Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց
Հայաստանում աչքի հիվանդությունների առաջին ամբիոնը ստեղծվել է 1928թ․ ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, դոցենտ Հայկ Կանայանի կողմից Երևանի պետական բժշկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան)։ Ամբիոնի վարիչներ են եղել անվանի ակնաբույժներ Բաբկեն Մելիք-Մուսյանը, Ե․ Մեսրոպյանը և Սերգեյ Մալայանը: Վերջինս գիտությունը, կրթությունը և պրակտիկան մեկ տեղում կազմակերպելու գաղափարի կողմնակից էր, և մեծ ներդրում ունի ամբիոնի ստեղծման, ինչպես նաև Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում։ Սերգեյ Մալայանի արժանի իրավահաջորդը նրա որդին է՝ Ալեքսանդր Մալայանը, ով 1991 թ.-ից առ այսօր ղեկավարում է ամբիոնը: Նրան հաջողվեց ոչ միայն կայացնել Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնը՝ որպես ժամանակակից պահանջներին համապատասխանող բուժկենտրոն, այլ նաև այն դարձնել ակնաբույժների պատրաստման լավագույն դարբնոց․ ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի կլինիկական հիմնական բազան Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ ուսանել են և մասնագիտական հմտություններ ձեռք բերել ՀՀ ներկայիս լավագույն ակնաբույժների մեծամասնությունը։
Ամբիոնի կողմից ակնաբուժության ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար՝ 10-օրյա ցիկլային պարապմունքների տեսքով (60 ժամ): Այդ պարապմունքների ընթացքում ուսանողները ծանոթանում են ակնաբուժության սկզբունքներին և հիմնական մոտեցումներին: Հետդիպլոմային ուսուցումը ակնաբուժության ուղղությամբ շարունակել ցանկացող ուսանողների համար գործում է կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի ուսուցման ծրագիր՝ երկուսն էլ 3 տարի տևողությամբ։
Ամբիոնի կողմից ԵՊԲՀ ուսանողների համար իրականացվող ուսուցման ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով: Կլինիկական օրդինատորներին դասավանդում են Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լավագույն մասնագետները՝ պրոֆեսորներ, դոցենտներ, բաժանմունքների ղեկավարներ։ Կլինիկական օրդինատորներն ուսումնասիրում են տեսողական օրգանի անատոմիան, ֆիզիոլոգիան, ռեֆրակցիան, աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման եղանակները: Դասախոսների գերնպատակը մեկն է՝ նոր սերնդին փոխանցել իրենց գիտելիքները, փորձը, հմտությունները, ծանոթացնել ժամանակակից զարգացումներին, նորարարություններին, պատրաստել կրթված և գործնականում հմուտ մասնագետներ։
Գործնական պարապմունքներն իրականացվում են դասախոսությունների և կլինիկական դեպքերի քննարկումների միջոցով: Կլինիկական օրդինատորները հնարավորություն են ստանում գործնական դասընթանցեր անցնել բոլոր բաժանմունքներում, մասնակցել վիրահատություններին՝ որպես բժշկի օգնական և ուսումնառության երկրորդ տարում կողմնորոշվել, թե նեղ մասնագիտական որ ուղղությամբ են նախընտրում շարունակել իրենց մասնագիտացումը։
Հատկանշական է, որ Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի ՀՀ-ում եզակի անասնաբուժական լաբարատորիա, որտեղ կան միկրոսկոպներ, մուլյաժներ (կաղապարներ), որոնց օգնությամբ օրդինատորները ձեռք են բերում վիրաբուժական հմտություններ, գիտակցում՝ արդյոք կարող են զբաղվել վիրաբուժությամբ։
Ամբիոնում կատարվում են հետևյալ գիտահետազոտական աշխատանքները.
- ակնային վնասվածքների առանձնահատկությունների հետազոտություն և դրանց բարդությունների բուժումը,
- շաքարախտային ռետինոպաթիայի վիրահատական բուժումը,
- ուվեիտների էթիո-պաթոգենետիկ առանձնահատկությունների և տարածվածության հետազոտությունը,
- գլաուկոմայի վիրահատական բուժումը,
- ցանցենու անոթային ախտահարումների էթիո-պաթոգենետիկ բուժումը,
- դեղին բծի դիստրոֆիայի բուժումն ինտրավիտրեալ ներարկումներով,
- անհասության ռետինոպաթիայի վաղ ախտորոշումը և լազերային բուժումը։
Ամբիոնում հետդիպլոմային կրթությունը շարունակել ցանկացողների թիվը տարեց տարի ավելանում է, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., ակնաբույժ Ելենա Մալայանի հավաստմամբ՝ տարեկան մոտ տասնհինգ օրդինատոր է ընդունվում ամբիոն, ինչը խոսում է այն մասին, որ ակնաբուժսւթյունը պահանջված մասնագիտություն է և մեծ հաջողությունների է հասել Հայաստանում։
«Ես մոտ հինգ տարի է, ինչ դասախոսում եմ ամբիոնում, և պետք է նշեմ, որ մեր կենտրոնում խրախուսվում է գիտության և կրթության անքակտելի կապի ամրապնդումը, մասնագետների ներգրավումը դրանում, ինչը երաշխավորում է ակնաբուժության սրընթաց զարգացումը մեր երկրում»։
Ամբիոնի կրթական ծրագրում կարևորվում է ոչ միայն լավ մասնագետներ պատրաստելը, այլ նաև կոչումով բժշկին հատուկ մարդկային որակներ կերտելը, որոնք անհրաժեշտ են գործընկերների և հիվանդի հետ փոխհարաբերություններում։
«Բժշկությունը և հատկապես՝ ակնաբուժությունը պրակտիկ աշխատանքից զատ՝ նաև փիլիսոփայություն է, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր բժիշկ և կանխի բժշկից զուտ մեխանիկական աշխատանք կատարողի վերածվելու վտանգը։ Իրականում բժշկի հաջողության խորքում թաքնված է հիվանդի հետ շփման, նրան բուժմանը նախապատրաստելու և այդ գործընթացն իրականացնելու նուրբ վարպետությունը, որին պետք է տիրապի իրեն հարգող յուրաքանչյուր բժիշկ»,-նշեց ԵՊԲՀ աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնի ղեկավար, դոցենտ, ՀՀ Ան գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը։
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն