ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է սեռավարակների դեպքերի ահազանգող աճ: 2023թ.-ին շարունակվել է նախորդ տարվա հաղորդված բոլոր սեռավարակների դեպքերի զգալի աճի միտումը, հատկապես՝ սիֆիլիսի և գոնորեայի: Ինչը ընդգծում է անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը հետագա փոխանցումը կանխելու և հանրային առողջության համակարգում սեռավարակների բեռը նվազեցնելու համար:
2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է գոնորեայի մոտ 100.000 հաստատված դեպք, ինչը 31%-ով ավելացել է 2022թ.-ի համեմատ և ավելի քան 300%-ով՝ 2014թ.-ի համեմատ: Հատկանշական է, որ կանանց շրջանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները եղել են 20-24 տարեկան կանանց շրջանում, որը համահունչ է 2023թ.-ի դեպքերի բաշխման հետ, նշված տարիքային խմբում դեպքերը կազմել են 46%։ Տղամարդկանց շրջանում ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 25-34 տարեկան տարիքային խմբում:
Սիֆիլիսի դեպքերը նույնպես շարունակում են աճել։ 2023թ.-ի ԵՄ 29 երկրներում գրանցվել է 41.051 հաստատված դեպք, ինչը 13%-ով աճել է 2022թ.-ի համեմատ, իսկ 2014թ.-ի՝ կրկնապատկվել: Սիֆիլիսի տարածվածությունը գերակշռել է տղամարդկանց շրջանում՝ յուրաքանչյուր կնոջ հաշվով 7 տղամարդ: Հիվանդացության բարձր ցուցանիշները արձանագրվել են 25-34 տարեկան տղամարդկանց շրջանում, դեպքերի զգալի մասը (72%)՝ համասեռամոլների մոտ: Հատկանշական է, որ կանանց շրջանում սիֆիլիսի դեպքերն աճել են բոլոր տարիքային խմբերում 2022թ.-ի համեմատ:
Հայաստանում նունպես վերջին տարիներին նկատվում է սիֆիլիսի դեպքերի աճ: 2023թ.-ին արձանագրվել է կյանքում առաջին անգամ հաստատված սուր և քրոնիկ սիֆիլիսի 710 դեպք (24/100.000), ինչը 1.2 անգամ գերազանցել է 2022թ.-ի դեպքերը՝ 604 դեպք (20.3/100.000), իսկ 1.6 անգամ՝ 2021թ.-ի դեպքերը՝ 493 (14.8/100.000): Առանձին տարիքային խբերի հիվանդացության վերլուծությունը վկայում է, որ բարձր ցուցանիշները արձանագրվել է 18-24 (67.3/100.000) և 25-49 (33.1/100.000) տարեկանների տարիքային խմբերում: Դեպքերի 2.2%-ը եղել են մինչև 18 տարեկանները: Հարկ է նշել, որ ընդհանուր դեպքերի 68%-ը արձանագրվել է տղամարդկանց, իսկ 32%-ը կանանց շրջանում:
Կարևոր է նշել որ չբուժված սիֆիլիսը կարող է հանգեցնել սիրտանոթային և նյարդային համակարգի երկարատև բարդությունների, իսկ հղի կնոջ դեպքում՝ պտղի ախտահարումների և ծանր բարդությունների զարգացման:
Չնայած 2023թ.-ին հաղորդված քլամիդիոզի դեպքերի աճի դանդաղմանը՝ այն շարունակում է մնալ Եվրոպայում ամենահաճախ գրանցվող բակտերիալ սեռավարակը: 2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է ավելի քան 230.000 դեպք, որը 2014թ.-ի համեմատ աճել է 13%-ով: Վարակը շարունակում է տարածվել երիտասարդների, առավելապես՝ 20-24 տարեկան կանանց շրջանում:
Բացի սեռավարակների դեպքերի տագնապալի աճը, առանձնահատուկ մտահոգություն է գոնորեայի հարուցչի (Neisseria gonorrhoeae) հակամանրէային կայունության հարաճուն սպառնալիքը: Դեղորայքակայուն շտամների առաջացումը նվազեցնում է ներկայիս բուժման արդյունավետությանը, ինչն ընդգծում է կանխարգելման և հակաբիոտիկների նպատակային օգտագործման կարևորությունը:
Հարկ է նշել, որ չբուժվելու դեպքում գոնորեան կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները և անպտղությունը` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
Ուսումնասիրությունները վկայում են, որ սեռավարակների այս զգալի աճը պայմանավորված է սեռական վարքագծի ռիսկային փոփոխություններով:
Մասնագետներն ընդգծում են սեռավարակների աճող տեմպերի դեմ պայքարի ակտիվ միջոցառումների կարևորությունը, այդ առումով առաջարկում է.
- Պաշտպանիչ և անվտանգ սեռական հարաբերությունները՝ պահպանակների օգտագործումը:
- Սեռական առողջության վերաբերյալ բաց և անկեղծ շփումը զուգընկերների հետ:
- Խուսափել պատահական սեռական զուգընկերներից:
- Սեռավարակներին բնորոշ կլինիկական ախտանիշների առկայության դեպքում դիմել մասնագետի խորհրդատվության:
Հարկ է նշել, որ հնարավոր է սեռավարակի անախտանշանային դրսևորում, ուստի խորհուրդ է տրվում հաճախակի զուգընկերներ փոխող մարդկանց պարբերաբար թեստավորում սեռավարակների նկատմամբ: Վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր է հետագա փոխանցումը և հնարավոր բարդությունները կանխելու համար:

|
Կարդացեք նաև

Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...


Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն