Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմունքը գործում է 1970 թվականից: Դեռևս 2000-ին համալրվել է TOSHIBA ընկերության ռենտգեն սարքերով, TUR սարքով, որը բաժանմունքում մոնտաժվել է 1970 թվականից և մինչ այժմ անխափան աշխատում է: 2018 թ. ամռանը կենտրենը համալրվել է TOSHIBA ընկերության 2018 թ. արտադրության ռենտգեն թվային սարքով: Սարքի մոնտաժումը և հետագա աշխատանքներն իրականացնում են TOSHIBA ընկերության ներկայացուցիչները, մասնագետների հետ կազմակերպվում են թրեյնինգներ:

Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետՍարքի առակյությունն առավել դյուրին են դարձրել պացիենտների հետ իրականացվող աշխատանքները: Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով և նոր սարքի շնորհիվ պացիենտներին սպասարկումն առավել օպերատիվ է. 1 օրվա ընթացքում հնարավոր է սպասարկել մոտավորապես 100 պացիենտի: Սարքը հնարավորություն է տալիս հետազոտության արդյունքները պացիենտներին փոխանցել և՛ երիզների, և՛ սկավառակների տեսքով, տվյալները պահպանվում են արխիվային բազայում մինչև 5 տարի: Հնարավորություն է ստեղծվել նաև ավելի քիչ երիզներ օգտագործել, քան` նախկինում, մեծ չափի երիզի վրա կարողանում ենք մոտավորապես 12 ռենտգեն պատկեր ստանալ, նախկինում դրա համար 12 տարբեր երիզներ էր կիրառվում: Աշխատանքի թվայնացման շնորհիվ պատկերի տեսանելիությունը բարձր է, կա հնարավորություն ավելի շատ դիրքերով պատկերներ ստանալ, տարբեր ռեկոնստրուկցիաներ կատարել, նկարները հավաքագրել և այլն: Այս առավելություններն առավել կարևորվում են պոլիտրավմաների ժամանակ՝ գանգոսկրային, կոնք-ազդրային և այլ կոտրվածքների դեպքում:

Իհարկե, թվային երիզներն ավելի թանկ են, բայց մենք կարողանում ենք դրանք խնայել, հավաքագրում ենք պատկերները սարքավորման արխիվում և, անհրաժեշտության դեպքում, տրամադրում այն սկավառակի տեսքով, որը շատ ավելի մատչելի է: Կան ախտաբանություններ, որոնց դեպքում պացիենտը պահանջում է հենց երիզը՝ մեկ այլ մասնագետի ներկայացնելու համար:

Սարքի ճառագայթումը համեմատաբար թույլ է: Անկախ այդ փաստից, ռենտգեն աշխատանքային սենյակը մեկուսացվել է երկաթյա և կապարապատ դռներով: Մշտապես իրականացվում է դոզիմետրիա, միջուկային անվտանգության կողմից յուրաքանչյուր եռամսյակ կատարվում են չափագրումներ:

 

Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ

 

Բաժանմունքում շարունակում է շահագործվել նաև 1970 թ. ձեռք բերած սարքը: Եթե չկա թվային պատկեր ստանալու խիստ անհրաժեշտություն, ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի ժամանակ օգտագործում ենք նաև բաժանմունքում առկա մյուս սարքերը:

Բաժանմունքում ներդրած է ԵՖԻԼՄ ՙհամակարգչային ծրագիրը», որը հնարավորություն է տալիս ստացված պատկերներն ուղարկել ցանկացած տեղ, որտեղ այդ ծրագիրն առկա է: Այս գործառույթը հատկապես կարևորվում է ներհիվանդանոցային աշխատանքների կազմակերպման ժամանակ, երբ կա ռենտգեն պատկերներն այլ բաժանմունքների մասնագետներին ուղարկելու անհրաժեշտություն: Այդ ծրագրի շնորհիվ հեշտացել է խորհրդակցական կապը նաև արտերկրի մասնագետների հետ:

Արշակ Հովհաննիսյան,

ռենտգեն բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռենտգենոլոգ-ռադիոլոգ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ