Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայկուհի Գյոկչյան. «Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է». oncology.am
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գյոկչյանի հետ զրուցում ենք Հայաստանում ուռուցքային հիվանդությունների քիմիաթերապևտիկ բուժման մակարդակի, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պայմանների, աշխատանքների ու ծրագրերի մասին:
– Տիկին Գյոկչյան, ներկայացրեք, խնդրե՛մ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի ծառայությունը:
– Ուռուցքաբանության կենտրոնում գործում են քիմիաթերապիայի երկու բաժանմունքներ` Քիմիաթերապիայի բաժանմունք և Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունք:
– Հայաստանում, մասնավորապես` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տրամադրվող քիմիաթերապիան ինչո՞վ է տարբերվում եվրոպական համանման կլինիկաներում տրամադրվողներից, որոնք նախընտրում են շատ հիվանդներ :
– Այո՛, Հայաստանում հաճախ է խոսվում, որ ուռուցքային խնդիրներ ունեցող հիվանդները հաճախ են դիմում եվրոպական կլինիկաներին: Արդյունքում` անընդհատ քննադատելով Հայաստանում տիրող իրավիճակը, գովաբանում են արտերկրինը: Նախ` անհրաժեշտ է համեմատական անցկացնել, թե ինչպիսի՞ն է ֆինանսավորումը նույն Գերմանիայի կամ Ֆրանսիայի ուռուցքաբանական ծառայություններում և ինչպիսի՞ն՝ Հայաստանում: Ինչպիսի՞ տեխնիկական հագեցվածություն ունեն եվրոպական համանման կլինիկաները և հայաստանյանները: Ինչպիսի՞ն է դեղերի հասանելիությունը պացիենտների համար:
Այսօր ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում են թիրախային կամ թարգետ կոչվող ժամանակակից գենային և մոլեկուլյար մակարդակով ստեղծված դեղերը, առանց որի հնարավոր չէ ժամանակակից քիմիաթերապիան, որը, սակայն, Հայաստանում հասու չէ շատերին, որովհետև դրանք պետպատվերի շրջանակներում չեն տրամադրվում և բավականին թանկարժեք են: Արդյունքում, հատուկենտ մարդիկ են Հայաստանում կարողանում գնել և ստանալ լիարժեք, ճիշտ ցուցումային բուժում:
– Վերջին 7-8 ամիսների ընթացքում, երբ ստանձնել եմ այս պաշտոնը, կատարել ենք բավականին աշխատանք: Նախ` ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գիտությամբ, ստեղծել ենք chemotherapy.am կայքը, որտեղ զետեղում ենք մեր աշխատանքները: Ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված մասնագետները թարգմանում են բոլոր առաջատար և ժամանակակից ուղեցույցները: Յուրաքանչյուր ոք կարող է այցելել կայք և հանգամանալից ծանոթանալ, թե ի՞նչ հերթականությամբ հետազոտություն պետք է անցնել, ինչպիսի՞ սխեմաներով, ինչպիսի՞ բուժում ստանալ … Իհարկե՛, շատ մանրամասներ բժշկական տերմինաբանությամբ են և հիմնականում տեղեկատվությունն ուղղված է բժիշկներին, սակայն գրագետ հասարակության համար մատչելի է, և, ամենակարևորը, հայերեն լեզվով:
Դրանից զատ, մասնագիտական չորս գիրք ենք հրատարակել, որոնք քիմիաթերապիայի ոլորտում ժամանակակից ուղեցույցներ են: Դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ քաղցկեղի տեսակին, օրինակ, կրծքագեղձի, թոքի, հաստ աղու և այլն: Այս ամենը նպաստում է այն բժիշկների կրթությանը, ովքեր հնարավորություն չունեն մասնակցել միջազգային կոնֆերանսներին` ծանոթանալու ուռուցքաբանության ոլորտում ժամանակակից ուղղություններին և մոտեցումներին:
Ուստի ասել, թե եվրոպական երկրներում ամեն ինչ կարող են, մեզ մոտ՝ ո´չ, ճիշտ չէ: Անհրաժեշտ է քայլ առ քայլ առաջ ընթանալ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բոլոր բժիշկները և այս գործունեությամբ զբաղվող համապատասխան մասնագետները պետք է հետևեն ժամանակակից ուղեցույցներին, անհատականացված մոտեցումներին:
Մենք ունենք այնպիսի մասնագետներ, ովքեր միջազգային կարևորագույն հակաքաղցկեղային կառույցների անդամ են, ելույթներով հանդես են գալիս միջազգային մեծ կոնֆերանսներում, վերապատրաստվում եվրոպական լուրջ համալսարանական կլինիկաներում: Մինչդեռ եվրոպական որևէ մասնավոր և կասկածելի լիցենզիայով կլինիկայի ինչ-որ բժիշկի գծագրած բուժման սխեման ընդունում են իբրև վերջին ճշմարտություն: Այդպիսի օտարամոլությունն ինձ համար անընդունելի է: Դրա արդյունքում է, որ որոշ հիվանդներ ներկայացնում են անստորագիր ու անկնիք բուժման ինչ-որ սխեմաներ և պահանջում, որ հատկապես դրանցով անցկացվի իրենց բուժումը: Շատ անգամ նման սխեմաներ կազմողները ծանոթ չեն հիվանդին, չգիտեն նրա մոտ առկա քաղցկեղին զուգորդող հիվանդությունների մասին, սակայն տալիս են իրենց «որոշիչ» եզրակացությունը հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից:
– Ասել է, թե այս ոլորտո՞ւմ էլ պացիենտները հաճախ առաջնորդվում են ծանոթ-բարեկամ, կամ այլոց խորհուրդներո՞վ, թե` կոնկրետ բժիշկին դիմելուց հետո, պարտաճանաչ կատարում են նրա բոլոր հրահանգներն ու խորհուրդները:
– Երբ պացիենտն արդեն հանդիպում է մեզ, նրան բացատրվում է հիվանդության փուլը, բուժման եղանակները, սպասելիք արդյունքներն ու բարդությունները:
Համացանցում շատ են լուրերը «քաղցկեղ բուժող» թույների ամենատարբեր տեսակների մասին, որոնք շատ հաճախ ավելի վտանգում են առողջությունը, և բերում, իրոք, անդառնալի հետևանքների: Սթափվե´ք, չի՛ կարելի զբաղվել հեքիմաբուժությամբ, դա բժշկություն չէ: Աշխարհում ո՛չ մի հիվանդ չի բուժվել նավթ խմելով կամ թունավոր բույսեր ուտելով:
– Ինչպիսի՞ն է քիմիաթերապիայի բուժման մակարդակը, իրավիճակը Հայաստանում, վերջին տարիների առաջընթացը:
– Վերջին երկու տարիներին առաջընթացն ակնհայտ է, որովհետև, եթե նախկինում մեզ մոտ հիմնականում գերիշխում էր միայն ռուսական դպրոցը, ապա այժմ բժիշկները կիրառում են եվրոպական ESMO և ամերիկյան NCCN ուղեցույցները:
– Խնդրե՛մ, ընթերցողների համար մատչելի լեզվով խոսենք քիմիաթերապիայի և նրան հաջորդող երևույթների մասին: Պարտադի՞ր է, արդյոք, մաշկի գույնի փոփոխությունը, մազաթափությունը…
– Մազաթափությունն ամենաշատ հուզող խնդիրն է, հատկապես կանանց համար: Քիմիաթերապիան բուժման տեսակ է, որն ազդում է արագ աճող և բազմացող բջիջների վրա, քանի որ այդպիսիք են ուռուցքային բջիջները, որոնց վրա այն ունենում է ցիտոստատիկ` աճը կանգնեցնող ազդեցություն: Որպես կողմնակի ազդեցություն, վնասվում են մազերը, քանի որ մազերի ֆոլիկուլներում բջիջները նույնպես արագ աճող են: Այդ է պատճառը, որ քիմիաթերապիայի արդյունքում լինում է մազաթափություն, որը, սակայն, վերականգնելի է:
Քիմիաթերապիան լուրջ բուժում է, ունի ցուցումներ և հակացուցումներ, ուղեկցվող որոշ հիվանդությունների ժամանակ պահանջում է զգուշություն, որի պարագայում անհրաժեշտ է կյանքի ցուցումներով մոտենալ բուժման այս տեսակին: Բարդությունները հնարավորինս հսկվում են բժիշկների կողմից, թեև կարող են լինել նաև անկառավարելի վիճակներ:
– Ուռուցքաբանության ազգային կենտրոնում քիմիաթերապիան ինչպիսի՞ չափանիշներով է առաջնորդվում և հաստատվա՞ծ են, արդյոք, ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
– ՀՀ առողջապահության նախարարության կողմից դեռևս չեն հաստատվել ուռուցքաբանության ոլորտի համար չափորոշիչները, տարվում են աշխատանքներ: Առայժմ առաջնորդվում ենք ամերիկյան և եվրոպական չափորոշիչներով, որոնք հայկականացնում և տեղայնացնում ենք՝ հաշվի առնելով Հայաստանում գրացված դեղերի ցանկն ու դրանց առկայությունը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն