այն երկար պահպանվի։
Ուշադրությո՛ւն. Ձեզ պաշտպանող արևապաշտպան քսուքը կարող է վնասել այս հրաշալի մարջանների խութերը
Գիտնականները վատ նորություններ ունեն հանգստացողների համար. մինչ Դուք լողում և հանգստանում եք արևադարձային ջրամբարների խաղաղ ջրում, Ձեր մաշկը պաշտպանող արևապաշտպան քսուքը կարող է ոչնչացնել ծովային կյանքը զարդարող մարջանների խութերը, որով հիանալու համար ուղևորվել եք այդտեղ։ Մյուս հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ նյութը կարող է վնասել նաև ձըկներին, ծովային ոզնիներին և կաթնասուններին։
Շատ արևապաշտպան միջոցներում առկա օքսիբենզոն նյութը մարջանները դարձնում է գունազրկմանն ավելի ընկալունակ, ինչն էլ վնասում է ամբողջ աշխարհում հայտնի խութերը։
Օքսիբենզոնի ընտանիքի քիմիական նյութերը հաճախ ավելացնում են պլաստիկներին՝ լուսաքայքայումից պաշտպանելու համար, ինչպես նաև տարբեր ըմպելիքների շշերին՝ պարունակությունը պաշտպանելու համար։ Դրանք նաև պահպանում են հարյուրավոր մթերքների գույնը և բույրը՝ ներառյալ մազերի, եղունգների համար նախատեսված լաքերը, օճառները։
https://tourzhara.com
https://www.kp.ru/
https://www.nkj.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...
Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...
Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...
Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...
Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...
Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...
Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...
Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։
Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...
Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:
Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն