Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սրտի առիթմիա. որոնք են պատճառները ու ի՞նչ բուժում է անհրաժեշտ
«Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված բժշկական կենտրոնն այն եզակի բուժ. հաստատություններից է Հայաստանում, որտեղ կարելի է սրտի հետ կապված խնդիրների դեպքում համալիր բուժում ստանալ՝ սկսած նախնական հետազոտությունից մինչև վիրաբուժական ամենատարբեր միջամտություններ:
Առիթմիաների նախանշաններ, պատճառների ու բուժման եղանակների մասին «Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականը զրուցել է «Քանկոր» ԲԿ-ի Առիթմոլոգիական ծառայության ղեկավար Վահե Սարգսյանի հետ:
Ի՞նչ է առիթմիան ու որոնք են պատճառները:
Առիթմիան սրտի ռիթմի բացակայությունն է կամ բնականոն աշխատանքի խանգարումն է: Եթե հարցին փիլիսոփայորեն մոտենանք, ապա առիթմիայով օրգազիզմը ազդակ է տալիս, որ ինչ-որ բան այն չէ, ու կա կարիք դիմելու մասնագետի: Առիթմիաների առաջացման պատճառները կարող են լինել ինչպես բուն սրտային, այնպես էլ արտասրտային խնդիրները: Սրտային խնդիրներից կարող են լինել սրտամկանի բորբոքային հիվանդությունները /միոկարդիտներ/, տարբեր պատճառներից առաջացած սրտային անբավարարությունը, սրտամկանի ինֆարկտը: Բարեբախտաբար, մեր բժշկական կենտրոնը մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն է, կարող ենք իրականացնել սրտաբանական ցանկացած հետազոտութուն ու միջամտություն, դուրս բերել պացիենտին սուր վիճակից ու անցնել բուժման հաջորդ էտապին:
Իսկ արտասրտային պատճառներից հատկապես կուզեի նշել վահանագեղձի հիվանդություններըը, էնդոկրին համակարգի այլ շեղումները, աղեստամոքսային համակարգի խանգարումներ, որոնց դեպքում առիթմոլոգիական հսկողությամբ պացիենտը ստանում է բուժում նաև համապատասխան նեղ մասնագետի մոտ, քանի որ եթե չլուծվի այս խնդիրները, սրտի զարկերն էլ էլ չենք կարողանա լիարժեք կարգավորել:
Ի՞նչ հիմնական գանգատներով են Ձեզ դիմում:
Մեզ մոտ հաճախ գալիս են՝ գանգատվելով սրտի անկանոն աշխատանքի ու անգամ սրտի կարճատև դադարների զգացումից: Լինում են նաև դեպքեր, երբ մարդու մոտ հանկարծակի առաջանում են արագ սրտխփոցներ ու անցնում: Եթե սրտի աշխատանքը նորմայից արագ է կամ դանդաղ, դա կարող է նախաուշագնացության վիճակի կամ ուշագնացության պատճառ դառնալ, կարող է անգամ հանգեցնել սրտի կանգի: Բնականաբար այս բոլոր դեպքերում էլ բժշկական միջամտության կարիք է զգացվում:
Եթե հիվանդը նման նախանշաններով գալիս է Ձեր բաժանմունք, ի՞նչ առաջնային քայլեր եք իրականացնում:
Կախված իրավիճակի հրատապությունից՝ պետք է հասկանալ ինչն է սրտի բնականոն աշխատանքի խանգարման պատճառը: Դրա համար նախ իրականացնում ենք էլեկտրոսրտագրություն և էխոսրտագրություն, լաբորատոր հետազոտութուններ: Եթե տեսնում ենք կա անհրաժեշտություն, նաև անցնում ենք հոլտեր քննության իրակացման: Հոլտեր քննությունը սարքավորում է, որը տեղադրվում է հիվանդի կրծքավանդակի արտաքին մակերեսին և 24 ժամ շարունակ հսկում է և գրանցում սրտի աշխատանքը, ապա այդ ամբողջ տվյալները վերծանում ենք և կարողանում՝ եզրակացություն անել՝ մեկ օրվա կտրվածքով ին՞չ առիթմիաներ են եղել, ո՞ր ժամերին են եղել և արդյո՞ք կապված են եղել որոշակի կլինիկական վիճակի հետ, թե ոչ:
Կատարում ենք նաև Reveal իմպլանտացիա: Դա ճկույթի մեծության սարքավորում է, որը տեղադրվում է մաշկի տակ և մինչև երեք տարի տևողությամբ գրանցում սրտի ռիթմը: Կիրառում ենք այն դեպքում, եթե մեկ օրում հնարավոր չէ որսալ առիթմիան կամ ուզում ենք երկարատև հսկողություն իրականացնել: Սարքավորմանը կարելի է միանալ հեռակառավարվող հատուկ սարքի միջոցով և ստանալ ամբողջ ինֆորմացիան սրտի աշխատանքի մասին: Բացի առիթմիան հայտնաբերելուց, սարքի կիրառումը ունի ևս մեկ նպատակ՝ անհրաժեշտության դեպքում փոխել դեղորայքային բուժման տակտիկան: Առհասարակ առիթմիաների դեպքում մենք միշտ հակված ենք նախ ընտրել կոնսերվատիվ դեղորայքայինը: Եթե կոնսերվատիվ տարբերակով հնարավոր չի լինում սրտի ռիթմը պահել մշտական նորմալ վերահսկելի մակարդակում, դիմում ենք միջամտական ճանապարհին:
Ւ՞նչ տեխնիկական հագեցվածություն ունի բաժանմունքը ու միջամտական ի՞նչ մեթոդներ եք կիրառում:
«Քանկոր» բժշկական կենտրոնի Առիթմոլոգիայի ծառայությունը հագեցած է աշխարհում առաջատար բժշկական սարքավորումներ արտադրող Medtronic, Biotronic ընկերութունների սարքավորումներով, ու կարող ենք լիարժեք օգնություն ցուցաբերել մեր պացիենտներին:
Եթե հիվանդի սիրտը կյանքի հետ անհամատեղելի արագ ռիթմով է զարկում կամ առաջանում է սրտային անբավարարություն, տեղադրվում են կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որոնք շոկ առաջացնելու սկզբունքով կարգավորում են սրտի աշխատանքը:
Եթե սրտանկանի ինֆարկտի հետևանքով պացիենտի մոտ առկա է հաղորդչականության խնդիր, այսինքն՝ սիրտը շատ դանդաղ է աշխատում և կանգի ռիսկ կա, շտապ կարգով տեղադրվում է սրտի ժամանակավոր խթանիչ, որը մեզ հնարավորություն է տալիս երկարաձգել օրեր և տեսնել արդյո՞ք սրտի ռիթմը վերականգնվում է, թե ոչ: Եթե վերականգնվում է, մենք սարքը հեռացնում ենք, եթե ոչ՝ պացիենտը նախապատրաստվում է սրտի մշտական խթանիչի (Pacemaker) տեղադրման՝միախոռոչ կամ երկխոռոչ: Սրտի մշտական խթանիչների տեղադրման կարիք է լինում նաև այն դեպքում, երբ մարդու մոտ առկա են սրտային անբավարարության խրոնիկ խնդիր, որը ևս անհամատեղելի է կյանքի հետ:
Այս սարքերի կիրառումը անհամեմ նվազեցնում են հանկարծամահության վտանգը:
Ըստ ցուցումի՝ իրականացնում ենք նաև կարդիովերսիա, որը սրտի աշխատանքի և սրտի ռիթմի վերաթողարկումն է: Երկու տարբերակ ենք կիրառում՝ դեղորայքային և էլեկտրական: Դեղորայքայինի դեպքում մենք փորձում ենք միայն դեղորայքով ռիթմը վերականգնել:Եթե դեղորայքով չի հաջողվում կարգավորել և տվյալ առիթմիան որոշակի վաղեմություն ունի, ստացիոնար պայմաններում կատարվում է էլեկտրական կարդիովերսիա: Պացիենտին 5-6 րոպե տևողությամբ քնեցնում ենք և էլեկտրական լիցք անցկացնում կրծքավանդակի միջով՝ սրտով, և սրտի աշխատանքը վերաթողարկվում է: Սա հիմնականում շողացող առիթմիաների դեպքում է իրակացվում: Շողացող առիթմիան նախասրտերի անկանոն, հաճախ արագ աշխատանքն է, որը հանգեցնում է սրտի անկանոն աշխատանքի ու տարիների ընթացքում հանգեցնում սրտային անբավարարության:
Մեկ անգամ բուժելով առիթմիան՝ կյանքի հետագա ընթացքում այն լիարժեք բուժվու՞մ է:
Կախված առաջացման պատճառներից: Կան առիթմիաներ, որոնք կապված են հավելյալ անցուղիների խնդիրների հետ, որոնք նորմայում չպետք է լինեն, բայց տվյալ պացիենտի մոտ բնածին առկա են: Դեղորայքային անարդյունավետության դեպքում կիրառում ենք այդ ուղիների մեխանիկական փակման տարբերակներ: Կան նաև այնպիսի առիթմիաներ, որոնք առաջացել են կյանքի ընթացքում, որոշակի հիվանդությունների հետևանքով և ինչու՞ ոչ օրգանիզմի ծերացման հետևանքով: Այս պարագայում միջամտությունից հետո էլ հիվանդը պետք է շարունակի սիստեմատիկ որոշակի դեղորայք օգտագործել:
Մի փոքր խոսենք նաև բժշկի աշխատանքի մասին. ո՞ր հատկանիշներն են առաջնային, որպեսզի բժիշկն իր գործի վարպետը դառնա:
Բժիշկն առաջին հերթին պետք է փորձի համատեղել բժիշկ և մարդ հասկացությունները: Քո մեջ այս երկու տեսակները չպետք է տարանջատվեն, այլ հակառակը՝ երկուստեք գործեն: Ըստ իս՝ բժիշկը մի փոքր տարբերվող, յուրատիպ խառնվածք պետք է ունենա, որը տարիների ընթացքում դառնում է կենսակերպ: Սեր, սեր, սեր… անշահախնդիր սեր է պահանջվում այս մասնագիտության մեջ:
Լավ բժշկի բանաձևն ինձ համար հետևյալն է՝ լավ կրթություն, միշտ առաջ գնալու ցանկություն, աշխատասիրություն, վարպետություն: Շատ եմ կարևորում նաև բարությունը:
Բժիշկ Սարգսյան ինչու՞ նախընտրեցիք «Քանկոր»-ն այլ բուժ.հաստատությունների կողքին:
Մենք թիմ ենք և թիմային աշխատանքը մեզ մոտ լավ է ստացվում: Իսկ մեր տնօրենի՝ ՀՀ-ում ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիր Շահեն Խաչատրյանի բազմամյա փորձը և մասնագիտական որակներն այս ոլորտում որպես փարոս ուղղորդում են մեզ առաջ:
Շահեն Խաչատրյանը, լինելով Բժշկական համալսարանի Ինտերվենցիոնալ սրտաբանության ամբիոնի ղեկավարը, իմ մեջ մեծ սեր առաջացրեց դեպի այս մասնագիտությունը: Իմ օրդինատուրան ես շարունակեցի հենց իր ղեկավարած ամբիոնում: Եվ շատ ուրախացա, որ հետո առաջարկ ստացա աշխատելու Քանկոր սիրտ-անոթային կենտրոնում: Իսկ երբ սիրում ես աշխատանքն ու աշխատում հանգիստ ու բարեկամական մթնոլորտում ՝ իրար աջակցելով ու հանուն պացիենտի առողջության համատեղ պայքարելով, կարծում եմ, որ արդյունքը միշտ հրաշալի է լինում:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն