Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը. arabkirjmc.am
Մեր զրուցակիցն է «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը, ում հետ խոսեցինք կենտրոնի ներկայում իրականացվող ծառայությունների և ապագա ծրագրերի մասին:
– Պարոն Բաբլոյան, ի՞նչ է ներառում «Արաբկիր» բժշկական համալիրը և ինչո՞ւ է կոչվում համալիր:
– Մեր բուժհաստատությունը կոչվում է համալիր, քանի որ իր մեջ ներառում է ինչպես բազմապրոֆիլ հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ: Իրականացվում են լայնածավալ դիագնոստիկ ծառայություններ՝ լաբորատոր ախտորոշիչ , շնչական լաբորատորիա, էնդոսկոպիկ, սրտաբանական, էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ, ուռոդինամիկ, համակարգչային տոմոգրաֆիա, ռենտգեն, ուլտրաձայնային, լսողության ստուգման ծառայություններ: Համալիրի կազմում գործում է նաև պաթանատոմիական ծառայությունը:
Գործում է տասից ավելի դիսպանսեր ծառայություն, որտեղ հսկվում են քրոնիկ հիվանդություններով տառապող պացիենտներ: Վերականգնողական բուժման կենտրոններ գործում են ՀՀ տարբեր մարզերում՝ Արմավիր, Արտաշատ, Գավառ, Իջևան, Ապարան, որոնք զբաղվում են մտավոր ֆիզիկական լսողական և զարգացման այլ հապաղումներ ունեցող պացիենտներով: Համալիրում գործում է նաև առողջարանային պայմաններում վերականգնողական բուժման ամառային ճամբար, որտեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում 8-14 տ. քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաներ:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, յուրաքանչյուրի գործունեության մասին` համառոտ:
– Արաբկիր բժշկական համալիրի գործունեության մասին երկու բառով շատ դժվար կլինի խոսել, սակայն ասեմ որ մեզ մոտ գործում են մի շարք մասնագիտացված բժշկական ծառայություններ այդ թվում. մանկաբուժական ընդհանուր, ալերգոլոգիական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, պուլմոնոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, ուրո-վիրաբուժական, նեֆրոլոգիական, քիթ կոկորդ ականջաբանական, հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման, ճառագայթային ախտորոշիչ , օրթոպեդիայի վնասվածքաբանության ծառայություններ և այլն:
Հարկ եմ համարում նշել, որ մեր համալիրում իրականացվում են հանրապետությունում եզակի մի շարք վիրահատություններ, ինչպիսիք են երիկամի փոխպատվաստումը և էպիլեպսիայի բուժումը վիրահատական եղանակով:
– Ովքե՞ր կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից:
– Ծառայություններից կարող են օգտվել այն պացիենտները , ովքեր ունեն վերը նշված պրոֆիլներով առողջական գանգատներ առանց տարիքային սահմանափակման՝ ինչպես երեխաներ, այնպես էլ մեծահասակներ:
Իհարկե կան որոշ ծառայություններ որտեղ կապված ծրագրից կա որոշակի տարիքային սահմանափակում, բայց դրանք շատ չեն, օր.՝ էպիլեպսիայի վիրահատական բուժումը իրականացվում է երեխաների և մինչև 40 տարեկան մեծահասակների շրջանում:
– Ըստ օրենսդրության երեխաների անվճար սպասարման ի՞նչ համակարգ է գործում Հայաստանում:
– Երեխաների տարիքը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է 0-18 տարեկան և ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բուժօգնության կազմակերպման չափորոշիչների, հիվանդանոցային բուժօգնությունը մինչև 7 տարեկան երեխաների համար իրականացվում է անվճար, իսկ 7-18 տ. երեխաների շրջանում գոյություն ունի սահմանված ցանկ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց համար, որոնք նույնպես սպասարկվում են անվճար:
– Ծառայությունների դիմաց վճարման ի՞նչ համակագեր են գործում ներկայում:
– Վճարովի ծառայություններից օգտվող պացիենտների համար առավելագույնս հեշտացվել է գրանցման և դրամարկղերի հասանելիությունը, ի շնորհիվ բժշկական համալիրում գործող համակարգչային ցանցային ծրագրի այդ ամենն իրականացվում է շատ արագ: Պացիենտները բժշկական համալիրում կարող են վճարել ինչպես կանխիկ այնպես էլ իրենց բանկային քարտերով: Հնարավոր է նաև բանկային փոխանցումների եղանակով: Ի դեպ նշեմ, որ Արաբկիր Բժշկական Համալիրը առողջության ապահովագրության շրջանակներում համագործակցում է բոլոր բժշկական ապահովագրական ծառայությունների հետ:
– Ինչպե՞ս և որտե՞ղ են վերապատրասվում համալիրի մասնագետները:
– Մեր բժշկական համալիրի մասնագետների մեծ մասը վերապատրաստվել են և շարունակում են վերապատրաստվել արտերկրի մի շարք բուժհաստատություններում, մասնակցում և կազմակերպում են տեղական և միջազգային կոնֆերանսներ, որտեղ հնարավորություն են ունենում ծանոթանալ և ծանոթացնել բժշկագիտության նոր մոտեցումներին: Տարբեր ծառայություններ մշտապես կապ են պաշտպանում իրենց մասնագիտական ուղություններով արտերկրի համապատասխան կլինիկաների հետ:
– Ի՞նչ գիտական գործունեություն է ծավալում համալիրը:
– Արաբկիր Բժշկական Համալիրը լինելով երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ տվյալ ոլորտում ծավալում է նաև գիտական գործունեություն: Մեզ մոտ քննարկվում, մշակվում և համապատասան կառույցներին են ներկայացվում գիտագործնական մեթոդական ձեռնարկներ, բժշկական ծառայությունների մատուցման չափորոշիչներ, տարբեր ուղղություններով տպագրվում են գիտական հոդվածներ և ունենալով որոշ ուղղություններով բավականին լուրջ փորձնական և գիտական բազա տարբեր մասնագետների կողմից պաշտպանվում են գիտական թեզեր:
– Ի՞նչ ներքին և արտաքին գործընկերների հետ եք համագործակցում:
– Արաբկիր Բժշկական համլիրը իր գործունեության ընթացքում ի նպաստ որակյալ բժշկական օգնության տրամադրմանը համագործակցում է ինչպես տեղական այնպես էլ միջազգային տարբեր կլինիկաների կառույցների հետ: Մասնագիտական մշտական համագործակցություն է գնում հիմնականում մանկական բուժհաստատությունների հետ ինչպիսիք են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը նաև մարզային որոշ բուժհաստատություններ, համագործակցում ենք նաև որոշ միջազգային կազմակերպություների տեղական ներկայացուցչությունների հետ ինչպիսիք են UNICEF, World Vision International, Mission Armenia, United Armenian Fund /Armenia Artsakh Fund և այլն, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ SEMRA Foundation (Շվեցարիա), Canton of Jura (Շվեցարիա), Hospitals of Jura (Շվեցարիա), NAF Association, (Belgia) և այլն:
IMG_3223Համագործակցում ենք նաև Հայաստանում գործող մի շարք բազմապրոֆիլային բժշկական կենտրոնների հետ, ինչպիսիք են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, «Նաիրի» բժշկական կենտրոնը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և այլն:
– Ի՞նչ նոր ծրագրեր են նախատեսվում:
– Մենք նախատեսում ենք մոտ ապագայում էլ ավելի զարգացնել մեծահասակների նեֆրոլոգիական (երիկամաբանության) ծառայությունը, ճառագայթային ախտորոշիչ ծառայությունները: Որոշել ենք ներդնել որակի վերահսկման համակարգ: Նշեմ որ բժշկական համալիրը մշտապես ընդլայնելով իր ծառայությունները ստեղծում է նոր աշխատատեղեր և յուրաքանչյուր տարի աշխատակիցների թվի աճին զուգահեռ աճում է նաև աշխատակիցների ամսեկան միջին աշխատավարձը:
Ի ամփոփումն իմ ներկայացրածի ավելացնեմ, որ մեր համալիրի աշխատակազմի պրոֆեսիոնալ և կարեկից մոտեցումն է հանդիսանում մեր իրականացրած գործունեության արդյունավետության հիմնական գրավականը, որի վրա հիմնվելով, թույլ է տալիս մեզ համարժեք արձագանքել ժամանակի մարտահրավերներին եւ ամրապնդել մեր երկրի հիմնական արժեքը` առողջ և ուրախ սերունդ:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն