Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին. «Արֆա Մեդ» լսողական սարքավորումների կենտրոնի ՔԿԱ-մասնագետ Հռիփսիմե Ավետիսյան

Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին. «Արֆա Մեդ» լսողական սարքավորումների կենտրոնի ՔԿԱ-մասնագետ Հռիփսիմե Ավետիսյան

Տարբեր պատճառներով պայմանավորված ՝ հանկարծակի կամ ժամանակի ընթացքում, մարդը կարող է ունենալ լսողության խանգարում: Չարժե հուսահատվել: Գիտությունը գտել է խնդրի ելքը՝ ստեղծելով լսողական սարքեր: Այս սարքերի ճիշտ ընտրության և օգտագործման մասին ներկայացրեց «Արֆա Մեդ» լսողական սարքավորումների կենտրոնի ՔԿԱ-մասնագետ Հռիփսիմե Ավետիսյանը:


–   Ո՞րն է լսողության նորման և իջեցման ի՞նչ աստիճաններ կան:


–   Լսողության իջեցման աստիճանները որոշվում է հատուկ աուդիոմետրիկ հետազոտության միջոցով, ըստ որի տարբերակում ենք.
0-20դբ-ն համարվում է նորմա,

 

  • 20-40դբ՝ թեթև լսողության իջեցում. 1-ին աստիճան,
  • 40-60դբ՝ միջին. 2-րդ աստիճանի իջեցում,
  • 60-75դբ՝ համարվում է ծանր, 3-րդ աստիճանի իջեցում,
  • 75-90դբ՝ ծանրագույն. 4-րդ աստիճանի իջեցում,
  • 90-ից բարձր՝ խլություն:

 

–   Որո՞նք են լսողության իջեցման տեսակները և պատճառները:


–   Տարբերակում ենք լսողության իջեցման երեք տեսակ.

 

  • Սեսոնևրալ ծանրալսություն, երբ վնասվում է ձայն ընկալող հատվածը,
  • Կոնդուկտիվ ծանրալսություն, երբ վնասվում է ձայն հաղորդող ապարատը,
  • Խառը տիպի լսողության իջեցում, երբ վնասվում են և՛ հաղորդող, և՛ ընկալող ապարատները:

 

Լսողության խնդիրները բազմապատճառային են.

 

  • գենետիկ նախատրամադրվածությունը,
  • բարձր ձայների երկարատև ազդեցությունը,
  • բնածին ինֆեկցիաները (տոքսոպլազմոզ, սիֆիլիս, հերպես ևայլն),
  • ձերքբերովի ինֆեկցիաներ (գրիպ, մենինգիտ, խոզուկ և այլն),
  • գանգուղղային տրավմաներ,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • դեղորայքային և բժշկական միջամտությունների օտոտոքսիկ ազդեցություն (հակաբիոտիկներ, ճառագայթային, քիմոթերապիա),
  • տարիքային լսողության իջեցում:

 

Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին


–   Ի՞նչ եղանակներով է հնարավոր վերականգնել լսողությունը:


–   Լսողության վերականգնման եղանակը կապ ունի, թէ լսողական զգայարանի ո՞ր հատվածն է վնասված:


Եթե լսողության իջեցումն անմիջական կապ ունի ձայն հաղորդող ապարատի վնասման հետ (արտաքին ականջում խցան, օտար մարմնի առկայություն, բնածին դեֆեկտներ, թմբկաթաղանթի պատռվածք, միջին ականջի բորբոքային հիվանդություններ, լսողական ոսկրիկների շղթայի ամբողջականության խախտում, օտոսկլերոզ, ապա լսողությունը հնարավոր է վերականգնել և՛ վիրահատական եղանակով, և՛ լսողական սարքերի օգնությամբ:


Եթե լսողության իջեցման պատճառ է ներքին ականջի ախտահարումը, ապա, ցավոք, միայն լսողական սարքերի օգնությամբ է հնարավոր այս կամ այն չափով վերականգնել լսողությունը:

 

Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին


–   Ի՞նչ է իրենից ներկայացնում լսողական սարքը:


–   Ներկայում բարձր նանոտեխնոլոգիայի թվային լսողական սարքերը հնարավորություն են տալիս համակշռել (կոմպենսացնել) ամենաաննշան լսողության կորստից մինչև ծանրագույն լսողության կորուստը՝ անհատական ծրագրավորելով ըստ լսողության իջեցման աստիճանի և կորի, որի արդյունքում ստանում ենք առավելագույն բնական և հստակ հնչողություն:


Լսողական սարքերն ըստ իրենց տեղակայման լինում են երկու տեսակի՝ ականջի մեջ և ականջի հետևի մասում տեղադրվող:


Ներկայիս սարքերը նախկին լսողական սարքերի համեմատ չափերով բավականին փոքր են՝ ականջի մեջ տեղակայվող աննկատ սարքից մինչև ականջի հետևի մասում տեղադրվող գերհզոր փոքրիկ սարքեր


–   Ո՞ր դեպքում է լսողական սարքը երկու ականջին տեղադրվում:


–   Միանշանակ, եթե կա երկկողմանի լսողության իջեցում, ապա անհրաժեշտ է կատարել երկկողմանի լսողության պրոթեզավորում՝ առավելագույն աշխատեցնելով ակտիվ լսողական բջիջները: Եթե կա միակողմանի լսողության իջեցում, բնականաբար, սարքը տեղադրվում է վատ լսող ակնջին՝ մոտեցնելով կամ հավասարեցնելով լավ լսող ականջի լսողությանը:

 

Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին

 

–   Ձեր աշխատանքային պրակտիկայում հանդիպե՞լ եք դեպքեր, երբ լսողական սարքերի օգնությամբ վերականգնվել է լսողությունը:


–   Լսողական սարքի իմաստը ո՛չ միայն բնական սոցիալ լսողություն ապահովելն է, այլ նաև բոլոր լսողական բջիջներին ակտիվ վիճակում պահելը և մեռուկացման նախաշեմին գտնվող բջիջների վերականգնումը, որով և բացատրվում է երկար ժամանակ լսողական սարք օգտագործողների մոտ լսողության բարելավման տենդենցը:


Փորձը նաև ցույց է տալիս, որ այն պացիենտները, ովքեր ունեն երկկողմանի լսողության կորուստ, սակայն ինչ-ինչ պատճառներով տեղադրվել է մեկ լսողական սարք, դինամիկ հսկողության ընթացքում նկատվել է սարք չտեղադրված ականջի լսողության նվազում:


–   Ինչպե՞ս ընտրել ճիշտ լսողական սարք:


–   Լսողական սարքի ընտրությունը և տեղադրումը պետք է կատարվի մասնագետի կողմից, քանի որ սխալ ընտրված և կարգավորված լսողական սարքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և ավելի վնասել պահպանված լսողությունը: Հատուկ աուդիոմետրիկ հետազոտությունների միջոցով նախապես ստուգվում է պացիենտի լսողությունը, յուրաքանչյուրի համար ընտրվում համապատասխան սարք, անհատական ծրագրավորվում և մուտքագրվում լսողության բոլոր տվյալները: Սահմանվում է հսկողություն և արաջիկա ամիսներին, երբ պացիենտը գտնվում է ընտելացման շրջանում, մի քանի անգամ իրականացվում է վերածրագրավորում է՛լ ավելի հարմարեցնելով պացիենտի լսողությանը, ինչը հնարավոր չի ինքնուրույն իրականացնել:

 

–   Խլության դեպքում լսողական սարք օգտագործվո՞ւմ է:


–   Ո՛չ:  Խլության դեպքում միչև հինգ տարեկան երեխաների համար իրականացվում է վիրահատական միջամտություն՝ կոխլեար իմպլանտանցիա: Նման մոտեցում կիրառվում է նաև այն մեծահասակների նկատմամբ, ովքեր ժամանակի ընթացքում կորցրել են լսողությունը, բայց խոսքը չի աղավաղվել:

 

Լսողության խնդի՞ր. մի՛ լսեք հարևանին, լսե՛ք մասնագետին
–   Առաջանու՞մ է, արդյոք,  ցավի կամ անհարմարավետության զգացում լսողական սարքից և որքա՞ն երկար կարելի է կրել օրվա ընթացքում:


–   Առաջնային պացիենտները սկզբնական շրջանում սարքն օգտագործում են ընդմիջումներով, այն օրվա ընթացքում անընդհատ ականջում չի մնում: Իսկ, երբ արդեն իրենց հարմարավետ են զգում, սարքն օգտագործում են ամբողջ օրվա ընթացքում՝ հանելով միայն քնելուց առաջ:


–   Լսողական սարքի մարտկոցն ինպե՞ս է աշխատում


–   Մարտկոցները նախատեսված են միանվագ օգտագործման համար և նախքան լիցքաթափվելը ձայնային ազդանշանով նախապես զգուշացնում է կրողին: Լսողական սարքի մարտկոցները պացիենտն ինքնուրույն կարող է փոխել:


–   Ե՞րբ է սպառվում լսողական սարքի օգտագործման ժամկետը:


–   Ժամանակի ընթացքում սարքն օգտագործելիս մաշվում և որակազրկվում է: Ցանկալի է 3-5 տարին մեկ սարքը փոխել:


–   Ինչպե՞ս կարելի է լսողական սարքի աշխատաժամանակը երկարացնել:


–   Սարքը չի կարելի օգտագործել քնած ժամանակ և լողանալու ընթացքում: Որպեսզի լսողական սարքը շուտ չվնասվի, անհրաժեշտ է պարբերաբար մաքրել այն մասնագիտացված կենտրոնում: Խորհուրդ չի տրվում դա կատարել տնային պայմաններում:


–   Հնարավո՞ր է հետագայում կարողանան վերականգնել բացարձակ խլությունը լսողական սարքերի  օգնությամբ:


–   Գիտությունը սրընթաց վերելք է ապրում, ամեն ինչ հնարավոր է:

 

«Արֆա Մեդ» լսողական սարքավորումների կենտրոն

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ