Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

10 պարզ ճշմարտություն, որոնք խելացի մարդիկ երբեմն մոռանում են

10 պարզ ճշմարտություն, որոնք խելացի մարդիկ երբեմն մոռանում են

Երբեմն խելացի մարդիկ դժվարանում են հաջողության հասնել, որովհետև մոռանում են շատ կարևոր ճշմարտություններ, որոնք միասին կարևոր նշանակություն ունեն մեր ընդհանուր զարգացման ու առաջխաղացման համար:

 

Եկեք միասին տեսնենք, թե որոնք են դրանք և փորձենք չմոռանալ ու կիրառել.

1.Կրթությունն ու գիտելիքները ոչինչ են, եթե դրանք գործնականում չեն օգտագործվում:

Կարևոր չէ, որ ձեր IQ-ն ամենաբարձրն է, կամ այն, որ քվանտային ֆիզիկայի ոլորտում դոկտորական աստիճան ունեք: Դուք ոչինչ չեք փոխի և ոչ մի էական հաջողության չեք հասնի, եթե ձեր գիտելիքները չօգտագործեք գործնականում: Հսկայական տարբերություն կա իմանալու, թե ինչպես է պետք անել և բուն գործողությունը կատարելու միջև: Կրթությունն ու գիտելիքները ոչինչ չարժեն, եթե դրանք չօգտագործվեն: Այնպես որ, անցեք գործի` օգտագործեք այն, ինչ գիտեք, նախաձեռնող եղեք:

2.Երջանկությունն ու հաջողությունը երկու տարբեր երևույթներ են:

Մինչ շատերը մտածում են, թե եթե հաջողակ ես, հետևաբար նաև երջանիկ ես, պետք է նշել, որ իրականում սրանք այնքան էլ կապ չունեն միմյանց հետ: Ես մի կին գիտեմ, ով բավականին հաջողակ է իր կարիերայում: Բոլորը հիանում են նրա աշխատանքով ու հաջողություններով, սակայն միայն մտերիմներն են տեղյակ, որ չնայած իր հաջողություններին` նա այնքան էլ երջանիկ չի զգում իրեն: Նա միայն մտերիմների հետ է կիսվում այն մասին, որ հոգնած ու միայնակ է զգում և որ իր անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չի գտնում: Այո՛, կարելի է հաջողակ լինել, բայց ոչ երջանիկ: Երջանկությունը և հաջողությունը տարբեր երևույթներ են, և դրանք պետք է առանձին դիտարկել, որպեսզի երբևէ մեկը մյուսին չխանգարի ձեր կյանքում:

3. Յուրաքանչյուրն աշխատում է ինքն իր համար:

Այո՛, իրականում ամեն օր դուք աշխատում եք ինքներդ ձեզ համար: Կարևոր չէ` ինչպես եք վաստակում ձեր ապրուստը կամ ում համար եք աշխատում, հիշեք` դուք աշխատում եք միայն ձեզ համար, ու հենց դուք եք կառավարում ձեր աշխատանքը: Դուք ամեն օր «վաճառում» եք ձեր կյանքի որոշակի ժամանակը ինչ-որ գնով (օր`. աշխատավարձի չափը) ինչ-որ «հաճախորդների» (օր`. աշխատատուին): Այնպես որ, ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչպես եք օգտագործում ձեր այդքան թանկ ժամանակը և ինչպես եք օգուտ քաղում ձեր ծախսած ժամանակից: Պատասխանը փոքր-ինչ տարբեր կլինի յուրաքանչյուրիս համար, սակայն կարևոր է, որ գիտակցենք` ինչքանով ենք մեր ռեսուրսները արդյունավետ ու ճիշտ օգտագործում` առանց դրանք վատնելու:

4.Ընտրության բազմաթիվ հնարավորությունները խանգարում են որոշում կայացնել:

Այսօր` 21-րդ դարում, երբ տեղեկատվության հոսքը ընթանում է լույսի արագությամբ, և նորարարությունների հնարավորությունների բազմազանությունը անվերջանալի է թվում, մենք առատ ըտրության հնարավորություն ունենք` որոշելու, թե ինչպես ենք ուզում դասավորել մեր կյանքն ու կարիերան: Սակայն հաճախ ընտրության այս բազմազանությունը հանգեցնում է որոշումներ կայացնելու անկարողությանը, խառնաշփոթության, որի արդյունքում մենք չենք կարողանում քայլեր ձեռնարկել: Տարբեր բիզնես-մարքեթինգային հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան շատ ընտրության հնարավորություն է լինում, այնքան ավելի քիչ բան են կարողանում գնել հաճախորդները: Այո, իսկապես ավելի հեշտ է, օրինակ, երեք հնարավոր տարբերակներից ընտրություն կատարել, քան 300-ից: Եթե ընտրություն անելը դժվարանում է, շատերն ուղղակի հանձնվում են, հրաժարվում են որևէ ընտրություն անելուց: Այնպես որ, եթե հայտվել եք մի իրավիճակում, երբ բազմակի հնարավորություններ կան, և չեք կարողանում կողմորոշվել, մի փորձեք ամեն տարբերակը մանրամասնորեն կշռադատել ու գնահատել մինչև որոշում կայացնելը: Այդպես ուղղակի վատնում եք ձեր ժամանակը: Ընտրեք այն տարբերակը, որը, կարծում եք, ավելի ճիշտ կլինի, ու փորձեք: Եթե ձախողվի առաջին տարբերակը, մյուսին անցեք: Ի վերջո ինչքան էլ շատ կշռադատեք, երբեք չեք իմանա` ինչպես կավարտվի նախաձեռնած գործը, մինչև չսկսեք: Այնպես որ, ժամանակ մի վատնեք:

5.Բոլոր մարդիկ էլ հավասարապես թե՛ հաջողությունների են հասնում, թե՛ ձախողումներունենում:

Մի փորձեք լինել կատարյալ, դուք վատնում եք թե՛ ձեր ժամանակը, թե՛ ձեր էներգիան, քանի որ ոչ ոք չի կարող հասնել կատարելության: Նույնիսկ հայտնի մարդիկ, ում երբեմն կարող եք որպես օրինակ ընդունել` երաժիշտներ, գրողներ, բիզնեսմեններ և նույնիսկ մեր ծնողները, բոլորն էլ իրենց կյանքում թե՛ հաջողությունների են հասել և թե՛ ձախողումներ ունեցել: Մենք հիմնականում հաջողությունների ենք հասնում այն ոլորտում, որի համար ավելի շատ ժամանակ ենք ծախսում, ավելի շատ աշխատում ու նվիրվում: Դուք կարող եք ինչ-որ ոլորտում հաջողության հասնել ձեր սիրած աշխատանքի միջոցով, սակայն մեկ այլ ոլորտում հնարավոր է այնքան էլ հաջողակ չլինեք: Օրինակ` կարիերայում հաջողակ մարդը կարող է վատ ամուսին կամ կին լինել: Նաև հիշեք, որ հաջողությունների միանգամից չեն հասնում:

6.Ամեն գործած սխալը առաջընթաց է:

Սխալները միշտ կարևոր դաս են լինում մեզ համար: Ամեն անգամ սխալվելիս դուք մեկ քայլով մոտենում եք ձեր նպատակին: Միակ սխալը, որ կարող եք գործել, և որը ձեզ իսկապես կվնասի, դա ոչինչ չանելն է միայն այն պատճառով, որ դուք վախենում եք սխալվելուց: Մի կասկածեք, հավատացեք ինքներդ ձեզ: Կյանքում կարևոր է ոչ թե հնարավորություններ ունենալը, այլ հնարավորություններից օգտվելը: Երբեք չեք կարող 100% համոզված լինել, որ ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի, բայց կարող եք 100% համոզված լինել, որ եթե ոչինչ չձեռնարկեք, ոչ մի արդյունքի չեք հասնի: Համարձակ եղեք, ի վերջո կա՛մ հաջողության կհասնեք, կա՛մ ինչ-որ բան կսովորեք: Առաջ շարժվեք, որպեսզի հաջողությունների հասնեք, այլապես հավերժ կմնաք նույն կետում` առանց ձեռքբերումների ու առաջընթացի:

7.Մարդիկ կարող են հասնել հաջողությունների, նույնիսկ եթե չեն սիրում իրենցզբաղմունքը:

Իհարկե, սա չի նշանակում, որ դուք պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն, որը չեք սիրում: Ուղղակի շատերն են նշում, որ եթե ուզում եք հաջողությունների հասնել, ապա պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն կամ զբաղմունք, որը սիրում եք: Սակայն ինքս բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ մարդիկ այնքան էլ չեն սիրում իրենց մասնագիտությունը, սակայն հաջողությունների են հասել տվյալ ոլորտում, որովհետև նրանք իրենց գործի մասնագետներն են: Ընկերներիցս մեկն, օրինակ, հաշվապահ է, նա նշում է, որ իր աշխատանքը ձանձրալի է, սակայն դա չի խանգարում նրան հաջողությունների հասնել իր աշխատանքում: Անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ուզում եք հաջողության հասնել ինչ-որ ոլորտում, պետք է ուղղակի նվիրվածությամբ աշխատել և ժամանակ ու ուշադրություն տրամադրել` զարգանալու և սովորելու համար, և դուք հաջողության կհասնեք, նույնիսկ եթե մասնագիտությունն այնքան էլ չեք սիրում:

8.Մարդկանց հետ ունեցած մեր խնդիրները ոչ թե նրանց, այլ մեր մեղավորության արդյունքնեն:

Հաճախ, երբ մենք խնդիրներ ենք ունենում մարդկանց հետ` ծնողների, ընկերների, եղբոր կամ քրոջ և այլն, դրանք այնքան էլ նրանց հետ կապ չունեն: Քանի որ շատ խնդիրներ, որոնք մենք կարծում ենք, թե ունենք նրանց հետ, իրական չեն, այլ մեր ենթագիտակցության արդյունքը: Միգուցե նրանք անցյալում ինչ-որ բան են արել, որն ազդել է մեզ վրա, իսկ մենք պաշտպանված չենք եղել, կամ միգուցե նրանք ինչ-որ բան այնպես չեն արել, ինչպես մենք սպասել ենք նրանցից: Ինչևէ, այս ամենը ոչ այնքան նրանց, այլ հենց մեզ հետ է կապված, մեր ընկալման հետ:Եվ սա շատ ավելի լավ է, քանի որ մենք ենք մեր որոշումների տերը: Մենք կարող ենք ընտրել` անցյալում կատարված տհաճ հիշողությունները պահել մեր մտքում կամ բացել մեր միտքը ավելի դրական իրականությունը ընկալելու համար, որը մեր շուրջն է: Միակ բանը, որ մեզնից պահանջվում է, դա մեր պատրաստակամությունն է երևույթներին այլ տեսանկյունից նայել: Մենք պետք է մոռանանք, թե ինչ է եղել կամ ինչպես կարող էր լինել, և կենտրոնանանք նրա վրա, թե ինչ կա, և ինչ կարող է լինել:

9.Հուզված վիճակում ընդունված որոշումները հազվադեպ են ճիշտ լինում:

Հուզված վիճակում երբեք չպետք է որոշումներ կայացնենք, քանի որ դրանք ոչ թե սառը դատողությամբ ընդունված, այլ պահի ազդեցության տակ ընդունված, չմտածված որոշումներ են: Երբեք թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքները խաբեն ձեր դատողությանը: Փորձեք սթափվել և ավելի ուշադիր մտածել մինչ կարևոր որոշում ընդունելը:

10.Դուք երբեք 100% պատրաստ չեք լինի, երբ հնարավորություն ընձեռնվի ձեզ կարևորորոշում կայացնել:

Շատ խելացի մարդիկ երբեմն համառորեն չեն ընդունում իրենց հանդիպած հնարավորությունը միայն նրա համար, որ կարծում են, թե պատրաստ չեն: Այլ կերպ ասած` նրանք կարծում են, թե չունեն հավելյալ գիտելիքներ, կարողություններ, փորձ և այլն, որն էլ նրանց հետ է պահում օգտվելուց իրենց ընձեռնված հնարավորությունից: Ցավոք, այս տեսակ մտածելակերպը խանգարում է, խեղդում մարդկանց անձնական աճն ու զարգացումը: Իրականում ոչ ոք էլ երբեք ամբողջովին պատրաստ չի լինում, երբ առիթը կամ հնարավորությունը ընձեռնվում է: Քանի որ հենց այս հնարավորություններն են, որ ապահովում են մեր անձնական աճը, մեզ ավելի ուժեղ դարձնում, թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ փորձառության ու գիտելիքների: Դրանք են, որ ստիպում են մեզ դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, որը նշանակում է, որ սկզբում մենք այնքան էլ լավ կարող է մեզ չզգանք և հետևաբար, երբ հարմարավետ չենք զգում, մենք արդարանում ենք, թե պատրաստ չենք: Միայն հիշեք, որ կյանքում անձնական աճի ու զարգացման հնարավորություններ շատ կընձեռնվեն, և ձեր կյանքում դրական փոփոխություններ ունենալու համար հարկավոր է ուղղակի համարձակ լինել, օգտվել դրանցից:

Սկզբնաղբյուր. Հետաքրքրասերի բլոգ
Աղբյուր. slaq.am
Լուսանկարը. cluber.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ