Պատմության էջերից
Մեր երախտագիտական հղումները բոլոր նրանց, ում շնորհիվ Երևանի` պլանով ամենահին փողոցը կվերագտնի իր տեսքը
Յուրաքանչյուր քաղաք ունի իր ամենասիրելի փողոցը, որի հետ են հիմնականում կապված նույն այդ քաղաքի լավագույն ավանդույթները, հիշողությունները, միջոցառումները:
Աբովյան փողոցն ասես Երևանի առաջընթացի ու զարգացման յուրաքանչյուր փուլի վկան է: Հանրապետության հրապարակից դեպի Քանաքեռի սարավանդի ստորոտ է ձգվում այսօրվա Աբովյան փողոցը` Երևանի գլխավոր զարկերակը: Այն մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցն էր և´ ցերեկային, և´ երեկոյան ժամերին. հանդիպումների, գնումներ կատարելու, զբոսանքի ու ժամանցի սիրելի վայր, որտեղ մի քանի տասնամյակ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով անցնող երիտասարդ աղջիկներին:
Ի դեպ` փողոցը 1869 թվականին, ի պատիվ Երևանի 1864-1869 թվականների նահանգապետ, գեներալ-մայոր Աստաֆևի կոչվեց Աստաֆևսկայա, բայց ժողովուրդը այն անվանում էր հայկական` Աստաֆյան տարբերակով: Քանի որ սա քաղաքի առաջին պլանավորված փողոցն էր, ապա ժողովուրդը «պլան» ասելով հասկանում էր Աստաֆյան փողոցը, իսկ «պլանի գլուխ» ասելով հասկանում էր, և միչև այժմ էլ այդպես է կոչում փողոցի ծայրին գտնվող Աբովյան պուրակը, որտեղ տեղադրված է Խաչատուր Աբովյանի արձանը:
1906-1918 թվականներին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, իսկ 1933 թվականին` քաղաքի առաջին տրամվայը:
Ժամանակին, երբ հեռուստացույցն ու համակարգիչը «տնային բանտարկության» չէին ենթարկել մարդկանց` չափազանց ընդունված է եղել ոչ միայն կինո և թատրոն հաճախել, այլև ուղղակի ճեմել փողոցում, շփվել իրար հետ, տեսնել միմյանց, հաղորդակցվել...
Երևանի համար կենտրոնական ճեմուղին Աբովյան փողոցն է եղել:
Աբովյան փողոցը... Երևանի մասին ցանկացած փաստագրական ժապավենի վրա առաջին հերթին այս փողոցն է, և նրա հնագույն ու յուրօրինակ գեղեցկությամբ աչքի ընկնող շենքերց մեկը` մեր համալսարանի արծաթագմբեթ շինությունը: Ուստի Աբովյան փողոցը նաև մերն է, հատկապես` մերը…
Հետագայում արդեն այս փողոցում էին իրականացվում համաքաղաքային փառատոների կենտրոնական միջոցառումները, հրապարակում կայացող շքերթերին այս փողոցով էին միանալու գնում մայրաքաղաքի բուհական շրջանի շարասյուները…
Մեր մտավորականներից, գրողներից, արվեստագետներից շատերի հուշերից հառնում է իրենց ապրած ժամանակի շունչը, երբ Աբովյանով հանդարտ ու սեփական անձի գնահատման դրսևորմամբ քայլել են մեր ազգի մեծերը` գրողներ, դերասաններ, անվանի նկարիչներ, մեծանուն արվեստագետներ` մտերիմ մարդկանց ընկերակցությամբ, իրենց հետևից քայլող հետաքրքրասեր երիտասարդների հայացքների ուղեկցությամբ:
Նրանցից յուրաքանչյուրը կուռք էր: Իսկ կենդանի կուռքին տեսնելու դժվարություններ կարծես թե չկային: Ուղղակի հարկավոր էր համբերել մինչև ամառային տոթը իր տեղը զիջեր հովասուն երեկոյին, և Աբովյան փողոցը հնարավորություն կտար երիտասարդներին քայլել իրենց կուռքերի հետևից` երջանիկ, որ ոչ միայն տեսան, այլև հնարավորինս լսեցին նրանց զրույցներից իրենց հասած պատառիկները:
Թվում է` այսօր այդ ամենը ծիծաղելի կարող է հնչել մեր երիտասարդության համար: Սակայն նայեցեք Աբովյան փողոցով «քայլող» Ավետիք Իսահակյանին, խոսքս, իհարկե, արձանի մասին է, պատկերացրեք նրա կողքին իր ժամանակակիցներին, փորձեք պատկերացնել որևէ հարցի մասին նրանց վերլուծություն-քննարկումները, այդ առիթով մեր պատկառազդու մտավորականների գնահատականները և, համոզված եմ, կյանքի այն դասերը, որ տրվում էին Աբովյանով ճեմելիս, բնավ ավելորդ չէին լինի անգամ այսօրվա երիտասարդության համար:
Այս փողոցի սալահատակին են ոտնաձայներ թողել Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Երվանդ Քոչարը… մեր ազգի բոլոր մեծերը:
Ես լավ եմ հիշում Աբովյան փողոցի մերօրյա ավանդույթներից մեկը: Ամեն օր նույն ժամին Հովհաննես Շիրազը հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին...
Սակայն ստացվեց այնպես, որ, ինչպես հիմա ընդունված է ասել` Երևանի «բրենդը» արժեզրկվեց` վերածվելով արևելյան երկրների շուկա հիշեցնող «բութիկների» շարքի: Չբավարարվելով փողոցի երկու կողմերի շենք-շինություններով` Աբովյան փողոցի մայթերի կենտրոնական միջնագծով իրար հետևից կառուցվեցին առևտրական կենտրոններ: Եվ երեկոյան, երբ փակվում էին խանութները, Աբովյան փողոցն ամայանում էր, լռում, խեղճանում...
Թվում էր` մեր քաղաքի ամենակենտրոնական և ամենաավանդաշատ հիշողություններով փողոցը անվերադարձ կորցրեց իր հմայքն ու արժեքը:
Բայց` ո´վ հրաշք, նորընտիր երիտասարդ քաղաքապետը խոստանում է Աբովյան փողոցը վերադարձնել երևանցիներին, և ... վերադարձնում է: Պարզ է` ոչ առանց հանրապետության ղեկավարության օգնության:
Այս առիթով կայացված որոշումից 1-2 օր անց, առանց աղմուկ-աղաղակի քանդվեցին մայթերի կենտրոնական մասով կառուցված հսկայական ամրակուռ նորակառույցները` խանութներ, սրճարաններ…
Համոզված եմ` շատ շուտով բոլորովին նոր տեսքով, լայնահուն մայթերով, ավելացող կանաչ տարածքներով մեր սիրելի փողոցը կդիմավորի նրանց, ովքեր կքայլեն այն փողոցով, որտեղ դեռևս արձագանքում են մեր արժանապատիվ մտավորականների ոտնաձայները:
Կարդացեք նաև
Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...
118 տարի առաջ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը՝ Վյուրցբուրգյան համալսարանի (Բավարիա) պրոֆեսորը և ռեկտորը, համալսարանական լաբորատորիայում միայնակ փորձարկումներ իրականացնելիս...
Ալբրեխտ Հալլերը ծնվել է 1708 թ. հոկտեմբերի16-ին Բերնում: Սկզբում սովորել է Տյուբինգենյան, այնուհետև Լոնդոնյան համալսարաններում: 1727 թ.ն Հալլերը դարձավ բժշկական գիտությունների թեկնածու: Բժշկության բնագավառում մեկ տարի...
Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...
Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...
Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...
«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...
Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...
Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...
Յուրաքանչյուր տարի, մայիս ամսվա երրորդ կիրակի օրն ընդունված է հիշել այն մարդկանց, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից: Սա արվում է ՁԻԱՀ-ով հիվանդ և ՄԻԱՎ վարակակիր մարդկանց խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու և այս հիվանդության հետագա...
Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան, նա ստիպված...
Անդրե Միշել Լվովը ծնվել է 1902թ. մայիսի 8-ին ֆրանսիական Էլե-լյո-Շատո գյուղում, ռուսական ծագում ունեցող մտավորական հրեայական ընտանիքում: 1922թ. նա ընդունվել է Պաստերյան ինստիտուտ, սովորել է աշխարհահռչակ ֆրանսիացի...
Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...
Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...
Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն