Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38)

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ախտահարված ռեգիոնար ավշային հանգույցների գերձայնային հետազոտության հնարավորությունները

Բանալի բառեր. կրծքագեղձի քաղցկեղ, ավշային հանգույց, մետաստաթիկ ախտահարում, հիվանդացության ցուցանիշ, մահացության ցուցանիշ, գերձայնային հետազոտություն, մորֆոլոգիական հետազոտութուն, ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկություններ

 

Ներածություն


Կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում գրավում է առաջին տեղը: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների (2008), կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը տարեցտարի աճում է և այն հանդիսանում է միջին տարիքի կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը:

 

Ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների, Հայաստանում` կանանց մոտ, չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղի տեսակարար կշիռը 2008թ. կազմել է 28.1%, իսկ մահացությունը` 30.5%:

 

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է հիվանդության վաղ հայտնաբերմանը, որը արդյունավետ բուժման կարևոր և հիմնական երաշխիքն է: Ըստ Villena Heinsen C. և համահեղինակների տվյալների (2000), կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ռեգիոնար ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարման հաճախականությունը ուղիղ համեմատական է առաջնային օջախի չափերին: To փուլում մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման հաճախականությունը կարող է կազմել մինչև 25%, T1 փուլում այս ցուցանիշը տատանվում է 28–34% սահմաններում, T2 փուլում` 32–55%, T3 փուլում` 47–72%, T4 փուլում այն կազմում է 100% :

 

Կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ժամանակ, որպես կանոն, իրականացվում է ռեգիոնար ավշային հանգույցների հեռացում: Ավշային հանգույցների ուսումնասիրման նպատակով հաճախ կիրառվում է գերձայնային հետազոտություն, որը ինֆորմատիվ է, ոչ իոնիզացնող, մատչելի, անցավ և չի պահանջում հիվանդի նախնական պատրաստում: Հետազոտության ընթացքում հնարավոր է որոշել ոչ միայն առաջնային օջախի չափերը, տեղակայումը, շրջակա հյուսվածքների վիճակը, այլև գնահատել ուռուցքի տարածվածության աստիճանը, հետազոտելով ռեգիոնար և ոչ ռեգիոնար տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունները:

 

Ըստ Վ.Պ. Խարչենկոյի և համահեղինակների տվյալների (1995), գերձայնային հետազոտության ժամանակ մետաստատիկ ախտահարված աքսիլյար ավշային հանգույցների հայտնաբերման զգայունությունը կազմում է 80%: Վերջին տարիներին գերձայնային սարքավորումների կատարելագործման շնորհիվ, ներկայումս մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցների հայտնաբերման զգայունությունը կազմում է 87–92%, իսկ սպեցիֆիկությունը` 74–97% (2003):

 

Գերձայնային հետազոտության ընթացքում կարելի է տարբերակել ավշային հանգույցների կառուցվածքային մի շարք առանձնա­­հատկություններ, որոնց վերլուծությունը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել պաթոմորֆոլոգիական հետազոտության տվյալների հետ: Վերոհիշյալ առանձնահատկություններն են. ավշային հանգույցների ձևը, պատյանի եզրագծերը, լայնական և առաջահետին չափերի հարաբերությունը, կենտրոնական շերտի առկայությունը և հաստությունը, կեղևային շերտի հաստությունը, էխոգենությունը, դրունքի առկայությունը, հարակից հյուսվածքների հետ փոխհարաբերությունը, անոթավորման տեսակը:

­­

 

Վերլուծելով այդ ցուցանիշները` հնարավոր է կանխատեսել կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող փոփոխված ավշային հանգույցների ենթադրյալ պաթոմորֆոլոգիական ախտորոշումները:

 

Նյութը և մեթոդները

 

Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններով հիվանդների մակերեսային տեղակայում ունեցող ավշային հանգույցների կառուցվածքային առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում հետազոտվել է կրծքագեղձի քաղցկեղով 150 հիվանդ:­­­­­

Հետազոտությունները իրականացվել են L.E. 200 և Medison Sono Ace 6000 սոնոգրաֆիկ սարքերով:

 

Արդյունքները և դրանց քննարկումը

 

Գերձայնային հետազոտության ընթացքում ուսումնասիրվող մետաստաթիկ ախտահարված ավշային հանգույցները հիմնականում ունենումեն հետևյալ կառուցվածքային առանձնահատկությունները.

 

  • գնդաձև
  • էխոգենությունը` հիպոէխոգեն
  • պատյանի եզրագծերը` անհարթ
  • լայնական և առաջահետին չափերի հարաբերությունը` < 2­­
  • կենտրոնական շերտը հիմնականում բացակայում է­­
  • կեղևային շերտը հաստացած, անհամասեռ­­
  • դրունքը չի հայտնաբերվում
  • հարակից հյուսվածքները հիմնականում ինֆիլտրատիվ փոփոխված են
  • անոթավորումը` քաոսային:

 

Վերոհիշյալ առանձնահատկությունների համալրումը թույլ է տվել կրծքագեղձի քաղցկեղով 150 հիվանդներից 99-ի մոտ ախտորոշել ռեգիոնար ավշային հանգույցների մետաստաթիկ ախտահարում: Հետազոտության տվյալները համընկել են մորֆոլոգիական հետազոտության տվյալների հետ 96% դեպքերում (95 հիվանդ): Մնացած 51 հիվանդների մոտ գերձայնային հետազոտությամբ ախտորոշվել են ռեգիոնար ավշային հանգույցների բարորակ փոփոխություններ (ավշային հանգույցների հիպերպլազիա, ճարպային կազմափոխում, բորբոքում), ինչը հաստատվել է մորֆոլոգիական հետազոտության տվյալներով (100%):­­

 

Հիմնվելով գրականության տվյալների և գործնական աշխատանքի արդյունքների վրա, ենթադրվում է, որ գերձայնային հետազոտությունը չիկարող փոխարինել պաթոմորֆոլոգիականին, սակայն թույլ է տալիս որոշել կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ուռուցքի տարածվածության աստիճանը` տալով փոփոխված ավշային հանգույցների ենթադրյալ պաթոմորֆոլոգիական ախտորոշումը: Մեր գիտական ուսումնասիրությունները, ստացված տվյալների համեմատումը և բաղդատումը կնպաստեն որոշելու N սիմվոլի մեծությունը` համաձայն TNM ­­­ ­­համակարգի, պլանավորել հետագա բուժման եղանակը, ճշգրտել վիրահատության արմատականությունը և իրականացնել հետագա մոնիթորինգը:­­ ­­ ­­ ­ 

 

Գրականություն

 

  1. Largillier R., Ferrero J.M., Doyen S. Prognostic factors in 1038 women with metastatic breast cancer. Ann. of Oncology, ESMO, 2008, vol. 19, p.12.
  2. Պողոսյան Պ., Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիճակագրական բաժին: 2008.­
  3. Харченко В.П., Фролов И.М., Рожкова Н.И., Гали-Оглы Г.А. Возможности различных мето­дов исследования в оценке состояния подмы­шечных лимфатических узлов при раке молочной железы. Вестник рентгенологии и радиологии, 1995.
  4. Villena Heinsen C., Ertan A.K., Tossounidis I., Hollander M., Konig J., Schmidt W. Diag­nos­tische Aussagekraft der Farb-Doppler-Sono­graphie bei Mammatumoren. Geburtshilfe-Frauenheilkd., 2000, 10, p. 541–547.
  5. Чиссов В.И., Трофимова Е.Ю. Ультразву­ко­вое исследование лимфатических узлов в онкологии. 2003.

 

Հեղինակ. Լ.Գ. Շաքարյան ՀՀ ԱՆ Բ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոն, Երևան
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2. 2009(38) 2-4
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Սիրվարդ

08.02.2014

Բարև Ձեզ: Ես 44 տարեկան եմ: Կրծքագեղձի չարորակ ուռուցքի վիրահատությունից [կրծքի անդամահատում] հետո, 13 հանգույցներից մեկում հայտնաբերվել է մետաստազի առկայություն: Ինչ խորհուրդ կտայիք, քիմիաթերապիայի կուրս ընդունել, թե ոչ : Խնդրում եմ մանրամասնեք հետևանքները: Կանխավ շնորհակալություն:

Կարդացեք նաև

Ժամանակակից կոլոիդ լուծույթներ (գրականության տեսություն)

Բանալի բառեր. կոլոիդ լուծույթ, ինֆուզիոն թերապիա, ՀԷՕ

Ներածություն: Բազմաթիվ կրիտիկական վիճակների (սուր արյունահոսություն, սեպսիս, սեպտիկ շոկ, այրվածքներ, պերիտոնիտ, պանկրեատիտ, վնասվածքներ և այլն) բուժման հիմքում ընկած է կոլոիդ լուծույթների ինֆուզիան...

Ինտենսիվ թերապիա
Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի չափանիշների կանխատեսումային արժեքը վնասվածքների ժամանակ

Բանալի բառեր. համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշ, վնասվածք, պրոկալցիտոնին

Համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշն (ՀԲՌՀ) ու սեպսիսը կայուն բարձր մահաբերության (40–70%) [3,5-7,9,12,14,16] և հիվանդների թվի հարաճուն ավելացման պատճառով դասվում են...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա
Զարկերակային հիպերտենզիայով հիվանդների մոտ կարպալ թունելի համախտանիշի զարգացման հավանականության գնահատումը

Բանալի բառեր. կարպալ թունելի համախտանիշ, կոմպրեսիոն նեյրոպաթիա, միջնակ նյարդ, զարկերակային հիպերտենզիա, ինտերստիցիալ ճնշում, էլեկտրոնեյրո միոգրաֆիա

Ներածություն: Կարպալ թունելի համախտանիշը (ԿԹՀ) կլինիկական պրակտիկայում ամենահաճախ հանդիպող կոմպրեսիոն նեյրոպաթիան է, որը հատկապես...

Սրտանոթաբանություն Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ