Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ

Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը:

Բալզակ

 

Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ նրանք սիրեկաններ են, իսկ գիշերը` որ նրանք ամուսիններ են:

Ռոստան

 

ՈՒշ է ջրհոր փորելը, երբ կոկորդդ բոլորովին չորացել է ծարավից:

Պլավտոս

 

Հոգնածությունը լավագույն բարձն է:

Ֆրանկլին

 

Եթե բժիշկները չեն հերիքում, թող քո բժիշկները լինեն ուրախ բնավորությունը, հանգիստն ու չափավոր սնունդը:

Առնոլդը Վիլանովից

 

Հիշե'ք. չաղանալու դեմ պայքարում երբեք մի իջեցրեք կալորիականությունը սպիտների հաշվին, մի բացառեք սննդից ճարպերը` հատկապես բուսական: Առաջին հերթին ձգտեք պակասեցնել ածխաջրերը և նպատակին հասած կլինեք առանց առողջության վնասման ռիսկի:

Ա. Ա. Պոկրովսկի

 

Մենք չենք ապրում նրա համար, որ ուտենք, այլ ուտում ենք, որ ապրենք:

Սոկրատես

 

Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները` սննդանյութեր:

Հիպոկրատ

 

Գիմնաստիկան բժշկության բժշկման բաժիններից է:

Պլատոն

 

Ֆիզիկական վարժությունների և զսպվածության պահպանմամբ մարկանց մեծամասնությունը կարող է շրջանցել բժշկությունը:

Դ. Ադդիսոն

 

Չի կարելի ուտել այն աստիճան, որ լրացուցիչ սննդի տեղ չմնա, պետք է ընդհատել ուտելը, քանի դեռ առկա է ախորժակը, որը որոշ ժամանակ անց անհետանում է... Իսկ եթե կերել եք ավելին, ապա հաջորդ օրը ձգտեք սոված մնալ...

Ավիցենա

 

Կյանքի առաջին կեսում ծխողը փողը ծախսում է ծխախոտի վրա, երկրորդ կեսում` դեղամիջոցների...

Նիկոլայ Սուդենկո

 

Չափից դուրս լավ կյանքը հաճախ փչացնում է բնավորությունը, այդպես էլ` չափից դուրս հագեցած սնունդը փչացնում է ստամոքսը, հետո էլ ստիպված ես բուժել քեզ ոչ միայն անդուր, այլև անտանելի համ ունեցող դեղերով:

Չառլս Դիկկենս

 

Ինչքան շատ սնունդ, այնքան շատ հիվանդություններ:

Ֆրանկլին

 

Ամեն ինչ թույն է և ամեն ինչ դեղ է, չափն է պետք իմանալ ամեն ինչում:

Անհայտ հեղինակ

 

Դիետան` թույլ ստամոքսի ուժեղ կամքի դաստիարակությունն է:

Մ. և Ն. Բանկովսկի

 

Ոչինչ ավելին` շուտ քնել ու շուտ արթնանալ - ահա ինչն է մարդուն դարձնում առողջ, հարուստ և խելոք:

Բենջիամին Ֆրանկլին

 

Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որ փոխարինի ֆիզիկական վարժություններին:

Անջելո Մասսո

 

Չափ պիտի լինի ամեն ինչում.

Հորացիո

 

Վնասակար սովորություններին ստրուկը կրճատում է կյանքը կիսով չափ: Ոչ, նա չի մահանում, նա ապրում է, բայց կյանքով մեկ իրեն շրջապատում է հիվանդություններով, բժիշկներով, հոգնած հարազատներով ու փլատակներ հիշեցնող նախկին ընկերներով:

Գ. Ռաթներ

 

Օրգանիզմի խելացիության և սեփական հիմարությունների մասին մարդիկ սկսում են հիշել միայն հիվանդ ժամանակ:

Գեորգի Ռաթներ

 

Մարդն ինքը հաճախ իր ոխերիմ թշնամին է:

Ցիցերոն

 

Բոլոր արատներն անգործությունից է.

Ժողովրդական ասացվածք

 

Պետք է լինել մտավոր` պարզ, բարոյապես` մաքուր և ֆիզիկապես` խնամված:

Անտոն Չեխով

 

Մարդն ամեն ինչի չափն է:

Պրոտագոր Աբդերից

 

Ինձ դաստիարակել է կյանքը, իսկ կյանքը` դաժան բան է:

Կիր Բուլըչև

 

Ավելի լավ բուրում է այն մարմինը, որը ոնչնչով չի բուրում:

Լուցիում Աննեյ Սենեկա

 

Մարդուն, որը հարցնում էր, թե քանիսին նախաճաշել, Դիեգոնը պատասխանեց. - «Եթե դու հարուստ ես` երբ ուզում ես, եթե աղքատ ես` երբ կարող ես».

Դիոգեն

 

Քայլելն ու շարժումը նպաստում են ուղեղին ու մկանների աշխատանքին:

Ժան Ժակ Ռուսսո

 

Միայն 30-ից հետո է մարդը հասկանում, թե ինչքան սխալ էր երիտասարդ տարիներին:

Ալեքսանդր Կարգին Ուտկին

 

Քունը կյանքի բալզամն է:

Ուիլիամ Շեքսպիր

 

Մարդու վատթարագույն վիճակը` երբ նա դադարում է գիտակցել ու տիրապետել իրեն:

Միշել Մոնտեն

 

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է… որ ինքն անուժ է զգուշացնել:

Եվգենի Կաշչեև

 

Եվ մայրս և նախարարությունը զգուշացնում էին...

Մայա Չետվյորտովա

 

Բավարար քանակով սնունդը ոտքերի վրա է պահում քեզ, ավելնորդը` ստիպված են պահել ոտքերդ:

Մ. Սահադի

 

Վազքը օգտակարների մեջ ռեկորդ է ռեկորդային վազքից հետո:

Գեորգի Ալեքսանդրով

 

Առողջ հոգում` առողջ մարմին - ահա երջանկության կարճ, բայց ամբողջական նկարագրությունն այս աշխարհում:

Ջոն Լոկ

 

Գիմնաստիկան երկարացնում է մարդու երիտասարդությունը:

Ջոն Լոկ

 

Ոչ հագեցածությունը, ոչ սովը և այլ ոչինչ լավ չեն, եթե անցնում ես բնության սահմանը:

Հիպոկրատ

 

Պետք է պահպանել մարմնի ամրոցը, որ պահպանես հոգու ամրությունը:

Վ. Հյուգո

 

Եթե զբաղվես ֆիզիկական վարժություններով` կարիք չի լինի տարբեր հիվանդությունների դեմ դեղեր ընդունել, եթե միևնույն ժամանակ պահպանես նաև նորմալ ռեժիմի մյուս ցուցմունքները:

Իբն Սինա

 

Ով ամուր է մարմնով, կարող է տանել և’ շոգը, և’ ցուրտը: Այդպես էլ` ով առողջ է հոգով, ի վիճակի է տանել և վրդոհմունքը, և’ ուրախությունը, և’ մնացած այլ հուզումները:

Էպիկտետ

 

Պետք է անհապաղ թափ տալ ինքդ քեզ` ֆիզիկապես, որ առողջ լինես բարոյապես:

Լ. Ն. Տոլստոյ

 

Ոչ ոք չի կարող ստիպել լինելու հարուստ կամ առողջ` իր կամքին հակառակ:

Ջոն Լոկ

 

Երբ տեսնում եմ սեղաններ` լցված ամենայն ուտեստներով, խորտիկներով, ինձ թվում է, որ ամեն մեկի տակ, ինչպես դարանում, թաքնված են հոդախտը, ոսկրախտը և շատ այլ ախտեր:

Ջոզեֆ Ադդիսոն

 

Մի ծխիր անկողնում, որի մոխիրը ստիպված են հետո սրբել, և կարող է պարզվել` սեփական մոխիրն է:

Ջեկ Բերնետ

 

Ալկոհոլիզմը սպորտ չէ հանդիսատեսի համար, նրան մասնակցում է ողջ ընտանիքը:

Ջոյս Ռեբետա-Բերդիտ

 

Եթե դուք կարծում եք` ժամանակը լավագույն բժշկողն է, ուրեմն դուք երբեք չեք նստել բժշկի ընդունարանում:

NN

 

Ես որոշում եմ կայացրել երբեք չծխել ծխախոտ` միաժամանակ երկու հատ:

Մարկ Տվեն

 

Ամեն հիվանդանոցում կան երկու տեսակի պացիենտներ` մի մասը լուրջ հիվանդ են, մյուս մասը` գանգատվում է սննդից:

Ամերիկյան ասացվածք

 

Հիվանդ և առողջ մարդու համար մեղրն ու գինին ամենալավ միջոցներն են, եթե նրանք բնական են ու ընդունում են ճիշտ:

Հիպոկրատ

 

Խելոքն ավելի շուտ կխուսափի հիվանդությունից, քան կընտրի միջոցներ նրա դեմ:

Թոմաս Մոր

 

Ասա ինձ ինչ է ձեր սառնարանում, և ես կասեմ ինչպես է ձեր առողջությունը:

Ստեփան Բալակին

 

Ինչքան շատ ես խմում առողջության համար, այքան նա քչանում է:

Յանա Ջանգիրովա

 

Զսպվածություն և աշխատանք - ահա մարդու երկու իսկական բժիշկները. աշխատանքը սրացնում է ախորժակը, իսկ զսպվածությունը խանգարում նրա չարաշահումը:

Ժ. Ռուսսո


Որպես օրենք, առողջ ապրելակերպը ձեռք է բերվում հիվանդության հետ միասին:

Միքայել Մամչիչ

Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը:

Ադլեր

Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից:

Լառոշ ֆուկո

Բժշկության բաժիններից վիրաբուժությունն ամենաակնառուն է:

Ցելս Ավլ Կոռնելի

Բժշկությունն իրավամբ ամնեաազնվագույնն է բոլոր արվեստներից:

Հիպոկրատ

Միայն բացահայտելով հիվանդության բոլոր պատճառները ներկա բժշկությունը կվերածվի ապագա բժշկության, այսինքն հիգիենայի` բառիս ամենալայն իմաստով:

Ի. Պ. Պավլով

Հետազոտելով հիվանդին` հիշի'ր, որ այդ ընթացքում հիվանդն էլ հետազոտում է քեզ:

Մ. Յա. Մուդրով

Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն և առյուծի սիրտ:

Ավիցենա (Աբու-Ալի Իբն Սինա)

Հավատը բժշկի հանդեպ` ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

Բ. Է. Վոտչա


Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeS2r2M' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381

Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_all.php(68): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384