ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
2013-ին աշխարհում 9 միլիոն մարդ հիվանդացել է տուբերկուլոզով․ ԱՀԿ. 1in.am

2013-ին աշխարհում տուբերկուլոզով 9 միլիոն մարդ է հիվանդացել, որոնցից 1,5 միլիոնը մահացել է: Այս տվյալները ներառված են 2014-ի տուբերկուլոզի դեմ գլոբալ պայքարի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Զեկույցում նկարագրվում են 202 երկրներում և տարածքներում տիրող իրադրությունը, գրում է TASS-ը:
Ինչպես նշվում է փաստաթղթում՝ տարեկան հիվանդությամբ վարակվողների թիվը, որը մահացությունների թվով ՁԻԱՀ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում, աճել է մինչև կես միլիոն: 9 միլիոն հիվանդների կեսը (56%) բնակվում է Հարավ-Արևելյան Ասիայի երկրներում և Խաղաղ օվկիանոսի երկրներում: Մնացած կեսի մեկ քառորդն էլ Աֆրիկայում է բնակվում: Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը կամ Հնդկաստանը, հիվանդների թիվը 24 և 11 տոկոս է կազմում:
ԱՀԿ-ի գնահատականներով՝ աշխարհում տուբերկուլոզով հիվանդ 3 միլիոն մարդ որևէ զեկույցների մեջ ընդհանրապես ընդգրկված չեն, քանի որ նրանց մոտ հիվանդությունը կամ չի ախտորոշվել, կամ նրանց բնակության երկիրը վիճակագրության մաս չի կազմում:
Այս հիվանդությունից անցած տարի մահացածների 60%-ը տղամարդիկ են: Հիվանդությունից մահացած 510 հազար կանանց երեք քառորդը վարակված են եղել ՁԻԱՀ-ով:
ԱՀԿ հաշվարկներով տուբերկուլոզի սովորական տեսակի բուժումը մեկ հիվանդի համար անցած տարի 100-500 դոլար է կազմել: Զեկույցում նշվում է նաև, որ տուբերկուլոզից մահացության դեպքերը շարունակում են տարեկան կրճատվել 1,5 տոկոսով, իսկ 1990-ից սկսած՝ 45%-ով: Ընդհանուր առմամբ 2000-2013թթ, ճիշտ ախտորոշման բուժման շնորհիվ հաջողվել է փրկել տուբերկուլոզով հիվանդ 37 միլիոն մարդու կյանք:
ԱՀԿ-ն ուշադրության է հրավիրում տուբերկուլոզի դեմ պայքարի համար ֆինանսական ոչ բավարար միջոցների վրա: Կազմակերպության տվյալներով՝ այդ նպատակով տարեկան 8 միլիարդ դոլար է անհրաժեշտ:
|
Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...


Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն