Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Կանանց ի՞նչն է առավել դուր գալիս տղամարդկանց՝ առաջին հանդիպման ժամանակ. avanta.am

Կանանց ի՞նչն է առավել դուր գալիս տղամարդկանց՝ առաջին հանդիպման ժամանակ. avanta.am

Այս հարցի շուրջ կարծիքները կարող են տարբեր լինել, սակայն վստահորեն կարելի է ասել, որ թե՛ տղամարդկանց և թե՛կանանց համար չկա առավել հաճելի բան, քան դիմացինի անկեղծ ու բարի ժպիտը: Իսկ անկեղծ ու բարի ժպիտ պարգևելու համար բավական չէ միայն լինել բարի և ուրախ անձնավորություն, դրա համար պետք է ունենալ նաև առողջ ու գեղեցիկ ատամներ՝ հոլիվուդյան ժպիտ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Հովհաննես Ռափյանը:

1. «Հոլիվուդյան ժպիտ» ասվածը ենթադրում է միայն գեղեցկությո՞ւն,  թե՞ նաև առողջություն:


–   Նախ ասեմ, որ «հոլիվուդյան ժպիտ» արտահայտությունը մեզ հասել է դեռևս անցյալ դարի մոտավորապես 30-ական թվականներից: Կարող եմ ասել, որ ինչպես հանրային ճանաչում ունեցող, այնպես էլ սովորական մարդկանց ճերմակ ատամնաշարը և բերանի թարմ հոտը մարդկանց՝ միմյանց հետ շփման ամենակարևոր նախապայմաններից են, և որոնք միայն գեղեցկություն չեն. ատամների առողջությունն ու խնամվածությունը մեծապես կախված են մարդու առողջական վիճակից: Այսօր արդեն ապացուցված է, որ ժպիտն օգտակար է առողջությանը, սակայն, ցավոք, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ լայն ժպտալ՝ ցուցադրելով ատամնաշարը: Հոգեբանները տարբերակում են  ժպիտի 19 տեսակ: Ժպիտը կարող է պատմել մեր զգացմունքների, տրամադրության, բնավորության և նույնիսկ մեր ունեցած մտադրությունների մասին: Ժամանակակից ստոմատոլոգիան տարբերակում է ժպիտի ավելի քիչ տեսակներ, սակայն դրանք հնարավություն են տալիս մեզ առավել հստակ ու բավարար տեղեկություն ստանալ ժպտացող մարդու մասին:  Օրինակ՝ որոշել տարիքը, ֆիզիկական առողջությունը, առանձնացնել վատ սովորությունների գոյությունը և այլն:

2. Արդյոք փոխվե՞լ են ժամանակակից մարդու ժպիտի ընդունված ձևերը:

–   Եթե հիմք ընդունենք պատմական տվյալները, ապա, իհարկե, այո՛, քանի որ  հին գեղանկարչական կտավներն ուսումնասիրելիս  կտեսնենք, որ նախկինում մարդիկ իրենց թույլ չեն տվել լիարժեք ժպտալ, այսինքն՝ չեն ցուցադրել ատամնաշարը: Նախկինում առավել տարածված է եղել կիսաժպիտը՝ լուսնաձև ժպիտը, երբ ատամները չէին երևում: Ըստ պատմական տվյալների՝ առաջինը հայտնի նկարիչ Ռեպինն է, որ պատկերել է երեխայի լիարժեք ժպիտը. նա հանգամանորեն պատկերել է երեխայի կծվածքն ու ատամնաշարը: Իսկ հիմա փոխվել են ժամանակները, և նկարահանման հրապարակում ու լուսանկարներում սպիտակ ու առողջ ատամնաշարի առկայությունը ոչ միայն պարտադիր է, այլև հաջողակ մարդ  համարվելու կարևորագույն նախադրյալներից մեկն է: Այսօր մարդու լայն տարածված ժպիտը  կարող է խոսել նրա դիրքի և բարձր ինքնագնահատականի մասին: Իսկ եթե ժպիտի մեջ կան տարատեսակ անոմալիաներ, որոշակի թերություններ, անհաջող գույն, ձև, կառուցվածք, ապա մարդիկ սովորաբար բարդույթավորվում են  և լիարժեք չեն ժպտում՝ ցուցադրելով ատամնաշարը:

3. Ի՞նչ է իրենից ներկայացնում լիարժեք ժպիտը:

–    Որպես կանոն այս կամ այն մարդու ժպիտի լիարժեքությունը և համադրությունը ամբողջ դեմքի հետ որոշվում են կենսաբանական սահմանված հարաչափերով: Սակայն պետք է նաև հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք. մարդու աջ և ձախ կողմերը երբեք համաչափ չեն լինում: Շատ հազվադեպ է պատահում, երբ մարդիկ ունենում են դեմքի կատարյալ ուրվագծեր: Դա է պատճառը, որ մեր ժպիտը կարող է լինել ինչպես կիսաժպիտ, այնպես էլ լիարժեք ժպիտ: Լիարժեք ժպիտ ձևավորող հիմնական տարերն են՝ շրթունքների եզրագիծը, շրթունքների բացվածության ուրվագիծը, ատամների դասավորվածությունն ու կառուցվածքը, գույնը, լինդ ատամ հարաբերակցության համաչափությունը և, իհարկե, համաչափությունը դեմքի կենտրոնական գծի նկատմամբ:  Մենք՝ ստոմատոլոգներս, որպես կանոն տարբերակում ենք ժպիտի 3 հիմնական տեսակ: Կտրող ժպիտ, երբ ժպտալու ընթացքում տեսանելի է միայն կտրող եզրագիծը. տվյալ պարագայում ատամնաշարը տեսանելի չէ: Վզիկային ժպիտ, երբ ժպտալիս մենք տեսնում ենք վերևի ատամների լնդերի վզիկային հատվածները: Այս դեպքում ամբողջովին տեսանելի է և՛ ատամների կառուցվածքը, և՛ ձևը, և՛ համաչափությունը և՛ լնդային ժպիտը, որը, ի դեպ,  ամենախնդրահարույցն է, քանի որ այստեղ տեսանելի են ոչ միայն ամբողջական ատամները, այլև լնդերը:

4. Ինչպես նշեցիք, հնարավոր է ժպիտի միջոցով իմանալ մարդու տարիքը, հետաքրքիր է՝ ի՞նչ հետևանքներ են թողնում մեր ապրած տարիները:

–   Կա մի շատ պարզ կանոն, որ միջոցով ցանկացած մարդ կարող է հայելու առջև պարզել ժպիտի լիարժեքությունը: Պարզապես անհրաժեշտ է արտաբերել ի տառը, ինչո՞ւ ի–ն, քանի որ այն արտաբերելուց մեր շրթունքները ձգվում են, և ինքնաբերաբար ժպիտ է ձևավորվում: Ինչպես, օրինակ՝ արտերկրում լուսանկարվելիս ընդունված է օգտագործել “Cheese” բառը: Տարբերակումը շատ հեշտ է, քանի որ երիտասարդ տարիքային խմբի մոտ տվյալ տառի արտաբերումը տեսանելի է դարձնում վերևի ատամները՝ մոտավորապես 3 միլիմետրով, իսկ ավելի մեծահասակ տարիքային խմբի մոտ տվյալ տառի արտաբերումը հնարավորություն չի տալիս տեսանելի դարձնել վերևի ատամները, քանի որ մեծահասակ տարիքային խմբի մոտ տեղի է ունենում մկանների տոնուսի անկում, ինչպես նաև ատամների ախտաբանական մաշվածություն, ինչը և ձևավորում է խորը կծվածք:  Այդ իսկ պատճառով 35 տարեկանից հետո մենք խորհուրդ ենք տալիս ատամները ձևավորել փոքր-ինչ երկար՝ ժպիտն է՛լ ավելի լիարժեք դարձնելու համար:

Սկզբնաղբյուր. «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ