Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Միայն մեծագույն մարդիկ ունեն մեծագույն թերություններ. Լարոշֆուկո

Միայն մեծագույն մարդիկ ունեն մեծագույն թերություններ. Լարոշֆուկո

Մեծ հանճարները զարմանալի և օրիգինալ մարդիկ են, ուստի զարմանալի չէ նաև այն, որ նրանցից շատերն ունեին հոգեկան հիվանդություններ:

 

Չնայած շատ արվեստագետների հոգեկան խանգարումներին` դրանց պատճառը ամենևին էլ արվեստը չէ: Ընդհակառակը, արվեստը հաճախ նպաստում է նրանց բուժվելուն: Արվեստագետների շրջանում այսքան շատ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց պատճառը նրանց խառնվածքն է, անձնային առանձնահատկությունները, աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սուր ընկալումը:

 

Բժիշկներն, ովքեր ուսումնասիրում են հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց, շիզոֆրենիայով հիվանդներին ճանաչում են նրանց  իսկ  պատկերած նկարներով: Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկարած նկարները տարբերվում են հոգեպես առողջ մարդկանց նկարներից: Հիվանդները նկարի վրա սպիտակ մաս չեն թողնում, նրանք բոլոր անկյունները ներկում են: Բոլոր պատկերները նկարված են մեկ հարթության վրա. չի տարբերվում, թե ինչն է մոտ, ինչը` հեռու: Եթե նրանք մարդկանց են նկարում, ապա պատկերում են նրանց բոլոր օրգանները, ոսկորները, երակները, եթե ծառեր են նկարում, ապա նկարում են նաև արմատները: Հոգեկան հիվանդները հաճախ կենդանացնում են անկենդան բնությունը: Օրինակ` քարերը նկարում են աչքերով, արևը` ժպիտով և ծիծաղով: Նկարները հաճախ տեքստ են ունենում` բառեր, արտահայտություններ, նշաններ: Այդ  նշաններն էլ հաճախ հորինված են այցելուների կողմից: Այն հոգեկան հիվանդները, ովքեր իրենց միայնակ են զգում, երբեք մարդկանց իրենց նկարներում չեն պատկերում: Երբեմն հիվանդությունը դրական ազդեցություն է թողնում արվեստի վրա. նկարիչը սկսում է ավելի լավ նկարել, իսկ հիվանդության սրության պահերին ծնվում են լավագույն գործերը: Հայտնի են դեպքեր, երբ բուժվելուց հետո արվեստագետները դադարեցրել են իրենց ստեղծագործական գործունեությունը:

 

Վան Գոգը օրեր շարունակ նկարում էր: Նա անգամ կտրեց իր ձախ ականջն ու իր դիմանկարը նկարեց այդ տեսքով, իսկ 37 տարեկան հասակում ինքնասպան եղավ: Ի դեպ, նրա մահվանից հետո բժիշկների կողմից հրապարակվեց ավելի քան 150 ախտորոշումներ: Այլ ծանր հիվանդությունների հետ մեկտեղ, նրանք նկարչի մոտ հայտնաբերեցին շիզոֆրենիա, գլխուղեղի ուռուցք, մանիակալ - դեպրեսիվ փսիխոզ, էպիլեպսիա, մագնեզիումի պակաս: Վան Գոգը մի քանի անգամ բուժվել էր հոգեբուժարանում: Հոգեբուժարանում  են եղել նաև այլ հայտնի մարդիկ` ռուս նկարիչ Միխայիլ Վրյուբելը, նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունկը, լիտվացի նկարիչ ու երգահան Միկոլոուս Կոնստանտինաս Չյուրլիսը և ուրիշներ:

 

Տարօրինակ վարքով տարբերվում էր նաև իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Նա շատ էր սիրում ճանճերին: Ավելին` շատ էր սիրում, երբ ամառային շոգին նրանք հպվում էին նրա քրտնած մարմնին, որն էլ համարվում էր նրա արվեստի հիմնական խթանիչներից մեկը:

 

Մոցարտը տառապում էր հետապնդման մանիայով` կարծելով, որ իրեն որոշ իտալացիներ ուզում են թունավորել:

 

Գերմանացի երգահան Շումանն ունեցել է խանգարման նոպաներ, իսկ 46 տարեկանում նա վերջնականապես խելագարվել է: Նրան «խոսող» սեղաններ էին հետապնդում, դրանից բացի նա «տեսնում էր» ձայներ, որոնք վերափոխվում էին ակորդների ու երաժշտական արտահայտությունների:

 

Անգլիացի գրող Հարինգտոնը երևակայում էր, որ  իր մտքերը դուրս են թռչում իր բերանից մեղուների ու թռչունների տեսքով. նա վերցնում էր ավելը, որպեսզի մի կողմ քշեր նրանց:

 

Շոպենհաուերը շատ էր բարկանում և հրաժարվում վճարել հյուրանոցային վճարները, երբ նրա անունը երկու «Պ»-ով էին գրում: Մի անգամ էլ բարկության նոպայի ժամանակ Շոպենհաուերը ծեծում է մի ծեր կնոջ ու դատարանի պահանջով հարկադրվում թոշակ վճարել նրան մինչև մահ: 

 

Շատոբրիանը տանել չէր կարողանում, երբ որևէ մեկին իր ներկայությամբ գովաբանում էին, նույնիսկ` իր կոշկակարին:

 

Անգլիացի գրող Գաուտոնը, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հետ մեկտեղ, միաժամանակ դանակով ու մկրատով էր «զինվում»: Գրելու ընթացքում նա խազում էր մի քանի գրասեղան ու պատառոտում մի քանի բազկաթոռ: Մի անգամ էլ նա  կտոր-կտոր է անում ձեռքի տակ ընկած կնոջ սիրելի շրջազգեստը:

 

Անրի Մատիսը տառապում էր դեպրեսիայով ու անքնությամբ, երբեմն երազում լաց էր լինում և արթնանում հեծկլտոցով: Մի անգամ, առանց որևէ պատճառի, նրա մոտ կուրանալու վախ է առաջանում: Նա նույնիսկ սովորում է ջութակ նվագել, որպեսզի կուրանալուց հետո կյանքի համար գումար վաստակի` որպես փողոցային երաժիշտ:

 

Իտալացի փիլիսոփա Կորդանոյին թվում էր, թե նրան ամբողջ կառավարությունը լրտեսում է, իսկ միսը, որ նրան տալիս էին ճաշի ժամին, հատուկ մշակում էին մոմով ու ծծմբով:

 

Շիլլերը, չգիտես ինչու, կարող էր ստեղծագործել միայն այն ժամանակ, երբ նրա սեղանին դրված էին նեխած խնձորներ: Իր ստեղծագործությունների վրա աշխատելիս նա միշտ ոտքերը դնում էր սառը ջրի մեջ:

 

Ֆլոբերը միշտ հառաչում էր իր մտացածին հերոսների հետ: Նա լացում ու ծիծաղում էր, այնուհետև մեծ քայլերով շրջում գրասենյակով մեկ ու բարձրաձայն ներբողներ ասում:

 

Ալեքսանդր Դյուման պատմվածքները գրում էր միայն երկնագույն թղթի վրա, բանաստեղծությունները` դեղինի, հոդվածները` վարդագույնի:

 

Չարլզ Դիկենսի աշխատասենյակի բոլոր պատերի վրա հայելիներ կային: Աշխատելիս նա հանկարծ վեր էր ցատկում տեղից, մոտենում հայելուն ու անիմաստ դեմքի արտահայտություններ անում: Այնուհետև նորից մոտենում էր սեղանին, որոշ ժամանակ ինչ-որ բան էր գրում, այնուհետև նորից մոտենում հայելուն` ծամածռություններ անելու:

 

Ֆրանսիացի երգահան Կլոդ Դեբյուսին տառապում էր անձի երկատմամբ: Նրա երկրորդ «Ես»-ի անունը Միսյե Կրոշ էր: Նա նրա հետ հաճախակի էր կյանքի վերաբերյալ մտերմիկ զրույցներ անում:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. harmonia.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան
ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը  մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...

Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել

Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ