Ես
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը
Շատերիս մոտ որոշակի տարիքից հետո, նույնիսկ երիտասարդ տարիներին, ձեռք է բերվում որևէ «քրոնիկական» հիվանդություն: Յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի:
Կամազուրկ մելամաղձոտ անձը
Շատերը, ովքեր սովոր են իրենց առողջ համարել, իմանալով, որ քրոնիկական հիվանդություն ունեն, դեպրեսիայի մեջ են հայտնվում, պատրաստ են «ձեռք քաշել իրենցից»: Նրանց անարդարացի է թվում, որ դա կատարվեց հենց իրենց հետ, և միաժամանակ զայրույթով են համակվում նրանց դեմ, ովքեր առողջ են: Բժշկությանը նրանք այնքան էլ չեն հավատում, անիծում են իրենց դաժան բախտը և չարությունը «թափում են» շրջապատի վրա:
+ Պլյուս
Մարդը գիտակցում է, որ հիվանդ է: Եվ սկզբունքորեն նա ցանկանում է բուժվել, սակայն իր դեպքը համարում է անհույս: Այդ իսկ պատճառով, եթե նրան առաջարկվի իրավիճակից դուրս գալու ոչ բարդ և հստակ եղանակ, ցուցաբերվի ուշադրություն և համբերություն, նա կարող է սկսել ճիշտ բուժվել:
Օգտակար է ծանոթանալ նման ախտորոշմամբ այլ հիվանդների հետ, համոզվելու համար, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, հարկ է ընդլայնել հիվանդության և մարդկանց մասին սեփական պատկերացնումները:
- Մինուս
Գրգռվածությունը, չարությունը, բարկությունը, վիրավորանքը սովորաբար քայքայում է օրգանիզմը, մինչդեռ այդ ուժերը կարելի և պետք է ուղղորդել առողջացման նպատակով:
«Անփույթ» նիհիլիստները
Երբեմն պացիենտն իմանալով, որ ինքն ունի ծանր, անբուժելի հիվանդություն, ուղղակի չի հավատում բժշկին: Հիվանդության հանդեպ վախն այնքան ուժեղ է, որ նա շատ մեծ ցանկություն ունի ընդհանրապես դրա մասին ոչինչ չլսել: Ընդ որում, ոչ կրթությունը, ոչ ինտելեկտը, ոչ սոցիալական կարգավիճակը չեն ազդում նման ընկալման վրա: Օրինակ, Չեխովը, մասնագիտությամբ լինելով բժիշկ, երկար տարիներ իրեն համոզում էր, որ տուբերկուլոզ չունի:
+ Պլյուս
Նման դիրքորոշումը թույլ է տալիս պահպանել հոգու արիությունը: Եթե մարդուն սպառնում է հաշմանդամությունը, ապա նման համոզվածությունը թույլ է տալիս ավելի ակտիվ պայքարել լիարժեք կյանքի համար և ժամանակից շուտ չհանձնվել հիվանդությանը:
- Մինուս
Վաղ թե ուշ անհրաժեշտ է ամեն ինչ գիտակցել ինչպես կա, ընդունել իրականությունը մտացածի փոխարեն: Այդ թույլ է տալիս սեփական ուժերն ուղղորդել դեպի առողջացում, այլ ոչ թե չնկատել ախտորոշումը: «Աչքերը փակելու» ձգտումը կարող է մի շարք դեպքերում մահացու լինել:
Հետաքրքրասեր հետազոտողները
Որոշ մարդիկ, երբ նրանց բժշկական թերթիկում հայտնվում է որևէ մշտական ախտորոշում, ընդհանրապես, թևաթափ չեն լինում, այլ զգում են եռանդի հորդացում, քանզի զգում են բուժվելու մեծ ցանկություն: Նրանք կյանքն ընդունում են այնպես, ինչպես այն կա և իրենց հարց չեն տալիս «ինչի՞համար»:Նրանց հարկավոր է հարցին պատասխանել`«ինչպե՞ս»: Նման պացիենտները միշտ գտնում են ամենաազդեցիկ դեղամիջոցները, ամենափորձված բժիշկներին և բուժման ամենաարդիական մեթոդները: Նրանք կարդում են գիտամասայական, նույնիսկ մասնագիտական գրականություն իրենց հիվանդության մասին, նայում են հեռուսահաղորդումները, հարցնում են ծանոթներին և բարեկամներին, ովքեր նույն հիվանդությունն են ունեցել: Նրանք միշտ տեղյակ են իրենց հետաքրքրող ոլորտի նորություններին, երբեմն այցելում են հատուկ ցուցահանդեսներ: Բժիշկների հետ զրույցը նման մարդկանց մոտ միշտ երկար և հանգամանալից է լինում, նրանք նույնիսկ կարող են վիճել կամ առաջարկել իրենց մեթոդները խնդրի լուծման գործում:
+ Պլյուս
Մարդն իր համար բացում է նոր, իր համար շատ կարևոր գործունեության ոլորտ, ներքաշվում համար հրատապ գիտելիքների, ծանոթությունների, իրադարձությունների մթնոլորտում:
- Մինուս
Սովորաբար նման մարդիկ միշտ չէ որ վստահում են բժիշկներին, պատրաստ են դիմել «բուժարարներին», որն անվտանգ չէ: Երբեմն նրանք խանգարում են բուժմանը, փոխելով բժիշկներին և պահանջելով բուժման նոր մեթոդներ, որոնք միշտ չէ որ նրանց հարմար է:
Հանճարով հիվանդացածները
Մի շարք դեպքերում, որքան էլ տարօրինակ է, մարդը գաղտնի հպարտանում է իր հիվանդությամբ: Հիվանդությունը թույլ է տալիս «լինել ոչ այնպես, ինչպես բոլորը» այդ իսկ պատճառով իրեն նկատմամբ նա պահանջում է մեծ ներողամտություն և ինչ-որ «ընտրյալ» լինելու հավակնություններ է ունենում: Հոգեբանորեն դա արդարացված է, եթե հիվանդությունը հասարակության մեջ համարվում է «անպարկեշտ» կամ ունենում է ինչ-որ ստորացուցիչ բացահայտում, ապա ցանկությունը կմեղմացնի պատկերը, ստիպում է նրան մտածել արժանապատվության մասին, որով, ասես,«պարգևատրում է» հիվանդությունը: Առկա է լեգենդ, որ մի շարք հիվանդություններ սրում են մարդու ստեղծագործական ունակությունները: Երբեմն մարդը նախատրամադրվելով հիվանդություններին, վախենում է առողջանալուց, չի ցանկանում բաժանվել իր հանճարեղությունից: Նման վարքը հատուկ է ընկնավորությամբ, սիֆլիսով, տուբերկուլոզով, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով հիվանդներին:
+ Պլյուս
Նման դիրքորոշումն օգնում է վերապրել մերժվածության վախը, որն, այնուամենայնիվ, մարդը վերապրում է նման հիվանդությունների դեպքերում:
- Մինուս
Ցավոք, այդ հիվանդությունների կապն ստեղծագործական ունակությունների հետ հաստատող գիտական տվյալներ չկան: Մարդը պարզապես ենթարկվում է ինքնախաբեության: Իհարկե, մեծերն արարել են և′ հարբած վիճակում, և′ «կայֆի» ազդեցության տակ, ընկնավորությունը չխանգարեց Դոստոևսկուն և Ֆլոբերին ստեղծել հանճարեղ ստեղծագործություններ, սակայն հիվանդությունն ավելի սահմանափակեց նրանց ստեղծագործելու ունակությունը, քան օգնեց նրանց:
Համակերպվել հիվանդության հետ
Մի շարք հիվանդություններ, հատկապես կապված տարիքի հետ, անբուժելի են և առողջության պահպանման համար պահանջում են մշտական ուշադրություն: Այդ ժամանակ մարդը տարիներով, նույնիսկ տասնամյակներով ապրում է իր հիվանդության հետ, և ախտորոշումը դառնում է նրա կյանքի մի մասը: Դա հատուկ է հիպերտոնիկների, ասթմատիկների, ալերգիկների, սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար:
+ Պլյուս
Մարդը հանգիստ ընդունում է իր հիվանդությունը և սովորում է ապրել դրա հետ: Հիվանդության ախտորոշումներին նա վարժվում է, հարմարվում, սովորում է զգալու դրա մոտեցումը, տարբերում է երանգները, որոնք անհասանելի են ուրիշներին: Այդպիսով, բուժումը ճիշտ կազմակերպելու դեպքում նա կարող է հիվանդությունը հսկողության տակ պահել: Նման պահվածքը շատ բնորոշ է, օրինակ, նրանց համար, ովքեր տառապում են հիպերտոնիայով` հիվանդությունը, իհարկե, ծանր է, սակայն նման ուշադիր վերաբերմունքի դեպքում ենթակա է շտկման:
- Մինուս
Մարդու մոտ զարգանում է կասկածամտությունը, ուշադրությունը սևեռվում է սեփական զգացողության վրա` կապված բուժման նույն մեթոդների հետ: Հիվանդությունն իր կնիքն է դնում պացիենտի կենսակերպի և անհատականության վրա, որը երբեմն դժվարացնում է նրա հետ շփվելը: Սակայն հարազատների և մտերիմների պատշաճ վերաբերմունքի շնորհիվ կարելի է հաղթահարել այդ դժվարությունները:
Բարեկամացեք հիվանդության հետ
Կարելի է նկատել, որ հիվանդության հետ փոխազդեցության ամեն մի «սցենարում» առկա են և′ պլյուսներ, և′ մինուսներ: Հիվանդությանը ճիշտ վերաբերվելու համար, աշխատեք ընկալել միայն պլյուսները և նվազեցնել մինուսների նշանակությունը: Այդ դեպքում հիվանդության ելքը պայմանավորված կլինի մեծ մասամբ ձեզանով, քան թե բժիշկներով և դեղորայքով: Չէ որ հին ժամանակներից սկսած բժիշկները գիտեին, որ պացիենտի հոգեկան վիճակը նրա առողջացման բնորոշ գործոնն է, որը խթանում է նրա պաշտպանական ուժերը:
Ձեր խնդիրն է սովորել լիարժեք ապրել ձեր ախտորոշման հետ, հիվանդության հետ կոնստրուկտիվ երկխոսության մեջ մտնել:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն