Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., ընդհանուր վիրաբույժ Տիգրան Նալբանդյանը:

–   Բժիշկ Նալբանդյան, մի քանի խոսք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մասին:

–   Մեր կենտրոնը որպես «Իզմիրլյան» հիվանդանոց իր գործունեությունը ծավալվել է 2013 թվականից: Նախինում կոչվում էր Պրոկտոլոգիայի ինստիտուտ, իսկ 2005 թվականից վերանվալվել էր «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն։

Իզմիրլյան ընտանիքը` Տիգրան Իզմիրլյանի գլխավորությամբ, տարբեր բարեգործական  գործառույթներ է իրականացնում «Իզմիրլյան ֆոնդի» շրջանակում: Մեր հիվանդանոցի վերանորոգման և արդիականացման մեջ այդ ֆոնդը զգալի  ներդրում ունի, այդ պատճառով 2013 թվականին հիվանդանոցը վերանվանվեց «Իզմիրլյան»:

–   Ի՞նչ բաժանմունքներ կան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը նախ՝ Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի, այնուհետևէ  «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի իրավահաջորդն է և, իրավամբ, նրանց  բարի ավանդույթների շարունակողը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ներկայում գործում են հետևյալ բաժանմունքները՝ անզգայացման-վերակենդանացման, ուրոլոգիական, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության,  պլաստիկ և միկրովիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության  (ներառում է լապարասկոպիկ վիրաբուժությունը և գինեկոլոգիական ծառայությունը) և, ավանդույթի համաձայն, երկու պրոկտոլոգիական բաժանմունք՝ ընդհանուր պրոկտոլոգիա և կոլոպրոկտոլոգիա:

–   Ի՞նչ ձեռքբերումներ և նվաճումներ ունի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

–   Կենտրոնի տնօրինության  և ամբողջ բուժանձնակազմի համատեղ ու անձնվեր աշխատանքի շնորհիվ  ներկայում  հիվանդանոցը  հանրապետությունում մեծ հեղինակություն վայելող, միջազգային չափանիշներին համապատասխան բուժկենտրոն է: Մեր վերջին տարիների ձեռքբերումներից են անոթային վիրաբուժության և ճառագայթային ախտորոշման բաժանմունքների լիարժեք ծավալումը: 2017-ին մեր լաբորատորիան ամբողջությամբ հագեցվեց նորագույն սարքերով և հավակնում է դառնալ հանրապետությունում լավագույներից մեկը:

Ամենամեծ ձեռքբերումը և նվաճումն, առաջին հերթին, պացիենտների գոհունակությունն է: Այս տարի` անցյալ տարվա համեմատ, կա դիմելիության 20 տոկոս աճ:

–   Ինչպիսի՞ բուժական և ախտորոշիչ ծառայություններ է իրականացվում կենտրոնում:

–   Էնդոսկոպիկ ծառայությունը հանրապետության լավագույններից է, որտեղ իրականացվում են կոլոնոսկոպիկ և գաստրոսկոպիկ հետազոտություններ՝ իրենց տարատեսակ մեթոդաբանությամբ:

Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը ներկայում հագեցած է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով, բարձրակարգ թվային ռենտգեն և ուլտրաձայնային սարքերով և իրականացնվում են բազմապրոֆիլ բուժծառայություններ` հիմնականում վիրաբուժական ուղղվածությամբ: Գործում են տարբեր բնույթի թերապևտիկ կաբինետներ, որոնք ծանր հիվանդների բուժման գործընթացում օգնում են վիրաբույժների աշխատանքին, ինչպես նաև ընդունում են թերապևտիկ բուժման կարիք ունեցող պացիենտների:

Մեր հպարտություններից է ուրոլոգիական բաժանմունքը, որը հանրապետությունում լավագույններից է և իրականացնում է ամբողջական, եվրոպական չափանիշներին համապատասխանող բուժում: Չկա նորագույն որևէ սարք, որն այս բաժանմունքը չունենա, և չկա որևէ միջամտություն, որ չիրականացնի:

Մեծ ակտիվությամբ և հաջողությամբ գործում է վնասվածքաբանության- օրթոպեդիայի բաժանմունքը: Դա պայմանավորված է նաև պրոֆեսոր Չարչյանի հեղինակությամբ: Այստեղ իրականացվում են հանրապետությունում էնդոպրոթեզավորումների զգալի քանակը:


Մեծ հաջողություն ունի նաև դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:

Ավանդույթի համաձայն, ակտիվ աշխատում են պրոկտոլոգիական բաժանմունքները, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով և իրականացնում են մեծ ծավալի լապարոսկոպիկ վիրահատություններ` նորագույն տեխնոլոգիաներով:

–   Ի՞նչ  խնդիրներ կան, որոնք դեռևս լուծման կարիք ունեն:

–   Մեզ մոտ պարբերաբար խնդիրներ են առաջանում մահճակալների հետ կապված, դրանք հաճախ չեն բավարարում հիվանդների քանակին, և, պարբերաբար, ստիպված ենք լինում դադարեցնել հիվանդների ընդունումը:

–   Ի՞նչ առանձնահատուկ գործելակերպ ունեք որդեգրված:

–   Սա հիվանդանոց է, որտեղ առաջին պլան են մղվել նախ` բժշկությունը, բուժական մոտեցումները, նոր միայն` ֆինանսական կողմը: Մեծ բարեգործական միջոցառումներ ենք իրականացնում: Հիվանդանոցը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո և դա մեզ պարտավորեցնում է ցուցաբերել առավելագույն գթասիրտ մոտեցում:  Ընդառաջում ենք կենտրոն դիմող կարիքավոր մարդկանց, եթե նրանք վիրահատության համար միջոցներ չեն ունենում, փորձում ենք օգնել հնարավոր և անհնար բոլոր ճանապարհներով: Հիվանդանոցը կատարում է նաև բարեգործական հիմունքներով արտագնա այցեր` հանրապետության մարզեր, Արցախի հանրապետություն, որտեղ իրականացվում են բուժական խորհրդատվություններ և միջոցառումներ: Այս տարի հոկտեմբերին պլանավորված է Արցախի հանրապետություն մեկնել: Արցախի հանրապետություն եռօրյա կամ քառօրյա այցերն արդեն ավանդույթ են դարձել, անցյալ տարի 3 օրերի ընթացքում սպասարկվել է մոտավորապես 1200 հիվանդ և 36 վիրահատություն է կատարվել: Մարզերում հաճախ հնարավոր չէ բուժական օգնություն ցուցաբերել և այցը հիմնականում խորհրդատվական բնույթ է կրում:

–   Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

–   Ապագայի հետ կապված բավականին հետաքրքիր գաղափարներ ունենք, որոնք դեռ նախագծեր են: Դրանցից է՝ շենքային պայմանների մեծացումը, որը հնարավորություն կտա ձևավորել նոր բաժանմունքներ՝ հասարակության կողմից  պահանջված ծառայությունների ներդրումով:

–   Ինչպիսի՞ն է հիվանդանոցի հագեցվածությունը:

–   Հիվանդանոցը հագեցած է և՛ բուժման, և՛ ախտորոշման համար անհրաժեշտ ժամանակակից սարքերով:
2016-2017թթ. բուժսարքավորումների մեծամասշտաբ վերազինում կատարվեց բարձրակարգ ընկերությունների նոր սարքերով, ամբողջովին համալրվեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Այս գործընթացը շարունակական է, փորձում ենք հետ չմնալ համաշխարհային մոտեցումներից:

–   Ինչպիսի՞ կապեր ունեք արտերկրի բժշկական կենտրոնների և մասնագետների հետ:

–   Մեր բժիշկները պարբերաբար ակտիվորեն մասնակցում են տարբեր գիտաժողովների, սեմինարների ինչպես արտերկրում, այնպես էլ մեր երկրում: Ունենք գործընկերներ, հովանավորներ, որոնք մշտապես աջակցում են մեզ: Բացի այդ, մեզ մոտ երիտասարդ անձնակազմ է, ովքեր անընդհատ աշխատում են իրենց վրա, կատարելագործվում են:

Ուրոլոգիայի բաժանմունքում ամերիկահայ հայտնի մեծ բարերար, ուրոլոգ Կարո Դերձակյանը մշտապես կանգնած է բաժանմունքի կողքին և բոլոր հնարավոր նորություններով, գիտելիքների ուսուցմամբ փորձում է համալրել և օգնել բաժանմունքին: Նա մշտապես այցելում է մեզ:


Վնասվածքաբանության բաժանմունքը Ֆրանսիայի հետ սերտ կապեր ունի, համագործակցում ենք ֆրանսիացի բժիշկների հետ:

 

Վիրաբուժական բաժանմունքը  համագործակցում է առավելապես ռուսական դպրոցի հետ, և այցելությունները մեզ մոտ հաճախ են լինում: Օրինակ, ներկայում հայտնի ուրոլոգ պրոֆեսոր Կասյանը, ով աշխատում է Մոսկվայում, ցուցադրական վիրահատություններ է իրականացնում բաժանմունքի վարիչ Գրաբսկու հետ, որին մասնակցում են նաև մեր երիտասարդ բժիշկները:

–   Ծրագրեր ունե՞ք բժշկական տուրիզմի ուղղությամբ:

–   Բժշկական տուրիզմն ինքնուրույն փորձել այս ծանրաբեռնվածության հետ այնքան էլ դյուրին չէ: Արտերկրից շատ են դիմում դիմածնոտային բաժանմունք, բավականին շատ հիվանդներ կան և հեռավոր երկրներից, օրինակ, ԱՄՆ-ից, որտեղից մեզ դիմում են մեր հայրենակիցները և Հայստան այցելության ժամանակ նաև վիրահատվում են: Ռուսաստանից նպատակային վիրահատության համար դիմող պացիենտներ կան:

Ընդհանուր առմամբ, բժշկական տուրիզմը սաղմնային վիճակում է և այդտեղ լուրջ անելիք կա բոլորի կողմից` ոչ միայն «Իզմիրլյան» կենտրոնի: Դա շատ հեռանկարային, գայթակղիչ գաղափար է, որը մեր ուժերը ներածին չափ կփորձենք զարգացնել:

–   Խոսենք Ձեր մասին:

–   Ես ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, ասպիրանտուրան ավարտել եմ Բելոռուսիայում, այնտեղ էլ պաշտպանել եմ գիտական թեզը, ստացել գիտությունների թեկնածուի կոչում: Վերադարձել եմ Հայաստան, զորակոչվել եմ բանակ, 10 տարի՝ 2004-2014 թվականներին ծառայել եմ Հայոց բանակում և հպարտ եմ դրանով:  Վարդենիսի զինվորական հոսպիտալում սկսել եմ աշխատել նախ` որպես վիրաբույժ, ապա ստանձնել եմ հոսպիտալի պետի պաշտոնը: Դա, առաջին հերթին, հպարտություն է, որ կարող ես լինել Հայոց բանակի կողքին, քո փոքրիկ լուման ներդնել մեր զինվորի առողջության պահպանման գործում: Դրանք նաև փորձառության տարիներ էին: Դրանից հետո այստեղ եմ աշխատում, վիրաբուժական աշխատանքից չեմ ուզում կտրվել և շարունակում եմ վիրահատություններ կատարել:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ