Առաջին բժշկական օգնություն
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
 
                            Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են.
- անհետաձգելիությունը,
- դեպքերի վայրին մոտ լինելը,
- սպասումը, որ նորմալ վիճակը կվերականգնվի,
- հոգեբանական ազդեցության պարզությունն ու միասնությունը:
Անհետաձգելիությունը ենթադրում է, որ հոգեբանական օգնությունը տուժածին պետք է ցուցաբերվի հնարավորինս շուտ. որքան շատ ժամանակ անցնի տրավմա ստանալու պահից, այդքան մեծ է հավանականությունը, որ խանգարումը քրոնիկ կդառնա, ինչպես նաև ավելի մեծ է հետտրավմատիկ սթրեսային խանգարման հավանականությունը:
Դեպքերի վայրին մոտ լինելու սկզբունքը ենթադրում է օգնության ցուցաբերում ծանոթ իրավիճակում ու ծանոթ սոցիալական շրջապատում, ինչպես նաև հոսպիտալացման բացասական ազդեցության նվազեցում:
Նորմալ իրավիճակի վերականգնման սպասում. վնասվածք ստացած մարդու հետ պետք է վարվել ոչ թե որպես հիվանդի, այլ որպես նորմալ մարդու:
Հոգեբանական ազդեցության միասնությունը ենթադրում է, որ աջակցությունը պետք է տրվի կա՛մ մեկ անձի կողմից, կա՛մ այդ ազդեցությունը պետք է միասնականացված լինի:
Հոգեբանական ազդեցության պարզություն. անհրաժեշտ է տուժածին հեռացնել տրավմայի աղբյուրից, ապահովել նրան հանգիստ վիճակ, անվտանգ միջավայր, սնունդ, լսված լինելու հնարավորություն տալ:
Արտակարգ իրավիճակներում հոգեբանի աշխատանքը տարբերվում է սովորական պայմաններում իրականացվող թերապևտիկ գործունեությունից հետևյալով.
- Աշխատանք խմբերում: Հաճախ անհրաժեշտ է լինում զոհերի հետ իրականացնել խմբակային աշխատանք: Ելնելով հոգեթերապևտիկ կարիքներից`այդ խմբերը չեն ընտրվում հոգեբանի (հոգեթերապևտի) կողմից արհեստականորեն, այլ ստեղծվում են աղետի դրամատիկական իրավիճակից ելնելով: Այցելուները հաճախ հայտնվում են ծանր աֆեկտի իրավիճակում: Հաճախ հարկ է լինում աշխատել, երբ տուժածները դեռ գտնվում են աֆեկտի ազդեցության տակ, որն այդքան էլ սովորական չէ նորմալ հոգեթերապևտիկ աշխատանքի համար:
- Տուժածների սոցիալական ու կրթական ցածր մակարդակ. հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իրենց սոցիալական ու կրթական մակարդակից ելնելով՝ երբեք չէին հայտնվի հոգեթերապևտի աշխատասենյակում:
- Զոհերի հոգեպաթոլոգիաների տարատեսակություն. բռնության զոհերը հաճախ տրավմատիկ սթրեսից բացի տառապում են նևրոզներով, պսիխոզներով, բնավորության խանգարումներով և աղետի կամ այլ վնասող իրավիճակի պատճառով առաջացած մի շարք տարատեսակ խնդիրներով, ինչպիսիք են, օրինակ, ապրուստի միջոցների բացակայությունը, աշխատանքի բացակայությունը և այլն:
Գրեթե բոլոր այցելուները կորստի զգացողություն ունեն, քանի որ նրանցից շատերը կորցնում են հարազատներին, աշխատավայրը, ապրուստը, որն իր ներդրումն է ունենում այցելուի նոզոլոգիական պատկերում, հատկապես այդ ախտանիշի դեպրեսիվ բաղադրիչի մեջ: Առաջին հոգեբանական օգնության նպատակն ու խնդիրներն են`
- սուր պանիկ ռեակցիաների, հոգեծին նյարդա-հոգեկան խանգարումների կանխարգելումը,
- անհատի ադապտացիոն հնարավորությունների բարձրացումը,
- սահմանային նյարդա-հոգեկան խանգարումների հոգեթերապիան:
Հոգեթերապիան ու հոգեկանխարգելումն իրականացվում են երկու ուղղությամբ.
Առաջինը. հասարակության առողջ մասի հետ` որպես կանխարգելում.
- սուր պանիկ խանգարումների,
- հետաձգված նյարդա-հոգեկան խանգարումների:
Երկրորդ ուղղությունը զարգացած նյարդա-հոգեկան խանգարումներով մարդկանց հետ իրականացվող հոգեթերապիան ու հոգեպրոֆիլակտիկան են:
Վթարների վայրում փրկողական աշխատանքների տեխնիկական դժվարությունները կարող են հանգեցնել նրան, որ տրավմայի ենթարկված մարդիկ երկար ժամանակ գտնվեն արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացված վիճակում: Այդ դեպքում իրականացվում է հոգեթերապևտիկ օգնություն «տեղեկատվական թերապիայի» միջոցով, որի նպատակն այն մարդկանց հոգեբանական աջակցումն է, ովքեր կենդանի են մնացել, սակայն գտնվում են մեկուսացման մեջ շրջապատող աշխարհից (երկրաշարժեր, պայթյուններ, վթարների արդյունքում բնակարանների փլուզում):
«Տեղեկատվական թերապիան» իրականացվում է ռադիոհեռախոսների միջոցով և հետևյալ հաղորդագրությունների հաղորդմամբ, որոնք պետք է տուժածները լսեն.
- Տեղեկատվություն այն մասին, որ շրջապատող աշխարհը գնում է նրանց ընդհառաջ, և ամեն ինչ արվում է, որպեսզի օգնությունը հասնի հնարավորինս շուտ:
- Մեկուսացման մեջ գտնվողները պետք է հնարավորինս հանգստություն պահպանեն, քանի որ դա նրանց փրկության կարևոր պայմաններից է:
- Անհրաժեշտ է, որպեսզի տուժածներն օգնություն ցուցաբերեն իրենք իրենց:
- Փլատակների տակ մնալու դեպքում անհրաժեշտ է խուսափել ինքնուրույն որևէ ֆիզիկական ջանք գործադրելուց, քանի որ դա կարող է հանգեցնել նրանց  վրա բեկորների թափվելուն:
- Անհրաժեշտ է մաքսիմալ խնայել ուժերը:
- Խորհուրդ է տրվում փակել աչքերը, որը կօգնի գտնվել նիրհի վիճակում և խնայել ուժերը: Հարկավոր է շնչել քթով դանդաղ, ոչ խորը, ինչը թույլ կտա խնայել խոնավությունն ու թթվածինը թե՛ օրգանիզմում, թե՛ շրջապատում:
- Մտովի մի քանի անգամ կրկնել հետևյալ արտահայտությունը. «Ես լիովին հանգիստ եմ». այն թույլ կտա ձերբազատվել ներքին լարվածությունից ու կարգավորել սրտի զարկերն ու զարկերակային ճնշումը, ինչպես նաև  բարձրացնել ինքնակառավարումը:
- «Գերությունից» ազատվելը կարող է ավելի շատ ժամանակ խլել, քան կցանկանային տուժածները: Հարկավոր է նրանց պարբերաբար հիշեցնել, որ լինեն ուժեղ և համբերատար, քանի որ շուտով օգնությունը կմոտենա:
«Տեղեկատվական թերապիայի» նպատակներից մեկը տուժածների մոտ վախի զգացողության նվազեցումն է, քանի որ հայտնի է, որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ վախից ավելի հաճախ են մահանում, քան իրական վտանգի գործոնից: Շինության փլատակներից տուժածներին հանելուց հետո անհրաժեշտ է շարունակել հոգեթերապիան ստացիոնար պայմաններում:
 09.01.2015
09.01.2015                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
 24.06.2020
24.06.2020                                     
                                        
                                
                Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
 10.01.2015
10.01.2015                                     
                                        
                                
                Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
 03.07.2014
03.07.2014                                     
                                        
                                
                 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
 01.09.2013
01.09.2013                                     
                                        
                                
                Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
 10.05.2013
10.05.2013                                     
                                        
                                
                Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
 10.05.2013
10.05.2013                                     
                                        
                                
                Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների...
 10.05.2013
10.05.2013                                     
                                        
                                
                Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
 01.11.2012
01.11.2012                                    Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
 
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
                                         
     
     
    