Հրատապ թեմա Աշխարհում
Վրաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը կայունանում է

Այս օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում կասկածներ են հնչեցվում Վրաստանում կարմրուկի բռնկման առկայության վերաբերյալ: Նույն տրամաբանությամբ կարմրուկից զգուշանալու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության հորդորներն ու խորհուրդները նրանց կողմից դիտվում են որպես մեր քաղաքացիներին հարևան երկրում հանգստանալու մեկնելուց ետ պահելու նպատակային քայլ:
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Վրաստանում և Հայաստանին հարևան այլ երկրներում կարմրուկի բռնկման մասին վկայում են ինչպես այդ երկրների պաշտոնական աղբյուրները, այնպես էլ միջազգային կազմակերպությունները:
Վրաստանում կարմրուկի դեպքերի ընթացքին կարելի է ծանոթանալ Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքում` http://ncdc.ge։ Շաբաթական վերլուծության համաձայն` երկրում կարմրուկի համաճարակային իրավիճակը կայունանում է:
Ըստ նույն աղբյուրի հուլիսի 26-ի դրութամբ Վրաստանում գրանցված կարմրուկի դեպքերի թիվը եղել է 6324, որից 3647-ն արձանագրվել է Թբիլիսիում: Դեպքերից 1803-ը հոսպիտալացվել են, մահվան ելքով գրանցվել է 2 դեպք` 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:
Վրաստանում և Հայաստանին հարևան մյուս երկներում կարմրուկի համաճարակային իրավիճակի կապակցությամբ սույն թվականի հուլիսի 10-11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասում և Թուրքիայում կարմրուկի բռնկումների կանխարգելման և հսկողության վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բարձր մակարդակի խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի առողջապահության նախարարությունների իմունականխարգելման հարցերով պատասխանատու պաշտոնյաները, Իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավարները և միջազգային կազմակերպությունների` Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ՄԱԿ Մանկական հիմնադրամի, Ռոստրապովիչ-Վիշնևսկայա հիմնադրամի ներկայացուցիչները: Խորհրդակցության նպատակն էր կլոր սեղանի շուրջ քննարկել մասնակից երկրներում կարմրուկի համաճարակային իրավիճակը և բռնկումներին հակազդման միջոցառումները, ինչպես նաև հետագա անելիքները: Խորհրդակցությունը վարում էր ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրենը, ում կողմից բարձր գնահատվեցին Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի դեմ պայքարում ձեռք բերված նվաճումները և առաջարկվեց օգտագործել բռնկումների տեղայնացման և կանխարգելման ուղղությամբ Հայաստանի փորձը:
Հայաստանի Հանրապետությունում մայիսի 19-ից հետո գրանցվել է կարմրուկի 9 դեպք` բոլորը բերովի: Հաստատվել է բոլոր դեպքերի համաճարակաբանական կապը Վրաստանի կարմրուկի բռնկման հետ:
Կարմրուկի Հայաստան ներբերման առաջին դեպքերը Վրաստանի 5 և 3 տարեկան չպատվաստված բնակիչներ են, որոնց հետ կապված ևս մեկ դեպք գրանցվել է 38 տարեկան ՀՀ քաղաքացու մոտ: ՀՀ տարածք ներկրված 3 դեպք վարակվել են Օդեսայում միջազգային խորհրդակցության ընթացքում կարմրուկով հիվանդ Վրաստանի քաղաքացու հետ շփման արդյունքում: Կարմրուկի բերովի դեպքի հաջորդ օջախը գրանցվել է Երևանի Ուկրաինական համալսարանում, որտեղ վարակի աղբյուրը եղել է կարմրուկով հիվանդ Վրաստանի քաղաքացի, ում հետ համաճարակաբանորեն կապված գրանցվել է ևս մեկ դեպք: Վերջին 9-րդ դեպքը գրանցվել է Արմավիրի մարզում, որը ևս կապված է Վրաստանի հետ՝ հաստատվել է շփումը կակսածելի հիվանդի հետ, ով ժամանել է Վրաստանից՝ կրոնական նկատառումներով պատվաստումներից հրաժարվող խմբի կազմում:
Բոլոր դեպքերի և նրանց հետ շփվողների նկատմամբ իրականացվել է ուժեղացված բժշկական հսկողություն, չպատվաստված և չհիվանդացած անձանց շրջանում կատարվել են պատվաստումներ: Հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի տեղական տարածում չի գրանցվել:
Ինչ վերաբերում է Վրաստանում ՀՀ քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպմանը, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը, առաջնորդվելով միմիայն մեր քաղաքացիների առողջության պահպանման գերխնդրով, դարձյալ խորհուրդ է տալիս մեկնելուց առաջ պատվաստվել կարմրուկի դեմ, քանի որ լավագույն միջոցը կանխարգելումն է:
ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման նպատակով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում շարունակվում է կամավոր և անվճար հիմունքներով կարմրուկի դեմ պատվաստումների իրականացումը: ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին տեղեկացնում է, որ պետական սահմանի հսկիչ կետերի կողմից պատվաստումների վերաբերյալ որևէ տեղեկանք չի պահանջվում:

Կարդացեք նաև

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է...


Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...


Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...


2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...


Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...


1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...


Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...


Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...


Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...


Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...


Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...


Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...


Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն