Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն ու ծրագրերը

Հայաստանի էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեությունն  ու ծրագրերը

Բաժանմունքի վարիչ Գայանե Մելիքյանը սիրով համաձայնվեց պատմել էպիլեպտոլոգիայի կենտրոնի գործունեության
և ծրագրերի մասին։


- Բնականաբար առաջին հերթին պետք է խնդրեմ, որ ընթերցողին ներկայացնեք կենտրոնի հիմնադրման պատմությունն ու գործունեությունը։


- Հանրապետական էպիլեպտոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 1992 թ. Էրեբունի բժշկական կենտրոնում։ 1998 թ. արդեն կենտրոնի ուժերով ստեղծվել է «Ընդդեմ էպիլեպսիայի հայկական լիգա» հասարակական կազմակերպությունը, որը բացի ախտորոշման և բուժման հարցերից զբաղվում է նաև էպիլեպսիայով հիվանդների սոցիալական ինտեգրացիայի խնդիրներով։ Մենք հատկապես կարևորում ենք սոցիալական ադապտացիայի խնդիրները, քանզի հիվանդներից շատերը սովորում են դպրոցներում ու բուհերում, և շատ կարևոր է փոխել վերջիններիս հանդեպ շրջապատի վերաբերմունքը` սկսած ծնողներից, ուսուցիչներից, վերջացրած իրենց հասակակիցներով։ Քանզի գաղտնիք չէ, որ այդ մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական ադապտացիայի և հասարակության լիարժեք անդամ դառնալու գործում։ Ընդհանրապես մեր կենտրոնում էպիլեպսիան աշխատում ենք հիվանդություն չհամարել, քանի որ շատ հաճախ, գրագետ ախտորոշումն ու բուժումը կարող են հասարակությանը վերադարձնել բացարձակ առողջ մարդու, որը չպետք է սահմանափակի իր գործունեությունն ու շփումները զուտ հոգեբանական բարդույթների հետևանքով։

 

- Իսկ ի՞նչպիսին են կենտրոնի այսօրվա հնարավորություններն ու ծրագրերը։


- էպիլեպսիայի ախտորոշման ասպարեզում մեր կենտրոնը առաջատարն է տարածաշրջանում, քանի որ միակն է, որ համալրված է բացառիկ թվային սարքավորումներով։ Սա թույլ է տալիս ախտորոշել ամենադժվար և վիճելի դեպքերը, իսկ ինչպես մշտապես պետք է հիշի ցանկացած բժիշկ` յուրաքանչյուր դեպքի հետևում մարդկային ճակատագիր և կյանք է։ Բնական է, որ զարգացած երկրներում ախտորոշիչ կենտրոններն ունեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Սակայն զարգացման այս փուլում գտնվող երկրի համար մեր կենտրոնի գործիքային համալրվածությունը կարելի է լիովին բավարար համարել։

 

Դրա հետ միասին մենք չենք բավարարվում ձեռք բերվածով և ձգտում ենք անընդհատ առաջ շարժվել։ Կենտրոնում մշտապես կատարվում են գիտական հետազոտություններ։ Կատարված աշխատանքների արդյունքներից է էպիլեպսիայով հիվանդների վիրահատական բուժման եղանակների մշակումը, ինչի արդյունքում այսօր արդեն ունենք 12 վիրահատված հիվանդներ, որոնք գտնվում են մեր մշտական  հսկողության տակ։ Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կունենա էպիլեպտոլոգիայի վիրաբուժական կենտրոն և կլրացնի առկա բացը, քանի որ կան բազմաթիվ հիվանդներ, որոնց դեղորայքային բուժումը անարդյունավետ է, և վիրահատական միջամտության սուր կարիք է զգացվում։ Մյուս թեման, որի շուրջը կենտրոնը աշխատանքներ է տանում, դա հղի կինը և էպիլեպսիան է։ Աշխատում ենք մանկաբարձ գինեկոլոգների հետ, որոնք, ցավոք, չունեն համապատասխան գիտելիքներ։ Պլանավորում ենք սեմինարներ անցկացնել Երևանի բոլոր ծննդատներում, որոնց ընթացքում մանրամասն կերպով կներկայացվի, թե ինչպես պետք է վարվել էպիլեպսիայով տառապող հիվանդների հղիությունը։

 

- Գիտեմ, որ ևս մեկ ծրագիր ուզում եք դպրոցներում անցկացնել։ Ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը։


- Իսկապես կա այդպիսի ծրագիր։ Նախ, անդրադառնալով վիճակագրական տվյալներին, պետք է նշել, որ հիվանդացությունը կազմում է 3 դեպք 100 000 բնակչի հաշվարկով։ Իսկ հիվանդությունը ի հայտ է գալիս մեծամասամբ հենց դպրոցական տարիքում, ինչով և պայմանավորված է մեր ընտրությունը։ Այսօր գրեթե ոչ մի ուսուցիչ չգիտի, թե նման խնդրի հանդիպելիս ինչ պետք է անի։ Ինչպես պետք է օգնի իր աշակերտին, ինչպիսի հոգեբանական խնդիրներ պետք է ձգտի լուծել։ Ցավոք, ունենք դեզադապտացիայի շատ սուր խնդիր։ Մեր հասարակության համար էպիլեպսիայով հիվանդները անընդունելի են, մասնավորապես ընտանիքի կազմավորման և մի շարք այլ հարցերում, ինչը ինքնաբերաբար հանգեցնում է ծանր հոգեբանական խնդիրների հենց հիվանդների մոտ։

 

Դեպքեր կան, երբ հիվանդներին թույլ չեն տալիս բուհերում սովորել։ Վստահ եմ, որ նման մտածելակերպի ձևավորման հիմքում ընկած է համապատասխան գիտելիքների բացակայությունը։ Մինչդեռ ներկա դրությամբ ունենք էպիլեպսիայով հիվանդ երիտասարդներ, որոնք սովորում են բժշկական համալսարանում, գտնվում են մեր հսկողության տակ և հասարակության լիարժեք անդամներ են, ինչպիսին և պետք է լինեն։
2004 թ. մենք որոշեցինք այս ծրագիրը սկսել երկրաշարժի գոտում, որտեղից 1988 թ. հետո հիվանդների հոսքը կտրուկ շատացել էր։ Առաջին վեցամսյա ծրագիրը անց ենք կացրել Սպիտակ քաղաքում, այնուհետև` Գյումրիում, այժմ արդեն պլանավորում ենք ծրագիրը անցկացնել Երևանում։ Այս ծրագրում կընդգրկվեն ուսուցիչները։ Ուսուցիչների ընտրությունը նույնպես պատահական չէ, քանի որ առաջին ծրագրերի ժամանակ փորձում էինք աշխատել հիվադների ծնողների, բարեկամների հետ։ Սակայն, հատկապես մարզերում, մարդիկ փորձում են թաքցնել իրենց երեխաների մոտ հիվանդության առկայությունը, ինչը և բերում է նման աշխատանքի անցկացման անհնարինության։ Իսկ ուսուցիչներն են, որ անմիջական շփման մեջ են և՛ երեխաների, և՛ նրանց ծնողների հետ, ու կարող են բավականին մեծ օգնություն ցուցաբերել համապատասխան գիտելիքների առկայության դեպքում։

 

Նախատեսված են 1,5 ժամ տևողությամբ դասախոսություններ, որոնք ընդգրկում են նաև սոցիալ-հոգեբանական հարցերի մի ողջ փաթեթ։ Կրթական նյութերը բավականին ծավալուն են և պարունակում են տեսանյութեր, որոնք դիտելիս շատ հաճախ մեր ուսուցիչները հիշում են, որ իրենց աշակերտների մոտ եղել են նման երևույթներ և, ցավոք սրտի, ժամանակին ճիշտ չեն մեկնաբանվել։ Ասեմ, որ ուսուցիչները մեծ պատրաստակամությամբ են մասնակցում նման սեմինարների` ձգտելով առավելագույնս օգտակար լինել հիվանդ երեխաներին։ Բացի այդ, մենք նաև տպագրում ենք կրթական նյութեր, որտեղ նկարագրված են, թե ինչ պետք է անել համապատասխան իրավիճակներում, ինչպես պետք է պահի իրեն էպիլեպսիայով հիվանդը խոհանոցում, լողասենյակում, ճանապարհորդելիս և այլն։ Այս կրթական նյութեը նույնպես տրվում են ուսուցիչներին, որոնք իրենց հերթին բաժանում են այս հարցով հետաքրքվող ծնողներին։ Կարծում եմ, որ մեր ամենամեծ նվաճումներից մեկը կլինի  այն,  որ բոլորը հասկանան և ընդունեն, որ էպիլեպսիայով տառապող երեխաները մյուսների հետ հավասար պետք է հաճախեն ընդհանուր կրթական հաստատություններ և չմեկուսացվեն հասարակությունից։

 

- Ծրագիրը բավականին ընդգրկուն է և, բնականաբար, բավականին մեծ ժամանակ ու ֆինանսական ներդրումներ են պահանջում։ Կա՞ն արդյոք այդպիսի ֆինանսական միջոցներ, և ո՞վքեր են տրամադրում։


- Այս ծրագրի իրականացման համար մենք ստացել ենք Նիդերլանդիայի դեսպանատան փոքր դրամաշնորհ։ Բացի այդ, մեզ աջակցելու պատրաստակամություն է հայտնել «Pliva» դեղագործական ընկերությունը, որի ուժերով կկազմակերպվի ողջ կրթական նյութի տպագրությունը։
Հուսով եմ` ինչպես և նախորդ ծրագրերը, այս մեկը նույնպես հաջողությամբ կիրագործվի և կծառայի մեր հասարակության առողջությանը։

 

Կարծում եմ, որ կենտրոնի անցած տպավորիչ ուղին, աշխատաձևն ու աշխատակիցների նվիրվածությունը հնարավորություն կտան մեզ մեր ամսագրի էջերում տեղադրել այս ծրագրի դրական արդյունքներն ու արձագանքները։ Միաժամանակ  հույս ենք հայտնում, որ նման ծրագրեր կիրականացվեն նաև պետական հովանավորչությամբ։

 

Հեղինակ. Սոնա Քանքանյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

es

24.09.2010

hin eq

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ