ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ:
Չարորակ նորագոյացությունների կանխարգելման հիմնական ուղիներից են առողղջ ապրելակերպը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափումը, բժշկության մեջ իոնիզացնող ճառագայթման անվտանգ օգտագործման կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի և ներտնային օդի աղտոտվածության կանխարգելումը, մարդու պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը և այլն:
Չարորակ նորագոյացություններից մահացության դեմ պայքարում կարևորագույն դեր ունի հիվանդության վաղաժամ հայտնաբերումը, որն ենթադրում է երկու միջոցառումների համալիր իրականացում` քաղցկեղների վաղաժամ ախտորոշում և զանգվածային սքրինինգային ծրագրերի իրագործում:
Քաղցկեղի ախտորոշումը հիվանդության վաղ փուլերում և ժամանակին սկսած բուժումը էապես բարձրացնում են հիվանդության շատ տեսակների բուժման արդյունավետությունը, պացիենտների ապրելունակությունը, բարելավում են նրանց կյանքի որակը, ինչպես նաև նվազեցնում բուժման հետ կապված ծախսերը:
Սքրինինգ հետազոտություններն իրականացվում են նախաքաղցկեղային ախտահարումների կամ նախակլինիկական փուլում` քաղցկեղների որոշ տեսակների վաղ հայտնաբերման նպատակով: Սքրինինգ հետազոտությունների շարքին են պատկանում, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով կատարվող մամոգրաֆիան, ՊԱՊ թեստը արգանդի պարանոցի քաղցկեղի համար, կղանքում թաքնված արյան հայտնաբերումը և այլն:
Մի շարք սքրինինգային ծրագրեր իրականացվում են նաև Հայաստանում: Այսպես, 2015թ.-ից մեկնարկել է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարը՝ ՊԱՊ թեստի իրականացման միջոցով: Ըստ հայաստանյան տվյալների` ՊԱՊ քսուքի հետազոտություն անցած կանանց տեսակարար կշիռը 2022թ.-ին կազմել է 31.0%, որը գրեթե համապատասխանում է 2016թ.-ի ցուցանիշին, իսկ ՊԱՊ քսուքի հետազոտություն երբևէ չանցած 30-60 տարեկան կանանց տեսակարար կշիռը 2022թ.-ին կազմել է 46.2%, որը շուրջ 12% ավելի ցածր է 2016թ.-ի նկատմամբ։
Մտահոգիչ է, որ, չնայած ընթացող համապետական ծրագրի, 2022թ.-ին 2016թ.-ի համեմատ շուրջ 7.4%-ով նվազել է վերջին մեկ տարվա ընթացքում ՊԱՊ քսուքի հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց քանակը։
ՀՀ մի շարք մարզերում, 2021թ.-ին մեկնարկել են նաև կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունները, որոնք իրականացվում են տվյալ մարզերի 50-69 տարիքային խմբի կանանց շրջանում:
Ըստ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների` վերջին 3 տարիների ընթացքում կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 11.3%։ Մամոգրաֆիկ հետազոտություն երբևէ չանցած 30-60 տարեկան կանանց ցուցանիշը շարունակում է մնալ բարձր, ինչպես 2022թ.-ին, այնպես էլ 2016թ.-ին կազմելով շուրջ 79%:
Հատկանշական է, որ մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է վերջինի վճարովի լինելով (բացառությամբ որոշ մարզերում ընթացող պիլոտային ծրագրի), որն էլ շատերի համար այն դարձնում է դժվարամատչելի:
Այդուհանդերձ, մամոգրաֆիական հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց տեսակարար կշիռը 2007-2012թթ.-ին աճել է 3.6%-ից մինչև 14.8%, որից հետո՝ 2016 և 2022թթ.-ին նվազել մինչև 11.3%, իսկ ՊԱՊ քսուքի հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց ցուցանիշը 2007-2022թթ.-ին դրսևորել է կայուն աճ՝ 5.6%-ից մինչև 31.0%:
Ինչպես արդեն նշվել է, սքրինինգային հետազոտությունները մեծ նշանակություն ունեն չարորակ նորագոյացությունների վաղ փուլերում հայտնաբերման համար, որն էլ հաճախ պայմանավորում է հիվանդության ելքը:
COVID-19 համավարակի պայմաններում բոլոր երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում, խաթարվել էր առողջապահության համակարգի կողմից մի շարք քրոնիկ հիվանդությունների, և հատկապես քաղցկեղների կառավարման գործընթացը: Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների` 2020թ.-ին երկրների մեծ մասում նվազել էր կրծկագեղձի սքրինինգի ցուցանիշները (օրինակ` ԵՄ 16 երկրում 2019թ.-ի համեմատ միջինում այդ կրճատումը կազմել է շուրջ 6%): Կրճատումն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ էր այն երկրներում, որոնք մինչև համավարակն արդեն իսկ ունեցել են ցածր ցուցանիշներ:
Պացիենտների ցածր դիմելիության պատճառով, իջել էր չարորակ նորագոյացությունների առաջնային հիվանդացությունը, օրինակ` 2020թ.-ին Իտալիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում և Սլովակիայում արգանդի պարանոցի քաղցկեղի գրանցված դեպքերը նվազել էին ավելի քան 10%-ով: Արդյունքում 2021թ.-ին նախաքովիդյան 2019թ.-ի համեմատ բարձրացել էր III-IV փուլերում ախտորոշված չարորակ նորագոյացությունների տեսակարար կշիռը:
Նմանապիտ իրավիճակ է գրանցվել նաև Հայաստանում: Մասնավորապես, եթե 2019թ.-ին բոլոր չարորակ նորագոյացությունների 50.4%-ը հայտնաբերվում էր I-II փուլերում, ապա համավարակի տարիներին այն արձանագրել էր կտրուկ անկում մինչև 40.2% և 44.4% 2020 և 2021թթ.-ին: Արդեն հետհամավարակային 2022թ.-ին ցուցանիշը վերականգնվել է կազմելով 53.5%:
Առանձին քաղցկեղներ դիտարկելիս` առավել մտահոգիչ պատկեր է դիտվում կրծքագեղձի մասով, որն առավել տարածված տեսակն է կանանց շրջանում` 2022թ.-ին ախտորոշվել է հիվանդության 1422 նոր դեպք՝ 7%-ով ավելին քան 2019թ.-ին: Եթե 2019թ.-ին հիվանդության 76.8% հայտնաբերվում էր I-II փուլերում, ապա 2020 և 2021թթ.-ին վաղ հայտնաբերման ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 65.8% և 56.4%, մասամբ մինչև 66.3% վերականգնվելով 2022թ.-ին:
Ավելի դրական է իրավիճակը արգանդի պարանոցի քաղցկեղի պարագայում: Թեև վերջինի վաղ հայտնաբերման ցուցանիշը ևս արձանագրել էր կտրուկ՝ շուրջ 10%-ով անկում համավարակի տարիներին, 2022թ.-ին I-II փուլերում ախտորոշման ցուցանիշը կազմել է 49.3%, 2019թ.-ի 37.1%-ի փոխարեն:
Հետաքրքրության արժանի տվյալներ են ստացվել շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղի հայտնաբերման ուսումնասիրության արդյունքում, որոնք հիվանդության առավել տարածված տեսակներն են տղամարդկանց շրջանում (2022թ.-ին գրանցվել է հիվանդության 883 դեպք, որից 85%-ը տղամարդկանց շրջանում): Այսպես, եթե 2019թ.-ին I-II փուլերում էին հայտնաբերվում հիվանդության 17.2%-ը, ապա 2020թ.-ին՝ 15.8%, իսկ 2021թ.-ին 18.8%, իսկ 2022թ.-ին արդեն 24.8%: Նման աճի պատճառների բացահայտումը պահանջում է գիտական հետազոտություններ, սակայն որպես հնարավոր վարկած կարող է դիտարկվել նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում թոքերի ռենտգեն և համակարգչային շերտագրության հետազոտությունների զանգվածային կիրառումը:
Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ քաղցկեղը ամենևին դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերումն էապես բարելավում է հիվանդության դրական ելքի հավանականությունը: Մասնակցեք սքրինինգային հետազոտություններին, գանգատներ ունենալու դեպքում այցելեք Ձեզ սպասարկող առողջության առաջնային օղակի բուժհաստատություն, վստահեք բուժաշխատողներին, ովքեր 24 ժամ, շաբաթը 7 օր կանգնած են մեր բոլորի առողջության թիկունքում:
|
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն