Հրատապ թեմա Աշխարհում
COVID-19. ինչպես են փոխվել մեր պատկերացումները կորոնավիրուսի մասին համավարակի մեկ տարվա ընթացքում. «Սալուտեմ» ամսագիր
Մեկ տարի առաջ, երբ համաճարակը նոր էր բռնկվել, գիտնականները վստահ չէին, որ հնարավոր է մշակել նոր կորոնավիրուսի պատվաստանյութ, և զանգվածային պատվաստման հնարավորության մասին խոսք անգամ չկար: Նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները արդյունավետ պատվաստանյութի մշակում խոստանում էին առնվազն 16-18 ամիս հետո միայն։
Անցյալ տարվա հունվարի 11-ին Ուհանում բռնկում առաջացրած խորհրդավոր և անհայտ վարակի դեմ պայքարին վերջապես միացավ համաշխարհային գիտական համայնքը։
GenBank տվյալների միջազգային բաց բազայում հրապարակվեց 2019-nCoV նոր կորոնավիրուսի գենոմը, որն ավելի ուշ պաշտոնապես ստացավ Sars-CoV-2 անվանումը։
Վիրուսի գենետիկ հաջորդականության վերծանումը (գրեթե 30 հազար օղերից բաղկացած ՌՆԹ շղթաներ) գիտնականներին հնարավորություն տվեց առաջին անգամ «ճանաչել թշնամուն դեմքով» և հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք։ Դա հնարավորություն տվեց աշխարհի մի քանի երկրներում սկսել COVID-19 պատվաստանյութի ստեղծման աշխատանքները։
BBC-ի ռուսական ծառայությունը փաստում է, թե ինչպես են փոփոխվել մեր պատկերացումները վիրուսի մասին անցյալ տարվա ընթացքում, և ինչպես են գիտության կողմից վաղուց մերժված վարկածները շարունակում նախկինի պես լայն տարածված մոլորություն մնալ։
«Համավարակի մշուշը»
2020-ի գարնանը մոլորակում կյանքի գրեթե բոլոր բնագավառներում տիրող քաոսը պայմանավորված էր նրանով, որ գիտնականները գրեթե ոչինչ չգիտեին նոր վիրուսի մասին, և շատ որոշումներ իշխանությունները, ստիպված, կռահելով էին կայացնում։ Դրանց մի մասը այժմ մեզ կթվա ճիշտ և ժամանակակից, մյուսները՝ ոչ այնքան արդյունավետ կամ` ուշացած, իսկ երրորդները՝ ընդհանրապես սխալական։
Սակայն գիտնականները խուսափում են շուտափույթ եզրահանգումներից։ Նրանց խոսքերով` այս կամ այն միջոցառման արդյունավետությունը լիարժեքորեն կարելի է գնահատել միայն «համավարակի մշուշի» ցրվելուց հետո, երբ հնարավոր կլինի իրականացնել ռետրոսպեկտիվ հետազոտություններ. չէ՞ որ գիտական մոտեցումը միշտ մի փոքր ուշանում է իրականությունից, քանի որ նախկինում իրականացված դիտարկումների վերլուծության վրա է հիմնված։
Եվ չնայած գիտնականները վիրուսին վերաբերող մի շարք հարցերի պատասխաններ չունեն, որոշ բաներ արդեն կարող են վստահ ասել։ Ահա այն գլխավորը, ինչն այս պահին արդեն հայտնի է (և դեռևս մերժված չէ):
1. Վիրուսը մահացու վտանգավոր է բոլորի համար (և դուք բացառություն չեք)։
Շատերը, ովքեր ռիսկի խմբում չեն՝ ըստ տարիքի և քրոնիկ հիվանդությունների առկայության, վստահ են, որ կորոնավիրուսը կարող է սպանել ցանկացածին, բայց ոչ` իրեն։ Սակայն դա մոլորություն է։
Այժմ մենք գիտենք, որ հիվանդության ծանրությունը նաև որոշում է գենետիկան, այնպես որ, վիրուսը կարող է մահացու լինել ցանկացածի համար։
2. Առողջացումը կարող է ձգձգվել մի քանի ամիս։
Ի տարբերություն մրսածության և գրիպի, որոնք հիմնականում անցնում են մի քանի օրվա ընթացքում, օրգանիզմի պայքարը COVID-19-ի դեմ բավականին երկար է ձգվում։
Վերջին տվյալներով՝ համաճարակի հենց սկզբում Ուհանում հոսպիտալացված ավելի քան 1700 կորոնավիրուսային հիվանդությունից «ապաքինվածների» երեք քառորդը կես տարի անց դեռ ունեցել է COVID-19-ի առնվազն մեկ ախտանիշ։
3. COVID-19-ը «նեղվածքի» հիվանդություն է»։
Համաճարակի հենց սկզբից, երբ հիվանդության մասին դեռ գրեթե ոչինչ հայտնի չէր, կանխարգելման նպատակով ԱՀԿ փորձագետները կոչ արեցին, առաջին հերթին, հնարավորին հաճախ լվանալ ձեռքերը (առնվազն` 20 վայրկյան) և հնարավորին քիչ դիպչել դեմքին։
Ե՛վ մեկը, և՛ մյուսը լավ միտք են և շարունակում են մնալ ԱՀԿ պաշտոնական ցուցումների ցանկում: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ կորոնավիրուսը չափազանց հազվադեպ է փոխանցվում ախտահարված մակերևույթներից և «կեղտոտ ձեռքերի հիվանդություն չէ»։
Վիրուսը հատկապես երկար է պահպանվում օդում` փակ, վատ օդափոխվող շինություններում։ Հենց այդ պայմաններում է հաճախ տեղի ունենում զանգվածային վարակում՝ ձևավորելով, այսպես կոչված, կլաստերներ։ Բաց օդում COVID-19-ով վարակվելու հավանականությունը բավականին փոքր է։
4. Դիմակներն, իսկապես, պաշտպանում են վիրուսից։
Շատերը կասկածում էին այս միջոցի արդյունավետության մեջ։ Սակայն իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ դիմակներն, իսկապես, նվազեցնում են վիրուսի տարածումը։ Ընդ որում, դրանք լավ պաշտպանում են վարակից ո՛չ միայն շրջապատի մարդկանց, այլ նաև` կրողին։
Փորձագետները խորհուրդ են տալիս կրել բազմակի օգտագործման բազմաշերտ դիմակներ։ Ընդ որում, դիմակ կրելը չի վերացնում սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը։
5. Պաշտպանության լավագույն եղանակը պատվաստումն է։
Մեկ տարի առաջ, երբ համաճարակը նոր էր սկսվել, գիտնականները վստահ չէին, որ հնարավոր է մշակել նոր կորոնավիրուսի պատվաստանյութ, և զանգվածային պատվաստման հնարավորության մասին խոսք անգամ չկար: Նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները արդյունավետ պատվաստանյութի մշակում խոստանում էին առնվազն 16-18 ամիս հետո։
COVID-19-ի պատվաստանյութերի մասին
2020 թ. ձեռքբերումը, միանշանակ, դարձավ առաջին պատվաստանյութերի մշակումը և զանգվածային թողարկումը` ըստ գիտական չափանիշների, չափազանց սեղմ ժամկետում։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գլխավոր նպատակը իմունային պատասխան առաջացնելը և COVID-19-ի նկատմամբ մարդուն անընկալունակ դարձնելն է։ Համավարակի առաջացման պահից սկսած աշխարհի տասնյակ ընկերություններ սկսեցին մշակել իրենց պատվաստանյութերը։
Պատվերների աշխարհագրությունը ընդգրկում էր գրեթե ամբողջ մոլորակը Արտադրողների և մատակարարների համար նոր մարտահրավեր էր պատվաստանյութը նվազագույն ժամկետներում մատակարարելը՝ առանց պատրաստուկի հատկությունների կորստի։
Կորոնավիրուսի պատվաստանյութերը
Պատվաստանյութերից որո՞նք և որտե՞ղ են կիրառվում, ո՞վ և ի՞նչ ծավալներով է պատրաստ գնել նոր պատվաստանյութեր։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար տարբեր երկըրներում արդեն մշակվել են բազմաթիվ պատվաստանյութեր։ 2021-ի սկզբին աշխարհում արդեն հաշվարկվում է կորոնավիրուսի դեմ մոտավորապես 200 պոտենցիալ պատվաստանյութ: Մարդկանց վրա սկսեցին փորձարկել 63 պատրաստուկ, որոնցից վեցն արդեն կիրառվում է տարբեր երկրներում` բնակչության պատվաստման համար, թեև կլինիկական փորձարկումների երրորդ փուլը դեռևս չի ավարտվել։ Համեմատության համար ասենք, որ սովորական պայմաններում նոր պատվաստանյութի մշակումը, գրանցումը և թողարկման թույլտվություն ստանալը տևում է մինչև տասը տարի։
BioNTech/Pfizer
BioNTech գերմանական ընկերության և ամերիկյան դեղագործական Pfizer կոնցերռնի կողմից մշակված պատվաստանյութը 2020 թ.
դեկտեմբերին առաջինն է ստացել կիրառման պաշտոնական թույլտվություն` Եվրոպական հանձնաժողովի և ԱՀԿ կողմից։
Moderna
Moderna պատվաստանյութի մշակողը նույնանուն ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունն է։ Անցյալ տարվա դեկտեմբերին այս պատրաստուկը թույլատըրվել է կիրառել ԱՄՆ-ում։ Հունվարի 6-ին այն հաստատել է նաև Եվրոպական հանձնաժողովը։
Oxford AstraZeneca
AstraZeneca պատվաստանյութը մշակվել է դեղագործական արտադրության շվեդաբրիտանական արտադրողի կողմից` Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ։ Այն արդեն թույլատրված է Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և Արգենտինայում։
Sputnik V
Sputnik V-ն մշակել են Ռուսաստանում, Ն.Ֆ. Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ԳՀԻ-ում, և գրանցել են օգոստոսի 11-ին` կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլի ավարտից հետո։
Sinopharm
Sinopharm պատվաստանյութը մշակվել է Չինաստանում և այժմ անցնում է կլինիկական փորձարկումների վերջին փուլը։
Covaxin
Covaxin-ը մշակվել է Bharat Biotech International հնդկական ընկերության կողմից։ 2021-ի հունվարի 3-ից այս պատվաստանյութը, բրիտանական AstraZeneca-ի հետ համատեղ, թույլատրվել է կիրառել Հնդկաստանում։
«ԷպիՎակԿորոնա»
Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնի պեպտիդային պատվաստանյութ «ԷպիՎակԿորոնա»-ն գրանցման վկայական ստացավ 2020 թ. հոկտեմբերին։ Այն, ինչպես Sputnik V-ն, գրանցվել է կլինիկական փորձարկումների երկու փուլից հետո։
CanSino Biologics
Եվս մեկ չինական պատվաստանյութ` Ad5-nCoV («Կոնվիդենցիա»), որը պատրաստվել է մարդու ադենովիրուս 5 տիպի հիման վրա՝ CanSino Biologics դեղագործական ընկերության կողմից։
Sinovac Biotech
CoronaVac պատվաստանյութը մշակվել է չինական Sinovac Biotech ընկերության կողմից, պահպանվում է սառնարանում +2-ից +8C0-ի պայմաններում։ Պատվաստանյութը Չինաստանում 2020 թ. հուլիսից թույլատրվել է անհետաձգելի կիրառման համար` բարձր ռիսկի խմբերում։
Նիկոլայ Վորոնին, գիտության հարցերով թղթակից, 11-ը հունվարի, 2021թ., https://www.bbc.com,
DW հետազոտության ղեկավար, իմունոլոգ Ուինֆրիդ Փիքլ, https://www.dw.com,
Սայխան Ցինցաև, www.currenttime.tv, https://www.rbc.ru, ru.krymr.com, https://www.who.int
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն