Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

ԵՊԲՀ. Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում

ԵՊԲՀ. Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է սեռավարակների դեպքերի ահազանգող աճ: 2023թ.-ին շարունակվել է նախորդ տարվա հաղորդված բոլոր սեռավարակների դեպքերի զգալի աճի միտումը, հատկապես՝ սիֆիլիսի և գոնորեայի: Ինչը ընդգծում է անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը հետագա փոխանցումը կանխելու և հանրային առողջության համակարգում  սեռավարակների բեռը նվազեցնելու համար:

2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է գոնորեայի մոտ 100.000 հաստատված դեպք, ինչը  31%-ով ավելացել է  2022թ.-ի համեմատ և  ավելի քան 300%-ով՝ 2014թ.-ի համեմատ: Հատկանշական է, որ կանանց շրջանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները եղել են 20-24 տարեկան կանանց շրջանում, որը համահունչ է 2023թ.-ի դեպքերի բաշխման հետ,  նշված տարիքային խմբում դեպքերը կազմել են 46%։ Տղամարդկանց շրջանում ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 25-34 տարեկան տարիքային խմբում:

Սիֆիլիսի դեպքերը նույնպես շարունակում են աճել։ 2023թ.-ի ԵՄ 29 երկրներում գրանցվել է 41.051 հաստատված դեպք, ինչը 13%-ով աճել է 2022թ.-ի համեմատ, իսկ  2014թ.-ի՝ կրկնապատկվել: Սիֆիլիսի տարածվածությունը գերակշռել է տղամարդկանց շրջանում՝  յուրաքանչյուր կնոջ հաշվով 7 տղամարդ: Հիվանդացության բարձր ցուցանիշները արձանագրվել են 25-34 տարեկան տղամարդկանց շրջանում, դեպքերի զգալի մասը (72%)՝  համասեռամոլների մոտ: Հատկանշական է, որ կանանց շրջանում սիֆիլիսի դեպքերն աճել են բոլոր տարիքային խմբերում 2022թ.-ի համեմատ:

Հայաստանում նունպես վերջին տարիներին նկատվում է սիֆիլիսի դեպքերի աճ: 2023թ.-ին արձանագրվել է կյանքում առաջին անգամ հաստատված սուր և քրոնիկ սիֆիլիսի 710 դեպք (24/100.000), ինչը 1.2 անգամ գերազանցել է  2022թ.-ի դեպքերը՝ 604 դեպք (20.3/100.000), իսկ 1.6 անգամ՝ 2021թ.-ի դեպքերը՝ 493 (14.8/100.000): Առանձին տարիքային խբերի հիվանդացության վերլուծությունը վկայում է, որ  բարձր ցուցանիշները արձանագրվել է 18-24 (67.3/100.000) և  25-49 (33.1/100.000) տարեկանների տարիքային խմբերում:  Դեպքերի 2.2%-ը եղել են մինչև 18 տարեկանները: Հարկ է նշել, որ ընդհանուր դեպքերի 68%-ը   արձանագրվել է տղամարդկանց, իսկ   32%-ը կանանց շրջանում:

Կարևոր է նշել որ չբուժված սիֆիլիսը կարող է հանգեցնել սիրտանոթային և նյարդային համակարգի երկարատև բարդությունների,  իսկ  հղի կնոջ դեպքում՝ պտղի ախտահարումների և ծանր բարդությունների զարգացման:

Չնայած 2023թ.-ին հաղորդված քլամիդիոզի դեպքերի աճի դանդաղմանը՝  այն շարունակում է մնալ Եվրոպայում ամենահաճախ գրանցվող բակտերիալ սեռավարակը: 2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է ավելի քան 230.000 դեպք, որը 2014թ.-ի համեմատ աճել է 13%-ով: Վարակը շարունակում է տարածվել երիտասարդների, առավելապես՝ 20-24 տարեկան կանանց շրջանում:

Բացի սեռավարակների դեպքերի տագնապալի աճը, առանձնահատուկ մտահոգություն է գոնորեայի հարուցչի (Neisseria gonorrhoeae) հակամանրէային կայունության հարաճուն սպառնալիքը: Դեղորայքակայուն շտամների առաջացումը նվազեցնում է ներկայիս բուժման արդյունավետությանը, ինչն ընդգծում է կանխարգելման և հակաբիոտիկների նպատակային օգտագործման կարևորությունը:

Հարկ է նշել, որ չբուժվելու դեպքում գոնորեան կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները և անպտղությունը` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Ուսումնասիրությունները վկայում են, որ սեռավարակների այս զգալի աճը պայմանավորված է սեռական վարքագծի ռիսկային փոփոխություններով:

Մասնագետներն ընդգծում են  սեռավարակների աճող տեմպերի դեմ պայքարի ակտիվ միջոցառումների կարևորությունը, այդ առումով առաջարկում է.
   

  • Պաշտպանիչ և անվտանգ սեռական հարաբերությունները՝ պահպանակների օգտագործումը:
  • Սեռական առողջության վերաբերյալ բաց և անկեղծ շփումը զուգընկերների հետ:
  • Խուսափել պատահական սեռական զուգընկերներից:
  • Սեռավարակներին բնորոշ կլինիկական ախտանիշների առկայության դեպքում դիմել մասնագետի խորհրդատվության:

Հարկ է նշել, որ հնարավոր է սեռավարակի անախտանշանային դրսևորում, ուստի խորհուրդ է տրվում հաճախակի զուգընկերներ փոխող մարդկանց պարբերաբար թեստավորում սեռավարակների նկատմամբ: Վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր է հետագա փոխանցումը և հնարավոր բարդությունները կանխելու համար:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում
ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում

Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում

Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»
ԵՊԲՀ. Առողջությանը վնասող արդյունաբերության խորը «գրպանները»

2024 թվականի հունիսի 12-ին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային բյուրոն հրապարակել էր նոր զեկույց ոչ վարակիչ հիվանդությունների վրա առևտրային որոշիչների ազդեցության վերաբերյալ...

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում
ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել
ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել

Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ