Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Տաթևիկ Բադալյանի հետ. izmirlianmedicalcenter.com
– Ինչպե՞ս գրանցվել մասնագետի խորհրդատվություն ստանալու համար: Ինչպե՞ս է դա կազմակերպվում ընդունարանում:
– Մեզ կարող են զանգահարել կենտրոնի տեղեկատու հեռախոսահամարով, կամ կարող են գալ և անմիջապես տեղում հերթագրվել: Ընդունարանը նրանց կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ, կամ էլ, ցանկության դեպքում, կարող են զանգահարել ևմոտենալ իրենց նախընտրած բժշկին:
Գրանցվելու համար կարող են զանգահարել 24-20-24 համարով:
– Ովքե՞ր կարող են դիմել:
– Իզմիրլյան բժշկական կենտրոն կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները և ոչ միայն ՀՀ, այլ նաև օտարերկրյա քաղաքացիները: Գնային տարբերություններ նրանց միջև չկան: Կարող են դիմել և մարզերից, և տարբեր կլինիկաներում արդեն հետազոտված, բուժման կուրս անցած հիվանդները, մի խոսքով, բոլորը ովքեր ունեն առողջական խնդիրներ:
Կա տարիքայի սահմանափակում միայն երեխաների համար: Երեխաներն ընդունվում են միայն 5 տարեկանից բարձր և միայն երեք բաժիններում՝ քիթ-կոկորդ-ականջի, օրթոպեդիայի , ուրոլոգիայի և միայն վիրաբուժական հարցերով և վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում:
– Մարզերից դիմողների համար կա՞ն սահմանափակումներ:
– Ոչ, սահմանափակում չկա:
– Ի՞նչ պայմանների դեպքում պացիենտը կարող է ստանալ անվճար խորհրդատվություն կամ ստացիոնար բուժում:
– Անվճար խորհրդատվություն տրվում է բոլորին միայն վիրաբուժական մասնագիտությունների գծով մասնագետների կողմից, իսկ թերապևտիկ մասնագիտությունների գծով խորհրդատվությունները վճարովի են:
Ստացիոնար բուժումը անվճար չի լինում: Բուժման համար կամ վճարում է քաղաքացին, կամ պետությունը՝ պետ պատվերի շրջանակներում:Բացառություն կարող են կազմել միայն այն դեպքերը, երբ հիվանդը ընդգրկված չէ պետ պատվերի ցանկում, սակայն անվճարունակ է: Նմանատիպ դեպքերի համար բուժկենտրոնում տնօրենի հրամանով ձևավորվում է հանձնաժողով , որը քննարկում է կոնկրետ դեպքերը և կարող է կիրառել զեղչեր, ընդհուպ մինչև բուժման ամբողջական գումարի: Պետ պատվերով ստացիոնար բուժման ընդունված հիվանդները թե՛ բուժման, և թե՛ նեղ մասնագետների խորհրդատվությունների համար որևէ գումար չեն վճարում:
Նշեմ, որ մեր բուժկենտրոնը Մայր Աթոռի, «Իզմիրլյան» ֆոնդի և Սփյուռքի նախարարության հետ կնքված հուշագրի շրջանակներում իրականացնում է նաև սիրիական պատերազմի արդյունքում Հայաստան ներգաղթած բոլոր սիրիահայերի անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտությունները, որը պետ պատվեր, որը ֆոնդի կողմից տրամադրված գումարների հաշվին:
– Ինչպե՞ս և որտեղից ստանալ վճարովի տեղեկատվություն:
– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բոլոր տեսակի տեղեկությունները տրվում են անվճար: Տեղեկատվություն ստանալու համար անմիջապես մոտենում են ընդունարան, որտեղ աշխատակիցները տեղեկություններ են տալիս , ուղղորդում անհրաժեշտ մասնագետների մոտ: Ընդունարանում կա նաև ստենդ, որտեղ կա հիվանդանոցի բոլոր բաժանմունքների գնացուցակը:
Բուժող բժիշկներն էլ են այդ տեղեկությունները հայտնում:
– Եթե պացիենտը ցանկանա գալ որոշակի օր կամ որոշակի ժամի և հերթերից խուսափելով, դա հնարավո՞ր է կազմակերպել:
– Դա հնարավոր է միայն պայմանավորվելով բուժող բժշկի հետ, այցի օրը և ժամը հարմարեցվում են բժշկի արդեն եղած աշխատանքային գրաֆիկի հետ:
– Ինչպե՞ս է կազմակերպվում գրանցումը օտարերկրյա քաղաքացու դիմելու դեպքում:
– Կազմակերպումը նույնն է, ամեն բան սկսվում է ընդունարանից: Գնային տարբերություն չկա տեղացի և օտարերկրյա պացիենտների համար: Ընդունարանում գրանցվում են, ստանում ամբուլատոր քարտ և ուղղորդվում համապատասխան մասնագետների մոտ, որից հետո արդեն օգտվում են տարբեր ծառայություններից:
– Ինչպե՞ս նախապատրաստվել և գրանցվել պլանային հոսպիտալացման:
– Դա արդեն արվում է կոնկրետ բժշկի ցուցումով: Այդ հարցում ընդունարանի անմիջական մասնակցությունը կայանում է այն բանում, որ հիվանդի գրանցումը կատարվում է այստեղ և ամբուլատոր, և ստացիոնար բուժման դեպքերում: Բացվում է հիվանդության պատմագիր, որից հետո անմիջապես ուղղորդվում են համապատասխան բաժանմունք:
– Ինչպե՞ս տեղեկություն ստանալ հիվանդանոցում բուժվող հարազատի վերաբերյալ:
– Հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն բուժող բժիշկը: Եվ հիվանդի հարազատներին պետք է հորդորել, որ բուժանձնակազմից, որևէ այլ մեկից ոչինչ չհարցնել, այլապես կարող են ստանալ կցկտուր, սխալ տեղեկություններ:
– Հետագա բուժման համար երկրորդ կարծիք իմանալու համար պացիենտը կարո՞ղ է իր հիվանդության քարտի պատճենն ստանալ:
– Քարտի պատճենը չի տրամադրվում, սակայն բուժող բժիշկը ամբուլատոր հիվանդի դեպքում տալիս է տեղեկանք, որտեղ համառոտ նշում է անամնեզը, հետազոտությունները, ախտորոշումը, խորհուրդներն ու նշանակված բուժումը: Իսկ ստացիոնար հիվանդների դեպքում, վիրահատությունից հետո նրանց տրամադրվում է հիվանդության պատմագրում եղած ողջ տեղեկությունը՝ հետազոտությունները, վիրահատության նկարագիրը, ախտորոշումը, ստացած և հետագա օրերին նշանակված բուժումը:
– Ընդունարանի աշխատանքի առանձնահատկությունները:
– Ընդունարանը միշտ ծանրաբեռնված է աշխատում: Վերջին տարիներին այդ ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է:
Դա խոսում է հիվանդանոցի բարձր հեղինակության մասին, մեր թիմային ճիշտ աշխատանքի մասին և նաև այն մասին, որ հիվանդները վստահում են մեզ: Վերջին տարիներին ընդունում ենք նաև սոց փաթեթի շահառուների և դա շարունակական է:
Յուրաքանչյուր հիվանդի անհատական մոտեցում է ցուցաբերվում և յուրաքանչյուրի համար կրում ենք մեծ պատասխանատվություն:
Սոց փաթեթով հիվանդները անցնում են տարեկան կանխարգելիչ բուժ զննում, լինում են դեպքեր, երբ առաջին անգամ ենք կենտրոնում հայտնաբերում որևէ հիվանդություն՝ վիրահատում ենք այն, բուժում, այդ կերպ կանխագելելով հայտնաբերված հիվանդության զարգացումը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն