Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովվում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում». oncology.am
Ուռուցքաբանության ոլորտը եղել և մնում է միջազգային առողջապահության ուշադրության կենտրոնում: Եվ տրամաբանական է, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում ուռուցքաբանության թեման հիմնականներից էր: Եթե տարիներ առաջ քաղցկեղ հիվանդությունը գրեթե բոլոր դեպքերում ճակատագրական էր, ապա մեր օրերում բուժվածների թիվը փոքր չէ: Ուրախալին այն է, որ այս մասին փաստում է ո’չ միայն միջազգային, այլև հայաստանյան վիճակագրությունը, ինչը նշանակում է, որ հիվանդությունը հաղթահարելի է դարձել նաև մեր երկրում: Նշենք, որ ոլորտին առնչվող քննարկումներում զգալի մաս կազմեց ռադիացիոն ուռուցքաբանությունը։
Ուռուցքաբանության ոլորտում ինչո՞վ են տարբերվում և նույնացվում ամերիկյան և հայկական մոտեցումները և գործնականորեն ի՞նչ տվեց համագումարը։
Այս և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ զրուցեցինք Բ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնի բժիշկ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Ներսես Քարամյանի հետ:
– Ընդհանուր առմամբ, մոտեցումները, լինեն դրանք ամերիկյան, եվրոպական թե հայկական, էապես չեն տարբերվում, քանի որ աշխարհի բոլոր կլինիկաները ձգտում են առաջնորդվել գործող միջազգային հաստատված ուղեցույցներով: Անկախ այն բանից, հիվանդը ճառագայթային բուժում կստանա Հայաստանում, թե մեկ այլ երկրում, մոտեցումների առումով տարբերություն չպետք է լինի:
Ինչ խոսք, միջազգային բժշկական համագումարները, կոնֆերանսները նպաստավոր են փորձի փոխանակման, մասնագետների շփման առումով: Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարում հետաքրքրական էր ամերիկահայ պրոֆեսոր Կուպելյանի զեկույցը, որով հանգամանորեն ներկայացրեց ճառագայթային ուռուցքաբանության արդի հնարավորությունները:
Պետք է նաև նշել, որ համագումարի շրջանակում կայացավ «կլոր սեղան» մեր կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբանության բաժնում, որին մասնակցեց պրոֆեսոր Կուպելյանն իր թիմակիցների հետ՝ բոլորն ազգությամբ հայեր, ինչպես նաև մեր ավստրալահայ գործընկերը` պարոն Ռոլանդ Ալվանդին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին մեր համագործակցության հնարավոր հեռանկարները և ձեռք բերվեցին որոշակի գործնական պայմանավորվածություններ:
– Գաղտնիք չէ, որ քաղցկեղը համալիր բուժում է ենթադրում, որի շղթայում կարևոր ուղղություններից է ճառագայթային ուռուցքաբանությունը։ Այս ոլորտում Հայաստանում զարգացվածության մակարդակը համահո՞ւնչ է միջազգային չափորոշիչներին, հատկապես տեխնոլոգիական հագեցվածության տեսանկյունից:
– Ինչպես արդեն նշեցի, մեր կլինիկան հետամուտ է միջազգային հաստատված ուղեցույցներով բուժում իրականացնելուն: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական հագեցվածությանը, ապա անցած տարի լուրջ ձեռքբերում ունեցանք: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության արդյունքում մեր բաժանմունքը համալրվեց էլեկտրոնների գծային արագացուցչով, որն ունի նաև լրացուցիչ տեխնիկական հնարավորություններ:
Այն հիմնականում ապահովում է միջազգային պահանջները: Իհարկե՛, լինում են դեպքեր, որոնք պահանջում են առավել բարդ տեխնոլոգիաների կիրառում, սակայն դրանք եզակի են: Մնացած բոլոր դեպքերում մեր բաժանմունքը էլեկտրոնների գծային արագացուցչով ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան բուժում:
– Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը դեռևս միակն է Հայաստանում, որն ունի մասնագիտացված ռադիացիոն ուռուցքաբանության ծառայություն, ինչը նշանակում է, որ հիվանդները բացառապես ձեր կլինիկայում են բուժվում։ Ինչպիսի՞ն է վերջին 10 տարիների վիճակագրությունը՝ բուժման արդյունավետության առումով։ Եթե համեմատենք զարգացած երկրների դինամիկայի հետ, ապա ինչպիսի՞ն կլինի պատկերը։
– Վերջին տասը տարիներին գրանցվել է բուժման արդյունքների դրական դինամիկա, ինչը բացատրվում է ինչպես բնակչության գիտակցական մակարդակի աճով, այնպես էլ բոլոր բուժական՝ վիրաբուժական, քիմիաթերապիայի, թիրախային թերապիայի, ռադիոթերապիայի նոր մեթոդների զարգացմամբ: Ճառագայթային բուժումն իր կարևոր տեղն է զբաղեցնում թվարկված մեթոդների մեջ: Եթե համեմատենք այլ երկրների հետ, որտեղ ճառագայթային ուռուցքաբանությունը լայն կիրառություն ունի, ապա այդ տեսանկյունից Հայաստանը զգալիորեն հետ է մնում: Հույս ունեմ, որ գնալով ռադիոթերապիայի դերը կմեծանա մեր երկրում:
– Ո՞րն է խնդիրը, ինչպե՞ս պետք է այն լուծվի:
– Իրականում պատճառը հանրության թերի իրազեկվածությունն է: Համաձայն միջազգային չափորոշիչների` չարորակ նորագոյացություններով հիվանդների 50-60%-ը պետք է ստանա ճառագայթային բուժում համալիր բուժման այս կամ այն փուլում:
– Հանրությունը պարտավոր չէ իմանալ ճառագայթային բուժման մասին, հատկապես ուռուցքաբանները պետք է հիվանդին իրազեկեն հետագա բուժման մասին: Չե՞ք կարծում, որ դա բժիշկների բացթողումն է:
– Իրավացի եք: Ցավոք, ընդհանուր պրոֆիլի կլինիկաներում որոշ բժիշկներ լավատեղյակ չեն ճառագայթային ուռուցքաբանությանը: Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ նրանք պարտադրված չեն հիվանդներին ուղեգրելու շարունակական բուժման: Պարտադիր շարունակական բուժումը կարգավորված չէ օրենքով, ենթաօրենսդրական ակտերով կամ էլ իրավական այլ փաստաթղթերով: Երբ այդ խնդիրը կարգավորվի իրավական փաստաթղթով, ապա, կարծում եմ, լուծումը կգտնվի: Սրա հետ մեկտեղ պետք է նկատել, որ, այնուամենայնիվ, բժիշկների մոտեցումը տարեցտարի փոխվում է և համահունչ դառնում միջազգային փորձին` դադարում են մտածել միայն սեփական բուժման եղանակի մասին:
Համալիր բուժման կողմնակից բժիշկների թիվը գնալով ավելանում է, ինչը, միանշանակ, դրական ազդեցություն է թողնում բուժման արդյունավետության վրա: Սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Համոզված եմ, որ այդ բացը կլրացվի, քանի որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորում է խնդրի լուծումը: Վերջերս նախարարն այցելեց մեր կլինիկա և տվեց հստակ առաջադրանք՝ վերամշակել և ստեղծել ժամանակակից ազգային կլինիկական ուղեցույցներ, որոնք կստանան իրավաբանական ուժ:
– Գաղտնիք չէ, որ քաղցկեղի բուժման արդյունավետությունը շատ ավելի բարձր է վաղ հայտնաբերման շրջանում։ Սակայն Հայաստանում բժշկին դիմում են ուշացած՝ պայմանավորված և՛ մտածողության, և՛ սոցիալական գործոններով։ Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէ՞ր լինի ընդօրինակել եվրոպական փորձը՝ Հայաստանը ևս որդեգրեր պարտադիր բուժզննման քաղաքականությունը։
– Երբ մենք խոսում ենք ուռուցքաբանության մասին, ապա պետք է հստակեցնենք` բուժման ոչ մի եղանակ չի կարող տալ լիարժեք արդյունավետություն, եթե չիրականացվեն մի շարք նախապայմաններ: Զարգացած երկրներում գործում է «Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ծրագիր», որը կազմված է մի քանի բաղադրիչներից: Դրանցից կարևորագույնը կանխարգելումն է և վաղ հայտնաբերումը: Հիվանդության վաղ հայտնաբերման համար իրականացվում են սկրինինգներ կրծքագեղձի, արգանդի վզիկի, ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերման ուղղությամբ:
Շատ երկրներում այս ծրագրերը պարտադիր են: Օրինակ, եթե խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին, ապա Հայաստանում պարտադիր սկրինինգ չի իրականացվում: Մամոգրաֆիկ հետազոտությունը կանայք կատարում են սեփական նախաձեռնությամբ, և այն չի կրում համատարած բնույթ: Ինչ վերաբերում է արգանդի վզիկի սկրինինգին, ապա Հայաստանում այդ ծրագիրը սկսեց գործել անցյալ տարվանից և որոշակի դրական արդյունքներ արդեն նկատվում են:
Հուսով եմ, որ արդյունավետությունը շատ բարձր կլինի: Ուղիղ աղիքի քաղցկեղի հայտնաբերմանն ուղղված ուսումնասիրություններն ապացուցողական բժշկության դասին են պատկանում, որի ծախսերն արդարացված են: Ընդհանրապես, սկրինինգային ծրագրերն իրականացվում են պետական ֆինանսավորմամբ և պետական հոգածության ներքո էլ ապահովում են բնակչության պարտադիր զննումը: Համոզված եմ, որ հնարավորության դեպքում մեր պետությունը ևս կգնա այդ քայլին:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն