Հրատապ թեմա Աշխարհում
Համընդհանուր հասանելիություն եւ մարդու իրավունքների պահպանում
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարեւոր նշանակություն ունի 1988թ.-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Ամեն տարի այդ օրն անցկացվում է որեւէ կարգախոսի ներքո, որն արտացոլում է ընթացիկ պահի կենսական խնդիրները։ Արդեն երկրորդ տարին է, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Համընդհանուր հասանելիություն եւ մարդու իրավունքներ» կարգախոսով։ Այս կարգախոսն ընտրվել է՝ ընդգծելու ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման գործում կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության եւ մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Սա նաեւ կոչ է երկրներին՝ վերանայելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, կանանց եւ խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունք առաջացնող օրենքները։
ՄԻԱՎ վարակի՝ պանդեմիայի բնույթ ստացած համաճարակն առաջացրել է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը։ Այդ մտահոգության վառ ապացույցն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստերի անցկացումը եւ միջազգային հանրությանն ուղղված ՄԱԿ-ի կոչերն ընդլայնելու միջոցառումները եւ միավորելու ջանքերը համաճարակին հակազդելու գործում։ 2001թ. հունիս ամսին կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի նպատակը ողջ աշխարհը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի համապարփակ ծրագրի շուրջ համախմբելն էր։ Այդ նպատակի համաձայն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում՝ ՀՀ-ն, ընդունեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ- դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը։ 2006թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով, պետությունները նաեւ պարտավորվել են մինչեւ 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիություն։ Այսօր արդեն ակնհայտ է, որ գլոբալ մասշտաբով այս պարտավորությունը, ցավոք, չի կատարվել։ Հաջորդ՝ 2011թ., աշխարհը նշելու է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրի» ընդունման 10 տարին եւ ամփոփելու է դրա իրականացման արդյունքները։ Հաջորդ տարի նաեւ լրանում է ՁԻԱՀ-ի առաջին դեպքերի արձանագրման 30 տարին։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող միլիոնավոր մարդիկ հույսով, հավատով սպասում են առողջության պահպանման, բուժման իրենց իրավունքի լիակատար իրականացմանը եւ շարունակում են բարձրաձայնել 2005թ.-ից ի վեր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավի կարգախոսը՝ «Կանգնեցրե՛ք ՁԻԱՀ-ը։ Կատարե՛ք խոստումը», ուղերձ հղելով իրենց երկրների կառավարություններին՝ ակտիվացնելու ջանքերը վերոնշյալ հռչակագրերով ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար։
ՀՀ կառավարությունը, կարեւորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետեւողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում են բուժում, խնամք եւ աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվություն եւ հետազոտություն, ապահովվում է դոնորական արյան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ եւ այլն։ Իրականացվող միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից։
Շնորհիվ իրականացված միջոցառումների, մեր երկրում վերջին տարիներին բարելավվել են ՄԻԱՎ վարակի կենսաբանական եւ վարքագծային ցուցանիշները։ Այսպես, նվազել է ՄԻԱՎ-ի տարածվածությունը հիմնական խոցելի խմբում՝ թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում, բնակչության առավել վտանգի ենթարկվող խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ եւ ռիսկային վարքագծի դրսեւորումների նվազում։ Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերի արդյունավետության մասին, որոնց մեթոդական օգնություն եւ օժանդակություն է ցուցաբերում ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։ Արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի եւ աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է։
ՄԻԱՎ վարակի համաճարակը դեռեւս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել։ Սակայն այսօր իրավիճակը փոքր ինչ փոխվել է այն առումով, որ, շնորհիվ հակառետրովիրուսային բուժման, ՄԻԱՎ վարակն այլեւս անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ հիվանդություն։ Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը։ Բուժման, խնամքի եւ աջակցության համընդհանուր հասանելիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին եւ զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը։
ՁԻԱՀ-ի համաճարակին արդյունավետ հակազդման հարցում կարեւոր նշանակություն ունի նաեւ մարդու իրավունքների պաշտպանությունը։ Համաշխարհային փորձը վկայում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել համաճարակի բացասական հետեւանքները եւ կանխել դրա հետագա զարգացումը։
ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով եւ կենսակերպով։ Առաջին հայացքից այս հիվանդության կանխարգելումը բավականին հեշտ կարող է թվալ։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես դրսեւորել անվտանգ վարքագիծ՝ զերծ մնալ թմրամիջոցներ օգտագործելուց, օգտագործել միանվագ օգտագործման ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ դրանց առկայության դեպքում մշտապես պահպանակ օգտագործել, նաեւ ապահովել բժշկական միջամտությունների անվտանգությունը։ Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են կիրառում գործնականում։ Անտեսելով հնարավոր վտանգը, շատերը դրսեւորում են ռիսկային, այսինքն՝ ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ, վտանգելով իրենց եւ իրենց մտերիմների առողջությունը։ Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վտանգը չափազանց անիրական է թվում՝ անձամբ իրենց հետ այն կապելու համար։ Նրանք ոչ միշտ են դրսեւորում անվտանգ վարքագիծ՝ հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի։ Այս առումով չափազանց կարեւոր է պատասխանատու վարքագծի եւ առողջ ապրելակերպի ձեւավորմանն ուղղված գործունեությունը։
ՄԻԱՎ վարակի տարածումը կասեցնելուն ուղղված միջոցառումների շարքում կարեւոր նշանակություն ունեն նաեւ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ու ՄԻԱՎ վարակի հարցերով խորհրդատվությունը։
Հիվանդության խարդավանքը նրանում է, որ այն ընթանում է երկարատեւ (8-10 տարի) անախտանշան՝ թաքնված շրջանով, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որեւէ նշանակալի դրսեւորում, հետեւաբար կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին եւ վարակը փոխանցել այլ մարդկանց։ Արտաքինից եւս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինել-չլինելու մասին։ Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտություն անցնելն է, որը թույլ է տալիս ախտորոշել ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության կլինիկական դրսեւորումներ դեռեւս չկան։ Դա ոչ միայն հնարավորություն է ընձեռում ժամանակին սկսել համապատասխան բուժումը, ինչը չափազանց կարեւոր է հիվանդի լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը հնարավորինս երկար ժամանակ պահպանելու համար, այլեւ օգնում է նրան ճիշտ որոշումներ կայացնել հետագա ապրելակերպի վերաբերյալ եւ խուսափել հարազատ ու սիրելի մարդկանց վարակելուց։ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացությունը հղի կնոջը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել իր ապագա երեխայի վարակման վտանգը։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաեւ պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռեւս չկա։ Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը։
Մեզանից յուրաքանչյուրը կարող է էական ներդրում ունենալ այդ պայքարում՝ դիմակայելով խարանին եւ խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է նաեւ բոլոր մակարդակներում խնդրի կարեւորության գիտակցումից եւ յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից։
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն