Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ԵՊԲՀ. Հանրային առողջապահությամբ զբաղվելու համար բժիշկ լինելը պարտադիր չէ. բժշկական գիտելիքներն առավելություն են
Երևանի պետական բժշկական համալասարանի Հանրային առողջության ֆակուլտետը հնարավորություն է տալիս ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական բուհերի շրջանավարտներին ստանալ համապատասխան կրթություն և աշխատել առողջապահության բնագավառում: Ֆակուլտետը զարգացման արդյունավետ ճանապարհ է անցել կարճ ժամանակահատվածում: Այժմ այստեղ սովորում է շուրջ 70 ուսանող՝ հիմնադրումից ի վեր ուսանողների քանակն ավելացել է 14 անգամ: ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության առանձնահատկությունների, ուսուցման կազմակերպման ու զարգացման հնարավորությունների մասին:
-Զարգացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Հանրային առողջության ֆակուլտետը: Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել այս տարիների ընթացքում:
-Հիմնադրման պահին՝ 2011 թվականին, ֆակուլտետն ուներ հինգ ուսանող ու մեկ մագիստրոսական ծրագիր: Ներկայումս այն ներառում է չորս մասնագիտական ամբիոն, գործում են չորս մագիստրոսական կրթական ծրագրեր՝ «Առողջապահության կազմակերպում-կառավարում», «Համաճարակաբանություն և շրջակա միջավայրի հիգիենա», որոնք ավարտվում են Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ, ինչպես նաև «Բուժհաստատությունների կառավարում»՝ կրթական ծրագիրը, որն ավարտվում է Բիզնես վարչարարության մագիստրոսի (MBA) որակավորմամբ: Բոլորը ծրագրերը կազմված են մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջներին համապատասխան և լիցենազավորված են ԿԳՆ-ի կողմից: Հանրային առողջության մասնագիտությունը ներառված է ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտությունների ցանկում:
-Որո՞նք են ֆակուլտետի առանձնահատկությունները: Ինչպե՞ս են ընտրում այս ֆակուլտետը:
-Առանձնանում է նրանով, որ այստեղ դասավանդում են ինչպես ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ հրավիրված դասախոսներ, ովքեր հանդիսանում են արտասահմանյան բուհերի շրջանավարտներ, ունեն հանրային առողջապահության, ինչպես նաև կառավարման բնագավառում կրթություն ու մասնագիտական փորձ:
Ֆակուլտետն առաջինն է, որտեղ կիրառվում է գնահատման բազմաբաղադրյալ գնահատման համակարգը, բացի թեստավորումից ու բանավոր քննությունից, գնահատվում են նաև հետազոտական, խմբային աշխատանքները: Մյուս առանձնահատկությունն այն է, որ ուսանողներն ավարտում են ծրագիրը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
-Ինչպիսի՞ աջակցություն է ցույց տալիս ֆակուլտետն ուսանողներին: Ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք:
-Ֆակուլտետ ընդունվելու համար բակալավրիատի կրթությունը պարտադիր է: Համագործակցում ենք նաև մի շարք համալսարանների հետ, ուղարկում ենք ֆակուլտետի մասին տեղեկատվություն, հանդիպում ենք ավարտական կուրսի ուսանողների հետ, ներկայացնում ենք մասնագիտությունը, ծրագիրն ու հեռանկարները, այդպիսով նրանք ճանաչում են մեր ֆակուլտետը: Այս ամենը լրացնում է համացանցը, այդ թվում բաց դռների օրը, որը սովորաբար կազմակերպվում են ապրիլ-մայիս ամիսներին:
-Ի՞նչ քայլեր են արվում ֆակուլտետի շարունակական զարգացումն ապահովելու և կրթական որակի բարելավման ուղղությամբ: Հիմնական խնդիրները կմատնանշե՞ք:
- Կրթական ծրագրերը շարունակական զարգացում են ապրում, ինչը բազմաթիվ համագործակցությունների արդյունք է: Ֆակուլտետն ակտիվ համագործակցում է արտասահմանյան բուհերի հետ, իսկ դա նպաստում է ֆակուլտետի միջազգայնացմանը, զարգացմանը: Ունենք դասախոսներ այլ համալսարններից, որոնք դասավանդում են և փոխանցում են միջազգային փորձը: Հետևելով կրթական բնագավառում միջազգային զարգացումներին՝ մեր կրթական ծրագիրն ամեն տարի փոփոխություններ է կրում՝ ավելի ինտեգրվելով միջազգային կրթական համակարգ:
Բացի ակադեմիականից, ֆակուլտետը ծավալում է նաև գիտական-հետազոտական գործունեություն: Հետազոտական ուղղություններն են՝ ոչ վարակիչ, խրոնիկ հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրությունը, մարդու պապիլոմա վիրուսի վերաբերյալ ուսումնասիրությունը, բժշկական ապահովագրության արդի խնդիրների վերաբերյալ հետազոտությունները և այլն:
Որպես հիմնական խնդիր կառանձնացնեմ այն, որ ոչ բոլորն են իրազեկված ԵՊԲՀ-ում գործող հանրային առողջության ֆակուլտետի մասին: Եթե նույնիսկ տեղյակ են, ապա նրանց համար անհասկանալի է մասնագիտությունը:
-Ովքե՞ր կարող են դիմել հանրային առողջության ֆակուլտետ: Այս մասնագիտությունն ընտրած մասնագետներն ի՞նչ հնարավորություններ ունեն:
-Ֆակուլտետ կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ անձինք. այն բաց է ցանկացած բնագավառի դիմորդի համար: Ֆակուլտետ դիմողների մեծ մասը դեռևս ԵՊԲՀ շրջանավարտներն են, շուրջ 30 տոկոսը՝ ոչ բժշկական մասնագիտություն ունեցող ուսանողները:
Ֆակուլտետն ակտիվ աջակցում է ուսանողներին աշխատանք գտնելու հարցում՝ անմիջականորեն համագործակցելով գործատուների հետ: Ուսանողները հնարավորություն ունեն արդեն ուսման ընթացքում ձեռք բերել հետազոտությունների անցկացման պրակտիկ հմտություններ: Մասնագիտական պահանջված հմտություններին համապատասխանելու դեպքում շրջանավարտներն ապահովվում են աշխատանքով, իսկ ուսանողների կեսից ավելին աշխատում է սովորելուն զուգահեռ: Հանրային առողջապահության դաշտը բավականին լայն է, այն ընդգրկում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համակարգը: Դրա շնորհիվ սովորողների մեծ մասն ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու խնդիր չի ունենում: Նրանք իրենց գործունեությունը շարունակում են ՀՀ առողջապահության նախարարությունում կամ կից կառույցներում, հիվանդանոցների ղեկավար և ադմինիստրատիվ կազմում, դեղագործական ընկերություններում, միջազգային, հասարակական կազմակերպություններում, բոլոր այն բնագավառներում, որոնք կապ ունեն հանրային առողջապահության հետ:
-Կառանձնացնե՞ք ձեր գործունեություն առաջնահերթությունները:
-Շատ կարևոր քայլ է լինելու առցանց ուսուցման զարգացումը, քանի որ մեր դասախոսների հիմնական մասը հրավիրված են, այդ թվում արտասահմանից, ինչը դասախոսների համար հավելյալ դժվարություններ է ստեղծում, իսկ օնլայն հարթակ ստեղծելու դեպքում, եթե կարողանանք դասընթացներն անցկացնել առցանց, ապա դասախոսի ֆիզիկական ներկայությունը պարտադիր չի լինի: Դա հարմար է նաև ուսանողներին, քանի որ այդ կերպ կարող են ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը: Դա հնարավորություն է ավելի ճկուն լինել կրթական գործընթացը կազմակերպելու հարցում:
Ֆակուլտետի հետագա զարգացման և ընդլայնման նախապայմաններից է միջազգային հավատարմագրումը, որի նախադրյալներն արդեն կան: Նախատեսում ենք ներդնել նաև նոր մագիստրոսկան ծրագրեր:
-Ինչպե՞ս է զարգանում հանրային առողջապահության ոլորտը Հայաստանում:
-Մինչ ֆակուլտետի ստեղծումը, հանրային առողջապահության պաշտոնները զբաղեցնում էին բժիշկները, քանի որ չկային համապատասխան կրթական ծրագրեր ու մասնագետներ: Կարող եմ ասել, որ հանրային առողջապահության ոլորտը Հայաստանում արագընթաց զարգանում է: Հանրային առողջապահությունը, առողջապահության կազմակերպումը, կառավարումը մասնագիտություններ են, որոնք պետք է սովորել: Այսօր տեղի է ունենում սերնդափոխություն. համապատասխան պաշտոնները զբաղեցնում են հանրային առողջապահության մանագետները, ովքեր ունեն մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, մոտեցումներ: Այս պաշտոնները զբաղեցնելու համար բժիշկ լինելը պարտադիր չէ, բայց այս բնագավառում բժշկական գիտելիքներն առավելություն են:
- Դուք ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը:
-Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է ունեցել մայրս: Ես սովորել եմ ԵՊԲՀ բուժկանխարգելիչ ֆակուլտետում, որից հետո ընդունվել եմ օրդինատուրա՝ հիգիենա մասնագիտությամբ: Վստահ կարող եմ ասել, որ մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել: Բուժական գործն ինչպես կարևոր, այնպես էլ հետաքրքիր է, բայց դրա կողքին հանրային առողջապահությունը հետաքրքիր, բազմաբաղադրյալ բնագավառ է, որը հնարավորություն է տալիս աշխատել առողջապահության տարբեր թեմաների շուրջ: Լինելով հանրային առողջապահության մասնագետ՝ աշխատել եմ իմունիզացիայի, ՁԻԱՀ-ի, սննդաբանության, պալիատիվ օգնության և այլ բնագավառներում: Ինչպես մայրիկի գործոնը, այնպես էլ ուսման տարիներին հասկացել եմ, որ սիրում եմ հենց այս մասնագիտությունն ու բնագավառը:
Երիտասարդներին խորհուրդ կտամ ընտրել հանրային առողջապահության բնագավառը, հատկապես այն դեպքում, երբ ուսման ընթացքում զգում են, որ բուժական գործունեությունն իրենց այնքան էլ հոգեհարազատ չէ, բայց ունեն կազմակերպչական ջիղ, իսկ առողջապահությունն այն բնագավառն է, որտեղ ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն