Ծերություև և երկարակեցություն
Որո՞նք են երկարակեցության գաղտնիքները. հայ գիտնականների խորհուրդները

ankakh.com: «Եթե մարդը փող է կորցնում, ապա նա ոչինչ չի կորցնում, եթե մարդը ժամանակ է կորցնում` նա շատ կարևոր բան է կորցնում: Մարդը, ով կորցնում է առողջությունը, կորցնում է ամեն ինչ»,- ամերիկացի գիտնական Պոլ Բերգերի այս խոսքերը, հիրավի, ճշմարիտ են հնչում բոլոր ժամանակների համար:
Սակայն XXI դարի մարդկության համար` շարունակական սթրեսների, աշխատանքի, անշարժության և բնության աղտոտվածության պայմաններում առողջ ապրելը դարձել է հազվագյուտ մի տաղանդ:
Հայ գիտնականները ևս ուսումնասիրում են այն միջոցները, որոնք կօգնեն մարդուն ապրել առողջ և երկար: Հայաստանում ծերաբանության հիմնադիր Գուրգեն Ապրիկյանը նշում է, որ մարդը կարող է առավելագույնս 120 տարի ապրել. «Վրաստանում հայտարարում են, որ կան 150-ամյա վրացիներ, սակայն դա իրականությանը չի համապատսխանում: Աշխարհի բոլոր ժամանակների ամենաշատ ապրած մարդը մի ֆրանսուհի է, ով ապրել է 121 տարի»: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենից շատ ապրում են Դիլիջանում և Սևանի ավազանում: Պատմականորեն հայերը միշտ ասպատակվել են այլ ազգերի կողմից, ինչը ազդել է նրանց սննդակարգի վրա: Ապրիկայնի կարծիքով`հայ մարդու երկարակեցության գաղտնիքը բուսակերությունն է. նման կերակուրների օգտակար նյութերը մտել են հայի գենտիկ կոդի մեջ:
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի դասախոս, բժշկ. գիտ. դոկ. բուսաբույժ-սննդաբույժ Ռաֆայել Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր երկար ապրելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ:«Նախ` կարևոր է ֆիզիկական մարզվածությունը: Պետք է պարբերաբար վարժություններ կատարել: Պակաս կարևոր չէ հոգեկան մարզվածությունը: Մարդը պետք է դիմի ռելաքսացիայի և մեդիտացիայի: Սթրեսներից պետք է հեռու մնալ»,- նշում է 78–ամյա , սակայն բավականին երիտասարդ թվացող բուսակեր սննդաբույժը :
Հովհաննիսյանն ընդգծեց, որ մարդու առողջության բանալիներից մեկը դրական լիցքերն են, կյանքին պայծառ աչքերով նայելը: Բոլոր զգացումները բումերանգի պես հարվածում են մարդուն, եթե մարդ անընդհատ վախ, հուսահատություն է զգում , դա ազդում է նրա առողջության վրա և հակառակը:
Ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը և թմրանյութերը մարդու կյանքի որակը վնասող որոշիչ գործոններից են: Դրանց օգտագործումը շատ արագ ազդեցություն է ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:
Ամերիկացի գիտնակակներրը հայտնաբերել են, որ մարդու առողջությունը 47 տոկոսով կախված է նրա սննդակարգից: «Մարդ պետք է ընդունի բնությունից ստացած մթերք` պտուղ, հատապտուղ, բանջարեղեն, բուսական չզտված յուղ, բնական մեղր, հատիկավոր մթերք, ցորեն, գարի, ընկուզեղեն: Արևածաղկի սերմերը ևս շատ օգտակար են, քանի որ հագեցած են օմեգաներով և յուղերով: Այսօր մարդիկ բոլորը ձգտում են գնել զտված բուսական յուղ, ինչը սխալ է: Պետք գնել այնպիսի ձեթ, որը գոնե մի քիչ նստվածք ունի»,- խորհուրդ է տալիս բժիշկը:
Պարոն Հովհաննիսյանը, թվելով վնասակար մթերքների անուններն, ընդգծեց մսեղենի` տավարի կարմիր մսի և ոչխարի մսի վնասկարությունը: Նա խորհուրդ տվեց անգամ նման սնունդ ընդունելու դեպքում է գործածել դրանից 2-3 անգամ ավելի շատ բուսական սնունդ: Մսե կերակուրներից նա օգտակար է համարում միայն ծովամթերքը և հավի կրծքամիսը:
Առողջ ապրելու համար խորհուրդ է տվում ապրել միջին լեռնային շջաններում:Սակայն քաղաքում ապրողները ևս կարող են հասնել ցանկալի արդյունքի: Սակայն կա որոշակի պայման, բացի վերոնշյալներից. «Հեռու մնացե´ք սուպերմարկետներում վաճառվող ապրանքներից»: Սա բժշկական գիտությունների դոկտորի խորհուրդն է:

Կարդացեք նաև

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...


Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության...


Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...


Ծերացումը հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական փոփոխությունների ամբողջություն է, որի ժամանակ բոլոր կենսական նշանակության օրգանները սկսում են կորցնել իրենց որոշ գործառույթներ։ Ծերացման փոփոխությունները...


Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է...


Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն...


Ստորեւ կներկայացվում է երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը պատրաստվում է արագ և հեշտությամբ, ընդ որում այն պետք է օգտագործել անմիջապես...


Գիտնականները խորհուրդ են տալիս օրաբաժնում ընդգրկել 9 ըմպելիք, որոնք նպաստում են երկարակեցությանը: Բացի օրական 2.5 լ ջուր խմելուց, որը բջիջները հարստացնում է թթվածնով, նորացնում է դրանք և կանխում ճարպակալումը, կարևոր են...


Այժմ արդեն հազվադեպ երևույթ չէ 100 տարուց ավելի ապրելը: Supreme2.ru-ն հավաքել է երկարակյացների ամենաանսպասելի և արտառոց գաղտնիքները: Սակայն դրանք չպետք է ընդունել որպես առողջության բաղադրատոմս...


Հանրահայտ խոհարար ու հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը երկար տարիներ ճամփորդել է աշխարհում, որպեսզի գտնի ամենաառողջարար մթերքները. հիմա նա պատմում է, թե ինչ է պետք ուտել՝ մինչեւ 100 տարեկան...


Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով...


novate.ru-ն ներկայացնում է երկարակեցության խորհուրդներ այն մարդկանց կողմից, ովքեր հատել են 100-ամյակի շեմը...


Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ` բժիշկները թվարկել են մի շարք սովորություններ, որոնք ծերացնում են մեզ...


Որոշ մթերքներ կարող են նպաստել ծերացմանը, հատկապես, եթե դրանք հագեցած են շաքարով, ճարպերով, աղով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի մթերք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն