ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
Չիկունգունյա. նոր հիվանդություն, որի դեմ առայժմ պայքարել չի հաջողվում
Կարիբյան կղզիներում նոր հիվանդության բռնկում է արձանագրվել: Դոմինիկյան հանրապետությունում, ու Հաիթիում կես տարում ավելի քան 260 հազար մարդ է վարակվել, ու այն տարածվում է դեպի Կենտրոնական ու Հարավային Ամերիկա:
Վարակի դեպքեր են եղել նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Չիկունգունյա է նոր հիվանդության անունը. ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, մաշկի ցանն ու հոդացավը: Վարակը փոխանցում են միջատները:
CNN-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին ամերիկյան Ջորջիա նահանգում առաջին դեպքն է արձանագրվել: Բժիշկները հայտնել են, որ հիվանդը վարակվել է Կարիբներ ուղևորության ժամանակ:Վարակման դեպքեր են եղել նաև Հյուսիսային Կարոլինայում, Թեննեսիում ու Ֆլորիդայում: Առնվազն 6 հիվանդ է հայտնաբերվել Կուբայում: Ամերիկայի բժիշկները հայտնել են ԱՄՆ-ում հիվանդության տարածման մասին. Նրանք կարծում են, որ դրա տարածումը միայն ժամանակի հարց է, քանի որ բազմաթիվ մարդիկ են Կարիբյան կղզիներից վերադառնում տուն` արդեն վարակված:
Իսկ Ֆրանսիայում տեղյակ են 70 հիվանդի մասին:
Մոսկվայի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, որ այս հիվանդության ախտանշանները շատ նման են Դենգե հիվանդությանը, այն տարբերությամբ, որ չիկունգունյայից մարդիկ հազվադեպ են մահանում: Նա նշում է, որ հիվանդությունն առաջին հերթին ախտահարում է հոդերը ու դա կարող է քրոնիկ բնույթ ստանալ: Թանզանիայում, օրինակ, այդ հիվանդությունն անվանում են ”կանգնեցնող”, կամ “քայլել չթողնող”:
Բժիշկը հաստատել է, որ այդ հիվանդության դեմ դեռևս ոչ դեղորայք կա, ոչ էլ՝ պատվաստանյութ: “Հիմա պատվաստանյութի մշակումն ԱՄՆ-ում դեռևս առաջին փուլում է գտնվում,սակայն կլինիկական կիրառություն չի եղել: Սովորաբար, հիվանդությունն ինքն իրեն է անցնում”:
Փորձագետներն այդ երկրներ ուղևորվող զբոսաշրջիկներին կոչ են անում միջատների դեմ ցողաշիթ օգտագործել (այս հիվանդությունը մոսկիտներն են տարածում), խուսափել ջրամբարներից ու կանգնած ջրերից, հրաժարվել ջրով լի տարաներից (նույնիսկ ծաղկամաններից), որտեղ միջատներ կարող են հավաքվել: Եվ, հիմնականում, խորհուրդ է տրվում ամբողջ մարմինը պաշտպանող հագուստ հագնել:
Ի դեպ, հիվանդությունը տարածող միջատներն ակտիվ են միայն ցերեկվա ժամերին կամ էլ` լույսով: Իսկ մարդուց մարդուն չիկունգունյան չի փոխանցվում:
|
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն