Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»
2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ։
Հեղինակները պարզել են, որ ծխախոտի արդյունաբերությունը, բարձր վերամշակված սննդի արդյունաբերությունը, հանածո վառելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրությունը միասին պատճառ են հանդիսանում ամբողջ աշխարհում տարեկան շուրջ 19 միլիոն մահվան համար, ինչը կազմում է համաշխարհային մահացության մեկ երրորդը: Միայն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում մեծահասակների գրեթե 60%-ը ավելորդ քաշ ունի կամ ճարպակալման ուղու վրա է, և տարեկան ավելի քան 26.000 մարդ մահանում է շաքարի բարձր պարունակությամբ ըմպելիքներ օգտագործելու արդյունքում:
Ռիչարդ Սալիվանը` Լոնդոնի թագավորական քոլեջին կից ուռուցքաբանական ինստիտուտի տնօրենը և զեկույցի համահեղինակներից մեկը, The Lancet ամսագրին տրված հարցազրույցում նշել է.
«Հիմնական գաղափարն այն է, որ հասարակությունը, որում մենք ապրում ենք, կարող է մեզ ավելի առողջ դարձնել և կարող է սրել մեր հիվանդությունները: Ընկերություններն իրենց պահում են այնպես, ինչպես մենք ենք թույլ տալիս։ Եթե մենք առողջությանը վնասող արդյունաբերություններին ազատություն տանք վաճառել այն ամենը, ինչ ցանկանում են, ում ցանկանում են և ցանկացած գնով, ապա մենք ստիպված կլինենք գործ ունենալ հանրային առողջության սարսափելի հետևանքների հետ»:
Ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչպիսի ազդեցություն պետք է ունենան քաղաքական գործիչները, հասարակական կազմակերպությունները, գիտնականները, հանրային առողջության ոլորտում աշխատող մարդիկ և այլ շահագրգիռ կողմերը՝ առողջությանը վնասող արդյունաբերություն վրա:
Վերոնշյալ զեկույցի մեկ այլ համահեղինակ` սոցիալական գիտությունների ավագ գիտաշխատող Բենջամին Հոքինսը նշել է.
«Արդյունաբերությունը որդեգրել է երկարաժամկետ, փուլային, նպատակասլաց մոտեցում, որն ուղղված է քաղաքականության մեջ իր տեղը զբաղեցնելուն և իր կանոնները սահմանելուն: Սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ առևտրային դերակատարները համարվում են օրինական գործընկերներ առողջապահական քաղաքականության մշակման գործընթացներում՝ առանցքային շահագրգիռ կողմեր, որոնց շահերը պետք է հաշվի առնվեն: Այս գաղափարը խորապես արմատավորված է քաղաքական գործիչների հոգեբանության մեջ»:
Մարտավարություններից մեկն այն է, որ առողջությանը վնասող արդյունաբերությունները համագործակցում են ազատական քաղաքական գործիչների, վերլուծական կենտրոնների հետ, որոնք փաստարկներ են առաջարկում՝ հիմնվելով այն բանի վրա, որ մարդիկ միանձնյա պատասխանատվություն են ստանձնում իրենց առողջության համար: «Անհատներին որպես խնդիր սահմանելը նշանակում է, որ նրանք, ովքեր ամենաքիչն են պատասխանատու իրենց հասանելի ընտրության համար, ներառյալ անառողջ միջավայրը, որտեղ նրանք ապրում կամ աշխատում են, պարադոքսալ կերպով մեղադրվում են որպես ոչ վարակիչ հիվանդությունների պատճառ և ամենամեծ պատասխանատվությունն են կրում դրանց վերացման համար»,- նշել է Հոքինսը:
Անցյալ տարի US Right to Know հանրային առողջության շահույթ չհետապնդող հետազոտական խումբը ուսումնասիրել է 2025 թվականի դիետիկ ուղեցույցների խորհրդատվական կոմիտեում նշանակված փորձագետներին, որոնք առաջարկություններ են տալիս ԱՄՆ կառավարությանը պաշտոնական սննդային ուղեցույցների վերաբերյալ: Պարզվել է, որ հանձնաժողովի 20 անդամներից 8-ի մոտ առկա է եղել շահերի բախման բարձր ռիսկ: Միացյալ Թագավորության հետազոտողների կողմից անցկացված նմանատիպ ուսումնասիրությունը պարզել է շահերի բախում բոլոր մարմիններում, որոնք խորհուրդներ են տալիս շրջակա միջավայրի, սննդի և գյուղատնտեսության նախարարությանը և սննդի ստանդարտների գործակալությանը:
2022 թվականին հրապարակված «ԱՄՆ-ում դիետոլոգի մասնագիտության կորպորատիվ վերանայում» փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ Սննդի և դիետոլոգիայի ակադեմիան «ներդրումներ է կատարել այնպիսի կորպորացիաներում, ինչպիսիք են Nestlé-ն, PepsiCo-ն և դեղագործական որոշ ընկերություններ, քննարկել է ներքին քաղաքականությունը՝ արդյունաբերության կարիքներին համապատասխան և հանրային դիրքորոշում է որդեգրել հօգուտ կորպորացիաների»:
Հետազոտողները հայտնաբերել են մի հետաքրքիր իրավիճակ, երբ սննդառության և դիետոլոգիայի ակադեմիան ներդրումներ է կատարել այն նույն ընկերություններում, որոնք ֆինանսավորել են այն:
ԱՀԿ-ի զեկույցն անդրադարձել է նաև, այսպես կոչված, արդյունաբերության առաջարկությունների փաթեթին:
Այն մշակվել է ծխախոտային ընկերությունների կողմից 20-րդ դարի երկրորդ կեսին և ընդգրկում է այնպիսի մարտավարական հնարքներ, ինչպիսիք են հետազոտական բազայի խեղաթյուրումը, իրենց արտադրանքի վնասակար լինելը հերքելը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների անցկացումը, քաղաքական գործիչների շահերի լոբբինգը և կամավոր, այլ ոչ թե պարտադիր միջամտությունների խրախուսումը:
Դրանցից ոչ մեկը չի ծառայում հանրային առողջության շահերին։ Այդ դեպքում, քանի որ առողջությանը վնաս պատճառող արդյունաբերություններն ընդօրինակում են ծխախոտի արդյունաբերությունը, արդյոք հանրային առողջության պաշտպանները պետք է պնդեն, որ դրանք կարգավորվեն նույն կերպ, ինչ ծխախոտի արդյունաբերությունը:
Հանրային առողջությունը պետք է առավել շատ կենտրոնանա համակարգի վրա, մարդիկ միշտ չէ, որ գիտակցում են, որ առևտուրը հանրային առողջության խնդիր է. շատ հաճախ այն դիտարկվում է արտերկրում ակտիվ առաջխաղացման պրիզմայով:
Մասնագետները ցանկանում են, որ շեշտը տեղափոխվի ֆինանսական ցուցանիշներից, ինչպիսիք են համախառն ներքին արդյունքը, դեպի այն արժեքները, որոնք արտացոլում են արդարություն ու կայունություն:
Անհրաժեշտ է ավելի շատ մտածել հանրային առողջության և շատ ավելի քիչ մասնավոր շահույթի մասին:
Կարդացեք նաև
Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...
Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...
Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...
1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...
Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...
Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...
Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...
Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...
Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է...
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...
Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...
2001 թվականից սկսած մայիսի 22-ը նշվում է, որպես կենսաբանական բազմազանության միջազգային օր: Այս օրը հռչակվել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյի կոմից 1995 թվականին`1994թ. տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության Կոնվեցիայի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն