Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Ֆիզիոթերապիայի բաժանմունքը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Ֆիզիոթերապիայի բաժանմունքը

Այսուհետ «Էրեբունի» բժշկական կենտրոնում կգործի նորաբաց Ֆիզիոթերապիայի բաժանմունքը:«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լաուրա Մովսիսյանը մեզ հետ զրույցում հանգամանալից ներկայացրեց բաժանմունքի կարևորությունն ու դերը հիվանդանոցային համալիրում հասարակության լայն շրջանակների համար:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լաուրա Մովսիսյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լաուրա Մովսիսյան:

 

–   Շնորհավորում եմ և ձեզ և մեզ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսուհետ գործող Ֆիզիոթերապիայի բաժանմունքի բացման կապակցությամբ: Ի՞նչ ծառայություններ է մատուցում բաժանմունքը:

 

–   Վերականգնողական բաժանմունքի նպատակը հիվանդների ֆունկցիոնալ կարողությունների վերականգնումն է: Այստեղ հիվանդը դիտվում է որպես մեկ ամողջական համակարգ` իր բոլոր խնդիրներով: Հենց այդ սկզբունքով բաժանմունքում աշխատում են թիմային մոտեցմամբ: Թիմի մեջ ընդգրկված են տարբեր անդամներ (վերականգնողական թերապիստներ, էրգոթերապիստներ, խոսքի թերապիստ), որոնց աշխատանքը ղեկավարում է ֆիզիոթերապևտը:

 

Յուրաքանչյուր մասնագետ բանիմաց է իր գործում, սակայն բոլորն աշխատում են մեկ նպատակի համար` թեթևացնել հիվանդի և նրա ընտանիքի հոգսը, որքան հնարավոր է ֆունկցիոնալ առումով հիվանդին ինքնուրույն դարձնել, որպեսզի իր ֆիզիկական որոշակի անկարողություններով հանդերձ նա դառնա հասարակության լիարժեք անդամ:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Մինչև այս բաժանմունքի բացումը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ի՞նչ ծառայություն էր գործում: 

 

–   «Էրեբունի» բժշկական կենտրոնում մինչ այս էլ գործել են ֆիզիկական թերապիայի և խոսքի թերապիայի բաժինները, սակայն ներկայում բոլոր ծառայությունները համակարգվել են և այսուհետ վերակազմակերպված գործում է որպես ֆիզիոթերապիայի բաժանմունք: 

 

–   Մանրամասնեք, խնդրե՛մ,  բաժանմունքում գործող ծառայությունների ու կիրառվող մեթոդների մասին:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք –   Բաժանմունքում ներդրվել է վերտեբրոլոգիան: Այստեղ աշխատելու են ողնաշարի խնդիրներով հիվանդերի հետ` ձգումներ, հատուկ գործիքներով մերսումներ և ռելաքսացիա: Բաժանմունքում կիրառվում է նաև դեղորայքային բուժում, մանուալ թերապիա, վարժություններ: Այս ամբողջ համակարգը պետք է հնարավորինս արագացնի հիվանդների ապաքինումը, նվազեցնի երկրորդային դիմելիությունը:

 

Հաջորդ նորությունը ֆիզիոթերապևտիկ միջամտւթյունների համար նախատեսված էլեկտրաստիմուլյացիան է: Բուժական նպատակներով և որպես հակաբորբոքիչ ազդեցություն ունեցող միջոց կիրառվում է ուլտրաձայնն ու լազերային թերապիան: Ունենք նաև ցավազատող և մկանային ստիմուլյացիայի համար նախատեսված սարք: Մեր բաժանմունքում հիվանդը միաժամանակ պետք է ստանա և՛ գործիքային  և՛ ֆիզիկական թերապիա, որն առավել ուղղված կլինի մկանների ամրացմանն ու ուժեղացմանը, հոդերի շարժման ամպլիտուդայի լավացմանը, բալանսի խնդիրներին:

 

Սպաստիկ հիվանդների համար կիրառվում է նյարդազարգացողական մեթոդը, որը շատ օգտակար է և՛ մկանային տոնուսի իջեցման, և՛ երկրորդային բարդությունների կանխման համար: Հատուկ տեխնիկաների օգնությամբ հիվանդներին, ովքեր անգամ կանգնել չեն կարողանում, սովորեցնում ենք ինչպես պառկած դիրքից ճիշտ նստել, կամ նստած դիրքից կանգնել: Նույնիսկ վեգետատիվ փուլում գտնվող հիվանդներին կարող ենք կանգնեցնել` կանխելով օստեոպորոզի զարգացումը: Խոսքի մասնագետն աշխատում է ո՛չ միայն խոսքի խնդիրների վրա, այլ նաև կլման ակտի, շնչառության վրա: Ներկայում հիմնական խնդիրն այն հիվանդներն են, ովքեր կլման ակտի դժվարություններ ունեն՝ հատկապես տրախիոստոմիաներից հետո: Այս դեպքում թերապիան պահանջում է անհապաղ արդյունք, քանի որ վտանգված կարող է լինել հիվանդի կյանքը: 

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք–   Բաժանմունքի բացման կապակցությամբ մեր մասնագետների հետ միասին այժմ այստեղ աշխատում են նաև արտասահմանցի բժիշկներ: Ի՞նչ նպատակ ունի նրանց այցը:

 

–   Շվեյցարիայից երեք հյուր ունենք: Բրիգիդ Յանը մասնագիտությամբ ռեաբիլիտոլոգ է, ով 30 տարի աշխատել է ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում որպես վերականգնողական ծառայության ղեկավար: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ նա գալիս է Հայաստան, օգնում մեր բժիշկներին կլինիկական հատուկ դեպքերում: Նրանց խորհրդատվությանն ենք դիմում այնպիսի հիվանդների դեպքում, երբ հետազոտությունը պահանջում է 3-րդ մասնագետի կարծիք: Բրիգիդ Յանի օժանդակությամբ այսօր մենք կատարում ենք բոտոքսի և ֆենոլի ներարկումներ: Այժմ սպաստիկ մկանները թուլացնելու համար մենք լայնորեն կիրառում ենք և՛ ֆենոլի և՛ բոտոքսի ներարկումները: Մեր հաջորդ հյուրը բժիշկ Բեատ Կնեխտն է՝ Շվեյցարիայում Մանկական վերականգնողական կենտրոնի տնօրենը, ով հրաշալի հիմք ունի նաև օրթոպեդիկ վիրահատությունների գործում: Նա առաջին անգամ է Հայաստանում և մեր կենտրոնում խորհրդատվություն է տրամադրում հիմնականում մանկական տարիքի պացիենտներին: Բժիշկ Բեատ Կնեխտը մեզ համար կարդաց նաև դասախոսություն մանկական ուղեղային կաթվածի մասին: Այս անգամ նրանց այցի նպատակը ֆունկցիոնալ կարողությունների վերականգնման միջազգային դասակարգման ներդնումն է Հայաստանում:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Ֆիզիոթերապիայի բաժանմունք

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ