Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ռենտգենախտորոշման նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան

Ռենտգենախտորոշման   նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Մինասյանը, մեզ հետ զրույցում ներկայացրեց ռենտգենոլոգիական և համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշումների համեմատական բնութագիրը:


–   Բժշկուհի Մինասյան, ներկայացրեք, խնդրե’մ, կենտրոնի ռադիոլոգիական ծառայությունները:  


–   Կենտրոնի  ռադիոլոգիական բաժանմունքն  իր մեջ ներառում է ռենտգենոլոգիական, համակարգչային տոմոգրաֆիայի և ուլտրաձայնային ախտորոշման ծառայություններ: Բուն աշխորոշումն իրականացվում է «Siemens» ապրանքանիշի նորագույն սարքավորումներով, որը երաշխավորում է բարձր որակի ռենտգեն-պատկերների ստացումը: Ֆոտոլաբորատորիան հագեցած է մեքենայացված և թվային երևակման սարքերով, ինչը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում բարձրորակ նկար ստանալ, ինչպես նաև նպաստում է կարճ ժամանակահատվածում հիվանդին տրամադրել  բժշկի եզրակացությունը:

 

   
Ռենտգենախտորոշման   նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան
Ռենտգենախտորոշման   նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան
Ռենտգենախտորոշման   նորագույն սարքավորումների առանձնահատկություններն ու առավելությունները. Նաիրա Մինասյան

–   Ինչո՞վ է տարբերվում համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն ախտորոշումից:


–   Ի տարբերություն ռենտգենային հետազոտության, որը հնարավորություն է տալիս ստանալ գումարային պատկեր՝ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ կատարվում է շերտավոր  հետազոտություն, հետագա եռաչափ վերակառուցման հնարավորությամբ: Չնայած, պետք է նշել, որ համակարգչային տոմոգրաֆիայի հիմքում ևս ընկած է ռենտգենյան հետազոտման մեթոդը: 


Թեև XX դարի վերջին տասնամյակներում մարդիկ սկսեցին ավելի քիչ կարևորություն տալ ռենտգենոլոգիական ախտորոշմանը (համակարգչային տոմոգրաֆիայի ստեղծմամբ ու լայն տարածմամբ պայմանավորված), այնուամենայնիվ, բժշկության արդի զարգացման հետ մեկտեղ, նորից լայն տարածում ու կարևորություն է ստանում ռենտգենոլոգիական ախտորոշումը:


–   Ի՞նչը նպաստեց ռենտգենոլոգիայի վերստին կարևորմանն ու գնահատմանը: Որո՞նք են ռենտգենոլոգիական ախտորոշման առավելությունները:


–   Ռենտգենոլոգիական աշխորոշման առաջին առավելությունը ռենտգեն պատկերի տեղեկատվական բնույթն է: Ինչպես գիտենք, ռենտգեն պատկերը ստացվում է 3 գույների (սև, սպիտակ և մոխրագույն) համադրությամբ: Որքան բարձր է սարքավորումների ախտորոշիչ հնարավորություններն ու   ժապավենի  որակը, այնքան եռագույնի կոնտրաստավորումն ավելի  արտահայտիչ է դառնում: Համապատասխանաբար՝ ռենտգենոլոգիական նկարը դառնում է  ավելի  հասկանալի ու մատչելի, իսկ ախտորոշումը՝ առավել ճշգրիտ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմքունքը, ունենալով վերոնշյալ հնարավորությունը, հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնում է ճշգրիտ ախտորոշում:


Երկրորդ առավելությունը հետազոտման մատչելիությունն է: Հաջորդ՝ թերևս, ամենակարևոր առավելությունը ռենտգեն ախտորոշման ժամանակ հիվանդի՝ համեմատաբար ավելի քիչ ճառագայթումն է:

–   Կա՞ն հիվանդություններ, որոնց ախտորոշման համար «անփոխարինելի» է ռենտգեն հետազոտությունը:


–   Սխալ կլինի ասել, որ ռենտգեն հետազոտությունն անփոխարինելի է այս կամ այն հիվանդության աշխատորոշման պարագայում, քանի որ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ևս հնարավոր է: Այնուամենայնիվ, ռենտգեն հետազոտությունը հատկապես հենաշարժական, կրծքավանդակի օրգանների  և ստամոքս-աղիքային տրակտի պաթոլոգիաների ախտորոշման համար առավել կարևոր նշանակություն ունի և հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ և հստակ ախտորոշում իրականացնել:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Մինասյան–   Ժամանակակից բժշկության մեջ մրցակցու՞մ են ռենտգենոլոգիան և համակարգչային տոմոգրաֆիան, թե՞, այնուամենայնիվ, հաջողվել է բալանսավորել:


–   Ներկայումս և՛ համակարգչային տոմոգրաֆիան, և՛ ռենտգենոլոգիան ունեն իրենց ուրույն դերն ու նշանակությունը բժշության մեջ, ընդ որում՝ երկուսն էլ անփոխարինելի են: Հետազոտության այս երկու ձևերը ներդաշնակորեն լրացնում են միմյանց, քանի որ կան դժվար ախտորոշվող հիվանդություններ, որոնց բացահայտումը հնարավոր է միայն համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության միջոցով:


Այսպիսով, որպեսզի ռենտգենոլոգիական  հետազոտությունը նպաստի հիվանդի առողջությանը, անհրաժեշտ է ճշգրիտ կլինիկական ցուցում, կոմպետենտ իրականացված և մեկնաբանված  հետազոտություն:


Ամփոփելով վերոնշյալ՝ պետք է հավելեմ՝ որ «Էրեբունի»  բժշկական կենտրոնն ունի բոլոր հնարավորությունը (բարձր որակավորում ունեցող  մասնագետներ և նորագույն բարձրորակ սարքավորումներ)  ճիշտ ախտորոշում և բուժում իրականացնելու համար:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ