Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում». «Արամյանց» ԲԿ
Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:
Ցավեր գոտկային շրջանում, միզարձակության դժվարություններ, մեզի շիթի թուլացում կամ ընդհատումներով արտահոսք, հաճախամիզություն, միզելիս ցավ, մրմռոց. սրանք են այն ընդհանուր ախտանշանները, որոնցով պացիենտները դիմում են ուրոլոգի: «Արամյանց» բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են տեղում.պացիենտը ստիպված չի լինում հետազոտությունների համար այլ կենտրոններ դիմել: Ու առավել հաճախ հետազոտությունների արդյունքում ախտորոշվող հիվանդությունը միզաքարայինն է, որի ժամանակ պացիենտն ունենում է գոտկային ցավեր, երբեմն նաև ցիստիտանման երևույթներ, միզելու կեղծ կանչեր, եթե միզաքարերը ստորին միզուղիներում են: Ավելի բարդացած դեպքերում, երբ կարող է առաջանալ պիելոնեֆրիտ, երիկամային խիթ և այլն, հիվանդները ունենում են բարձր տենդային ջերմություն, սարսուռ, սրտխառնոց:
Միզաքարային հիվանդության ժամանակ միզածորանում միզաքարի պատճառով մեզի արտահոսքի խանգարվում է, երիկամի պատիճը գերձգվում է: «Մեզը բնական անատոմիայով միզածորանով պետք է դուրս գա դեպի միզապարկ ու միզուկով դատարկվի, եթե այդ ճանապարհին որևէ տեղ խցանում է լինում, երիկամի ադեկվատ դատարկում չի կատարվում, երիկամը չափերով լայնանում է, գերձգվում և ցավային ախտանշան է առաջանում: Բացի այդ երիկամում կուտակված մեզը կարող է, ինտոկսիկացիա առաջացնելով, դառնալ պիելոնեֆրիտի պատճառ»,- բժիշկ Երվանդ Խաչատրյանի խոսքով միզաքարային հիվանդությամբ իրենց կենտրոն այցելած պացիենտը նախ հետազոտվում է ու հենց հետազոտությունների արդյունքների հիման վրա էլ կազմվում է բուժման սխեման: Իհարկե, առաջին հերթին դեղորայքային բուժմամբ վերացվում է ցավը: Անհրաժեշտության դեպքում նաև իրականացվում է հակաբիոտիկային թերապիա: Բայց եթե դեղորայքային բուժումը չի օգնում, իրականացվում է երիկամի միզածորանների ստենտավորում. «Ստենտը 26-28 սմ երկարությամբ գրիչի միջուկի հաստության ճկուն լար է, որը տեղադրվում է միզաքարի կողքով և նրանով, ինչպես խողովակով, երիկամից մեզը դատարկվում է: Բորբոքումը բուժելուց հետո միայն, երբ ապահովվում է ռեմիսիայի շրջան, կարող ենք անցնել վիրահատական միջամտության (քարափշրում կամ ուրեթրոսկոպիա): Վիրահատական միջամտություն բորբոքված երիկամի դեպքում չի իրականացվում, որովհետև հարվածային ալիքները կարող են միզածորանում առաջացնել միկրովնասվածքներ ու բորբոքումը հետ ներծծվի արյան մեջ»:
Հաջորդ առավել տարածված խնդիրը, որով դիմում են «Արամյանց» բկ շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման՝ հիվանդություն, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է նշանակել կոնսերվատիվ բուժում: Բայց դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն, որովհետև որպես կանոն տղամարդիկ բժշկի են դիմում բավական ուշ:
Շագանակագեղձի ադենոման բնորոշ է 50-ն անց տղամարդկանց: Գանգատներն են ցավ կոնքային շրջանում, հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում: Կարող են պատահել նաև արյունամիզության էպիզոդներ: Առհասարակ ադենոմայի կանխարգելման նպատակով 50-ն անց տղամարդիկ պետք է հանձնեն PSA թեստ և սոնոգրաֆիական հետազոտություն: Սա արվում է թե ՛ գերաճի վաղ հայտնաբերման համար, թե ՛ադենոմայի չարորակացումը կանխելու համար: «Եթե կասկած է լինում չարորակացման, կատարվում է տրանսվեկտալ բիոպսիա, երբ ուլտրաձայնային հետազոտության ներքո շագանակագեղձից կտորներ են վերցվում և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Եթե գերաճը բարորակ է, նախնական շրջանում իրականացնում ենք կոնսերվատիվ բուժում: Իսկ գերաճը բարորակ կլինի, թե չարորակ, կախված է օրգանիզմի նյութափոխանակությունից»:
Կանխարգելել շագանակագեղձի գերաճը տղամարդը չի կարող, դա անխուսափելի է տարիքի հետ, բայց սեռական վարակները շրջանցել կարող է, եթե ապրի կանոնավոր սեռական կյանքով: «Մեզ կարող են դիմել նաև սեռավարակների կասկած ունենալու դեպքում: Բնորոշ գանգատներն են տհաճ հոտ, միզուկում քոր, մրմռոց, արտադրություն, միզարձակության դժվարություններ:
Բուժումը կոնսերվատիվ է: Բայց պետք է կատարվի ճշգրիտ հետազոտություն՝ թիրախային բուժում կատարելու համար»,-ասում է բժիշկ Խաչատրյանը,նաև անդրադառնում ժամանակին չբուժված սեռավարակներով պայմանավորված բարդություններին, ինչպես օրինակ՝ քրոնիկ պրոստատիտն է՝շագանակագեղձի բորբոքումը: Այն բացասական է ազդում մարդու կյանքի որակի վրա՝ առաջացնելով մշտական ցավեր կոնքի շրջանում: Բացի այդ բորբոքային շարունակական բորբոքումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության ու սերմի որակի վրա ու անպտղության պատճառ դառնալ, միզուկում կպումներ առաջացնել ու երիտասարդ տարիքից դժվարամիզության հանգեցնել:
Բժշկի խորհուրդն է սեռավարակի կասկածի դեպքում չառաջնորդվել ընկերոջ կամ դեղատան աշխատակցի խորհրդով: Այլ դիմել մասնագետի հետազոտվել, ու ստանալ ճիշտ ու արդյունավետ բուժում: «Արամյանց» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունում պացիենտները սպասարկվում են արագ, դրական տրամադրվածությամբ, հոգատարությամբ ու բարձր պատասխանատվությամբ: «Պացիենտը մեր հարազատն է,մենք սրտացավ ենք յուրաքանչյուրի առողջության համար»,-եզրափակում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն