Պատմության էջերից
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է «Պապանիկոլաուի քսուկ» կամ «Պապ-թեստ»:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երիտասարդ կենսաբան Գեորգիոս Պապանիկոլաուն դուր չեկավ իր ապագա աներոջը՝ գնդապետ Անդրոգենիին: Առաջին հերթին, գնդապետի դուստրը՝ Անդրոմաքեն, սիրահարված էր այդ Գեորգիոսին և ցանկանում էր ծանոթությունից անմիջապես հետո նրա հետ շուտափույթ ամուսնանալ՝առանց հոր կարծիքը հարցնելու: Երկրորդ հերթին, Պապանիկոլաուն բժշկի որդի էր և Աթենքում ավարտել էր բժշկական ֆակուլտետը, սակայն բժիշկ չէր ուզում դառնալ: Նա գնաց Գերմանիա, Վայսմանի մոտ սովորեց ինչ-որ գենետիկա .և այդ ուղղությամբ ատենախոսություն պաշտպանեց: Հունաստանում գենետիկան չէր կարող ընտանիք կերակրել: Ի վերջո, այն պարզապես անհավասար ամուսնություն էր: Գնդապետը զինված ուժերի բարձրագույն ղեկավարման անդամ էր, իսկ անգործ կենսաբանն Էբվեյ կղզուց չէր կարող նրա դստեր համար զույգ լինել:
Թեև գնդապետը ոչ օրհնել էր ամուսնությունը, ոչ էլ օժիտ էր տվել, այնուամենայնիվ դստերն անհրաժեշտ էր ապահովել, և ցանկալի էր դա անել այնպես, որ վերջինս հազվադեպ տեսակցեր ամուսնու հետ: Օգտագործելով իր կապերը հունական պալատում՝ Անդրոգենին փեսային տեղավորում է Մոնակոյի իշխան Ալբեր I-ի արշավախմբում՝ որպես ֆիզիոլոգ: Տարօրինակ իշխանը օվկիանոսագետ էր, տարվա մեջ 10 ամիս նա ծովում էր իր գիտահետազոտական զբոսանավով, Պապանիկոլաուն էլ նրա հետ էր՝ առանց կնոջ: .
Սակայն Գեորգիոսի համար «Իրոնդել-II» զբոսանավով արշավները դարձան նրա կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը: Նա ուսումնասիրում էր Կանարյան կղզիների մոտակայքում ծովի բնակիչների գենետիկան, իսկ գործատու Ալբեր I-ը նրան ամեն ինչում վստահում էր: Վերջինս մեծ դժկամությամբ բաց թողեց Գեորգիոսին, ով ստիպված էր պատերազմ գնալ:
Դա առաջին Բալկանյան պատերազմն էր, երբ Հունաստանը, Բուլղարիան, Սերբիան և Չեռնոգորիան պայմանավորվեցին թուրքերին վտարել Եվրոպայից և Թուրքիայի ողջ եվրոպական տիրապետությունը բաժանել միմյանց մեջ: Պապանիկոլաուն որպես բժիշկ մտավ զինվորական նավ: Հույն նավաստիներն այդ պատերազմում վտարեցին թուրքական նավատորմը Էգեյան ծովից և պատրաստվում էին ռմբակոծել Ստամբուլը, երբ դաշնակիցների միջև տարաձայնություններ սկսվեցին: Օրինակ, հույները վերցրել էին Սալոնիկը և այդ կարևորագույն արդյունաբերական քաղաքը միացրել էին իրենց թագավորությանը, իսկ բուլղարացիները փորձել էին կազմակերպել Սալոնիկի հանձնումը նրանց, որպեսզի հետո վերցնեն իրենց: Ամեն ինչ տանում էր Բուլղարիայի հետ պատերազմի: Հավատքի եղբայրներ բուլղարացիների հետ Պապանիկոլաուն բացարձակապես չէր ուզում պատերազմել: Նավատորմում ամերիկացի կամավորների մեջ նա ընկերներ ուներ, ովքեր Հունաստանի նախկին քաղաքացիներ էին, արտգաղթել էին ԱՄՆ, իսկ հիմա եկել էին հայրենիքին օգնության: Նրանք նույնպես բուլղարացիների հետ չէին պատրաստվում պատերազմել և հեռանում էին՝ կոչ անելով Պապանիկոլաուին գնալ իրենց հետ: Եվ ահա, 1913 թվականին՝ խաղաղության հաստատումից հետո, Գեորգիոսը գնաց Նյու-Յորք՝ իր հետ վերցնելով կնոջը:
Նորաթուխ գաղթականներ Գեորգիոս Պապանիկոլաուն(1883-1962) և նրա կինը՝ Անդրոմաքեն, 1913 թվականին նավից Նյու-Յորք իջան՝ ձեռքներին ունենալով ընդամենը մի քանի դոլար:
Քանի որ Ամերիկայում ոչ ոք չէր կարող արտասանել մեր հերոսների ոչ անունը, ոչ էլ ազգանունը, Անդրոմաքեն դարձավ Մերի, իսկ Գեորգիոսը խնդրեց իրեն անվանել «բժիշկ Պապ»: Հունական դիպլոմով և առանց լեզվի իմացության նա բժիշկ չէր կարող աշխատել: Մի քանի ամիս կնոջ հետ հագուստի խանութում վաճառող աշխատեցին, իսկ երեկոները Գեորգիոսը ռեստորանում ջութակ էր նվագում: Ապա զինակից ընկերները նրան տեղավորեցին ողջ Ամերիկայում միակ հունական «Ատլանտիս» պարբերականում՝ գիտական թղթակցի պաշտոնում: Պապանիկոլաուն կապակցված գեների մասին հարցազրույց վերցրեց Թոմաս Հանտ Մորգանից: Տարբեր երկրների գիտնականները միմյանց ազգանուններով ճանաչում են: Եվ Մորգանը լրագրողին հարցրեց, թե արդյոք նա գենետիկայի մասին հոդվածներ գրող Պապանիկոլաուի ազգականը չէ:
Լսելով, որ թղթակիցը հենց Պապանիկոլաուն է, Մորգանի միջնորդությամբ նա ընդունվեց Կոռնելյան համալսարանի կլինիկական հիվանդանոցի ախտաբանության լաբորատորիա: Այնտեղ ղեկավարը հույն կենսաբանին հանձնարարեց ուսումնասիրել ալկոհոլի ազդեցությունը ծովախոզուկների վրա: Նրան թույլատրեցին մի քանի կենդանի վերցնել սեփական փորձարկումների համար: Քանի որ Գեորգիոսը քրոմոսոմներն էր ուսումնասիրում, նրան պետք էին այնպիսի ծովախոզուկներ, ում մոտ ձվազատում էր տեղի ունենում: Այլ լաբորատորիաներում 50 կենդանի էր սպանվում, որպեսզի վերցվեր միակ ձվազատող ծովախոզուկը: Այդպիսի ռեսուրսների մասին Պապանիկոլաուն նույնիսկ չէր էլ երազել: Նա իրեն չէր կարող նույնիսկ մեկ բաց թողում թույլ տալ: Նա մտածեց, որ հավանաբար ցիկլի տարբեր օրերին հեշտոցի և արգանդի էպիթելի բջիջների բաղադրությունը տարբեր կլինի: .Գեորգիոսը սկսեց ծովախոզուկների հեշտոցից քսուկ վերցնել՝ կիրառելով քիթ-կոկորդ-ականջաբանի գործիքը՝ քթային հայելին: Այդ զոնդով էպիթելից անջատելով ռեզերվային բջիջները (ըստ Պապանիկոլաուի «էքսֆոլյատիվ» բջիջները)՝ հնարավոր էր դրանք ուսումնասիրել մանրադիտակի տակ և հստակ որոշել ձվազատման օրը: Սակայն, քանի որ սա ծովախոզուկների մոտ աշխատում էր, կարելի էր նմանատիպ մանիպուլյացիա իրականացնել կանանց մոտ՝ էնդոկրին փոփոխություններին հետևելու համար:
Ծովախոզուկների և մարդու սեռական օրգանների կառուցվածքը խիստ տարբերվում է: Կանանց արգանդի վզիկի և հեշտոցի մակերևույթից բջիջներ վերցնելու համար անհրաժեշտ էր այլ կառուցվածքի զոնդ՝ առանձնահատուկ խոզանակ: Այդպիսի զոնդ Պապանիկոլաուն մշակեց իր կնոջ՝Անդրոմաքեի, այսինքն Մերիի վրա: Նա դուրս եկավ խանութից և սկսեց օգնել ամուսնուն լաբորատորիայում, այլ լաբորանտներ նա չէր կարող ունենալ: 1923 թվականին քննության նոր անցավ և անվնաս եղանակը պատրաստ էր:
Կլինիկայում հսկայական քանակությամբ անալիզներ վերցվեցին: Պապանիկոլաուն սովորական քսուկին ավելացնելով իր ֆլորան՝ հարյուրավոր կանանց նյութ ստացավ: Եվ այդ քսուկներից մեկում բացարձակապես պատահաբար քաղցկեղային բջիջներ հայտնաբերվեցին: Հիվանդը արգանդի վզիկի ուռուցքային ախտաբանության որևէ ախտանիշ չուներ: Ըստ երևույթին, քաղցկեղային բջիջները դեռևս նոր էին առաջացել էպիթելում, ուռուցքը դեռ հյուսվածքների մեջ չէր խորացել: Այս փուլում քաղցկեղը հնարավոր էր կանգնեցնել առանց վիրահատության:
Այն ժամանակներում արգանդի վզիկի քաղցկեղը հանդիսանում էր ամենատարածված չարորակ ուռուցքը ՝ հատկապես անապահով կանանց շրջանում: Նրանք շատ հազվադեպ էին հետազոտվում, իսկ եթե քաղցկեղ էր հայտնաբերվում, ապա այն սովորաբար լինում էր ոչ վիրահատելի շրջանում:
Պապանիկոլաուն զգում էր, որ հսկայական հաջողություն է իրեն սպասվում: Ուսումնասիրելով հարյուրավոր դեպքեր՝ նա զեկույց պատրաստեց պարզ և մատչելի քսուկի օգնությամբ կանանց սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման հնարավորության մասին: 1928 թվականի հունվարի 5-ի ելույթն ուղեկցվում էր լուսանկարահանումներով և աննախադեպ ծավալուն էր և եռանդուն: Սա հայտնագործության մասին պատմությունն էր: Ցավոք նրա հեղինակը համարվում էր երկրորդ կարգի հետազոտող, և կոնֆերանսը նույնպես երկրորդ կարգի էր, այն նվիրված էր «մարդկային ռասայի բարելավման հարցերին»: Այստեղ էին եկել «հրաշագործներ», ովքեր կիսվում էին առողջ կենսակերպի և եվգենիկայի մասին իրենց գիելիքներով: Պապանիկոլաուն նրանց մեջ սպիտակ ագռավ էր հիշեցնում:
Գինեկոլոգիայի լուսատուները նկատեցին նրա զեկույցը, սակայն նրանք հավատում էին միայն բիոպսիային, որը երաշխավորված հայտնաբերում է ուռուցքը: Ոռուցքին հասունանալ թույլ չտալու միտքը նրանց վայրի էր թվում: Ցավոք, այդպես էր մտածում նաև Պապանիկոլաուի ղեկավարը, որը կարգադրեց ավարտել քսուկի հետ կապված բոլոր աշխատանքները և շարունակել զբաղվել ծովախոզուկներով: Մեր հերոսը միայն արտաքնապես ենթարկվեց. նա շարունակում էր թաքուն քսուկներ վերցնել՝ կատարելագործելով պրեպարատների ներկման եղանակը: Պապանիկոլաուն պարզապես սպասում էր մինչև իր ղեկավարը թոշակի գնար: 1939 թվականին այն վերջապես տեղի ունեցավ: Նոր ղեկավարը «հունական նախաձեռնության մեջ» առևտրային ներուժ տեսավ և քսուկների վրա աշխատանքի համար իսկական գինեկոլոգների թիմ տրամադրեց: Նրանք Նյու-Յորքի բոլոր կանանց համոզեցին «Պապ թեստ» անել, պարզության համար այդպես էին կոչում Պապանիկոլաուի քսուկը: Հայտնաբերվեց, որ 95% դեպքերում այն հայտնաբերում է վաղ ուռուցքային ախտաբանությունը: Դրա շնորհիվ արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը կտրուկ իջավ 70%-ով (XX դարի վերջին՝ 14 անգամ): Պապանիկոլաուն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ: 1957 թվականին ներդրողները պատրաստ էին նրան գումար տրամադրել՝ քաղցկեղի դեմ պայքարի ինստիտուտ ստեղծելու համար, որը պետք է նրա անունով կոչվեր:
Այդ բոլոր տարիներին Պապանիկոլաուն երազում էր Հունաստանում ինստիտուտ հիմնել: Առաջին հերթին նա ուղևորվեց Աթենք հետախուզության և չճանաչեց իր հայրենիքը: Կադրերի հետ կապված խնդիրներ կային: Հետպատերազմական Հունաստանում բնակվում էին մարդիկ, ովքեր աշխատելու բացարձակ ցանկություն չունեին և համաձայն էին աշխատել միայն ղեկավար պաշտոններում: Բացի այդ քաղաքական վիճակը Հունաստանում ծայրահեղ անկայուն էր: Ցանկացած պահին իշխանությունը կարող էին խլել կոմունիստները կամ զինվորական խունտան: Առաջին հերթին ինստիտուտը կազգայնացնեին, ապա տնօրեն կնշանակեին գնդապետ Անդրոգենիի նման մեկին, այդ դեպքում ամեն ինչ կորած կլիներ:
Մյուս տարբերակը Փարիզն էր, սակայն այնտեղ էլ գիտաշխատողների որակը չէր բավարարում աշխատասեր Պապանիկոլաուին: Որոշ ափսոսանքով նա վերադարձավ Ամերիկա և իր ինստիտուտը հիմնեց Մայամիում: Մինչև օրերս բարգավաճող այդ հաստատության բացումից մեկ ամիս հետո «բժիշկ Պապը» ինֆարկտից մահացավ: Նա չհասցրեց Նոբելյան մրցանակ ստանալ, որի համար նրան արդեն ներկայացրել էին:
Մինչև Պապ-թեստը արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով 100 հազ. կնոջից 14-ը մահանում էր, իսկ հիմա այդ թիվը մեկից քիչ է: Աշխարհում մի քանի հարյուր միլիոն մարդ կանոնավոր հանձնում է Պապանիկոլաուի քսուկը, և մի քանի տասնյակ հազար կին իրենց կյանքով պարտական են հույն գենետիկին, ով սկզբում պարզապես ցանկանում էր խնայել ծովախոզուկներին:

Կարդացեք նաև

Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...


«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...


Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...


1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...


1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...


Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...


Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...


Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...


Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...


ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...


Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...


Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...


Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...


Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...


Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն