Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ծառայություններ է իրականացնում բաժանմունքը:
Բաժանմունքում իրականացվում են հեմոդիալիզ և պլազմաֆերեզ, այսինքն, բաժանմունքում բուժվում են տերմինալ քրոնիկական, ինչպես նաև սուր երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդները։
Պլազմաֆերեզն առանձին միջամտություն է: Այն երբեմն իրականացվում է նաև հեմոդիալիզ ստացող հիվանդների բուժման ընթացքում:
Պլազմաֆերեզի ցուցումները բազմաթիվ են՝ մաշկային հիվանդություններ, ալերգիաներ, վերարտադրողական խնդիրներ, աուտոիմուն հիվանդություններ: Վերջերս պլազմաֆերեզի նպատկով դիմում են, այսպես կոչված, «հետկովիդային խնդիրներ» ունեցող բուժառուները։
Ի՞նչ հիվանդներ են առավել հաճախ սպասարկվում:
Բաժանմունքում հիմնականում սպասարկվում են դիաբետիկ նեֆրոպաթիա, գլոմերուլոնեֆրիտ, ինտերստիցիալ նեֆրիտներ, երկարատև բարձր զարկերակային գերճնշման պատճառով տերմինալ երիկամային անբավարարություն ունեցող բուժառուները: Երիկամային անբավարարության պատճառներից են նաև ժառանգական հիվանդությունները, որոնցից ամենատարածվածը պարբերական հիվանդությունն է, երբ առաջանում է երիկամների ամիլոիդոզ: Նորագոյացությունները ևս` մետաստազների դեպքում, կարող են առաջացնել տերմինալ երիկամային անբավարարություն, սակայն այդ ժամանակ հեմոդիալիզ չի իրականացվում՝ ելնելով բժշկական մի շարք պատճառներից:
Ի՞նչ աշխատանքային գրաֆիկով են իրականացվում ծառայությունները:
Բաժանմունքը գործում է ամբուլատոր ռեժիմով, չի աշխատում միայն կիրակի օրերին: Աշխատում է 5 հերթափոխով՝ 3/2 գրաֆիկով: Հիվանդները հեմոդիալիզ են ստանում երկուշաբթիից շաբաթ, օրը մեջ՝ 3 անգամ: Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ աշխատում ենք 3 հերթափոխով, մյուս օրերին՝ երկու հերթափոխով:
Ի՞նչ հագեցվածություն ունի բաժանմունքը և ի՞նչ սարքերի օգնությամբ են իրականացվում ծառայությունները:
Ներկայում գործող հեմոդիալիզի սարքերը 18-ն են: Հեմոդիալիզի սարքն անվանում են արհեստական երիկամ: Ունենք չինական արտադրության երկու նոր սարք, որոնց հնարավորություններն ավելի մեծ են և ավելի զգայուն են: Սակայն միշտ էլ առկա է ավելի նորագույն, ավելի զգայուն սարքերով բաժանմունքը համալրելու խնդիրը: Բաժանմունքում առկա է ինժեներական ծառայություն, որն անընդհատ հսկում է բոլոր սարքերը և ստուգում հատուկ ստուգիչ սարքերով:
Բաժանմունքի մահճակալները 14-ն են և տվյալ պահին բավարարում են պահանջներին: Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ գործիքներով և պիտույքներով, ապահովված է հեմոդալիզի համար նախատեսված ջրի մաքրման համակարգով: Նորմայում ջրի մաքրության ցուցանիշը պետք է չգերազանցի 50 միկրոսիմենս/սանտիմետրը, և մեզ մոտ այն 10-ի սահմաններում է: Սա փաստում է, որ ջրի մաքրման համակարգը լիարժեք բավարարում է պահանջվող պայմաններին:
Ինչպե՞ս է կազմակերպվում սպասարկումը:
Անձնակազմը փորձառու է: Հեմոդիալիզի բաժանմունքում մեծ դեր է խաղում միջին բուժանձնակազմը, որն անմիջական և անընդհատ շփման մեջ է հիվանդի հետ: Այստեղ իր մասնագիտությունը չսիրողը չի կարող աշխատել: Հատկապես քրոնիկ բուժառուների հետ աշխատանքն ունի իր պահանջները, որտեղ մեծ նվիրում և համբերատարություն է պահանջվում: Եվ արդեն տարիներով ձևավորվել է հենց այդպիսի թիմ:
Ունենք ավանդույթներ, որոնք աշխատում ենք պահպանել: Հիվանդները երբեմն հոգեբանությամբ փոխվում են, դառնում ծանր, դժվար հարաբերվող` նույնիսկ իրենց տանը, իսկ այստեղ՝ շաբաթական 12 ժամ անցկացնելիս, արդեն երբեմն համարում են, որ իրենց տանն են և իրենց պահանջները ներկայացնում են այնպես, ինչպես` տանը: Դա, ցավոք, երբեմն խնդիրներ է առաջացնում: Փորձառու բուժքույրերը, բժիշկները՝ արդեն ունենալով այդ փորձը, կարողանում ենք հարթել իրավիճակը և խուսափել խնդիրներից:
Արյամբ տարածվող վարակների խնդիրն ինչպե՞ս է կարգավորվում:
Հայաստանում մեծ տարածում ունեն արյամբ տարածվող վարակները՝ հեպատիտներ, ՁԻԱՀ: Մենք հետևում ենք կանոնակարգին, ունենք հեպատիտ C-ով, B-ով հիվանդներ. նրանց սարքերն առանձնացված են և նրանց հետ դիալիզի ընթացքում աշխատում են առանձին բուժքույրեր:
Հասել ենք լավ ցուցանիշների` մեզ մոտ վարակակիրների քանակը չի գերազանցում 2%-ը:
Ավելի քիչ ենք ունենում առաջնակի վարակակիրներ: Մեր հիվանդները նաև պատվաստվում են հեպատիտ B-ի դեմ. ստանում են 3 ներարկում:
Դա կամավոր սկզբունքով է իրականացվում, բայց բացատրելուց հետո, հիվանդները հասկանում են պատվաստման կարևորությունը և համաձայնվում:
Հեպատիտ C-ի բուժում Հայաստանում ներկայում իրականացվում է. թանկ է, բայց կարևորը` հնարավոր:
Կորոնավիրուսի հետ կապված ի՞նչ բարդությունների եք առնչվել:
Կորոնավիրուսի դեպքեր ունեցել ենք, աշխատանքների ճիշտ կազմակերպմամբ հաղթահարել ենք խնդիրը:
Երևանում գործում է Covid դրական հիվանդներին սպասարկող դիալիզի բաժանմունք: Կովիդով հիվանդ հայտնաբերելու դեպքում անմիջապես կապ ենք հաստատում այդ բաժնի հետ, և հիվանդը մինչև ապաքինումը տեղափոխվում ու բուժումն այնտեղ է շարունակում:
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն