Լրահոս կանանց համար
Բժիշկ ընտրելու հարցում էլ «գլուխ է բարձրացնում» նորաձևությունը
Բարեհաջող ծննդաբերությունը և երեխաների նախածննդյան շրջանի վերահսկողությունն այն կարևոր գործընթացներից են, որոնցից կախված է թե՛ մոր, թե՛ երեխայի ֆիզիկական առողջությունն ու հոգեկան բարօրությունը: Ուստի ցանկացած կին ձգտում է այդ շրջանն այնպես կազմակերպել, որ հետագայում ապագա բալիկի լույս աշխարհ գալու հետ նվազագույն խնդիրներ անգամ չծագեն:
Պոլիկլինիկաները բնակչության առողջապահական կենսապահովման ամենամատչելի բուժկենտրոններն են, որոնցից թերևս ամենանվազ այցելու ունեցող բաժանմունքներից է հղի կանանց կոնսուլտացիոն բաժանմունքը: Կանանց նախածննդյան շրջանի վերահսկողության գործընթացը ապագա մայրերից շատերը նախըտրում են վստահել մասնավոր վճարովի բուժկենտրոնների համապատասխան մասնագետներին, որոնց հոսքը պոլիկլինիկաների համեմատ բավական մեծ է, ընդ որում, գրեթե բոլոր ծննդատների: Կանանց կոնսուլտացիայի հոսքի տարբերությունը, ինչպես մեկնաբանում է Երևանի թիվ 17 պոլիկլինկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը, հիմնականում պայմանավորված է հղի կանանց ազատ ընտրության իրավունքով: Նրա մեկնաբանմամբ, ծննդատանը նույն գինեկոլոգի մոտ մեկ անգամ ծննդաբերություն անցած կինը, ի նշան բարեհաջող ծննդալուծման և բժշկի հորդորի, երկրորդ երեխայի նախածննդյան վերահսկողությունը նախընտրում է իրականացնել արդեն ոչ թե տարածքային սպասարկման բուժկետում, այլ տվյալ ծննդատանը: Այս գործընթացի արդյունքում էլ հոսքը դեպի մասնավոր հիվանդանոցներ անհամեմատ աճում է:
«Մենք հղիին երբեք չենք կաշկանդում և սպառնում իր կատարած ընտրության համար, քանի որ ցանկացած հղի ունի իր իրավունքը թե՛ բժշկի ընտրության, թ՛ե ծննդալուծման առումով: Երբ տարիներ առաջ ուժի մեջ մտավ ծննդօգնության պետական հավաստագրի մասին որոշումը, հղիները հստակ տեղեկացան, որ իրենց տարածքում կարող են անվճար սպասարկում ստանալ, բայց քանի որ տարածքային սկզբունքը չի պահպանվում, ծննդկանը, ավելորդ համարելով տեղեկանքների հայթայթումը, դիմում է վճարովի ծառայությունների: Նախարարի հրամանը ճիշտ է գործում, հղին չունի տարածքային սպասարկման խիստ կարևորություն, այլ ունի ընտրություն և ինքն է որոշում` դիմել անվճա՞ր, թե՞ վճարովի սպասարկման: Մեզ մոտ, անկախ հղիի սոցիալական վիճակից, բոլորն անխտիր սպասարկվում են անվճար:
Մարդկությունը սովորաբար բժշկությանը եղել է շնորհակալ դեռ Հիպոկրատի օրենքով, երբ բժշկին երախտագիտություն են հայտնել նույնիսկ երկու ձվով: Այստեղ կաշառակերության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հավաստեց պոլիկլինիկայի բաժանմունքի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը: Օրինակ` տվյալ տարածքային բուժկետի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքն ամսական սպասարկում է միջինացված հաշվով 30-50 ծննդկանի, մինչդեռ վճարովի ծննդատներում այս թիվը քառապատիկ է: Պոլիկլինիկաներում կանանց նախածննդյան վերահսկողության գործընթացի մեջ ներառված են և՛ հղիների ֆիզիկական վերահսկողությունը, և՛ ամենամսյա ստուգումները, և՛ հոգեբանական աջակցությունը: Իսկ սոնոգրաֆիայի և նմանատիպ սարքավորումները, տկն Շուշանիկի տեղեկացմամբ, հնարավորություն են տալիս ցանկացած արատ հայտնաբերելու հղիության ամենավաղ շրջանից:
Ապագա մայրերից յուրաքանչյուրն էլ, բնականաբար ձգտում է ավելի ապահով և բարենպաստ միջավայրում իրականացնել բժշկական և ծննդաբերության վերահսկողության հետ կապված բոլոր գործառույթները: Սակայն դժվար է ճշգրտորեն նախանշել, թե ինչ կաննոներով են մայրերն առաջնորդվում հղիության շրջանում իրենց համար մանկաբարձ գինեկոլոգ ընտրելիս:
Գինեկոլոգների վճարովի ծառայությունները հիմնականում նախընտրում են այն մայրերը, որոնք առաջնորդվել են ծանոթի կամ բարեկամի խորհրդով: Օրինակ` ապագա մայրիկ 29-ամյա Էլլան երեխայի նախածննդյան վերահսկողությունը նախընտրել է վստահել ծննդատան իր վաղեմի ծանոթ գինեկոլոգներից մեկին և իր տարածքային սպասարկման բուժկենտրոնից նախապես վերցրել է տեղեկանքը` հրաժարվելով նրանց ծառայություններից: Հարցն այն չէ, որ վերջինս թերահավատ է այլ գինեկոլոգների նկատմամբ, պարզապես նախընտրում է «փորձված թանի» տարբերակը. «Երկու քույրերս նրա մոտ են հաճախել, ինձ էլ խորհուրդ տվեցին նրան դիմել»:
Երևանի ծննդատներում կանանց կոնսուլտացիայի բաժանմունքներում պատկերն այսպիսին է. ծննդկանների հագեցվածությունը շաբաթվա բոլոր օրերին և գրեթե բոլոր ժամերին նույնն է, մինչդեռ պոլիկլինիկաների տվյալ բաժանմունքում պարապուրդային մթնոլորտ է: Ծննդատների կոնսուլտացիոն բաժինն ամսական միջին հաշվով ընդունում է առնվազն 300-400 այցելու: Այստեղ նախածննդյան վերահսկողություն իրականացնելու համար ծննդկանն առաջիկա ամիսների ընթացքում հավելյալ ծառայությունների համար պետք է ֆիքսված գումար վճարի: Տարբեր ծննդատներում սահմանված գները տատանվում են 40-60 հազարի միջև` չհաշված ծննդալուծման գործընթացի համար` ըստ հայկական մտածողության «մաղարիչ» բաշխելը: Արդյունքում ստացվում է, որ անվճար ծննդօգնությունն այնքան էլ անվճար չէ, զուր չի գործում «թանկից էժանը չկա» ասացվածքը: Ծննդկանների հոսքը կոնսուլտացիոն բաժանմունքներ հավասարաչափ բաշխելու համար օրենքներ չկան, և յուրաքանչյուր ոք ազատ է իր համար համապատասխան բժիշկ ընտրելու հարցում: Մի քանի ծննդատան կոնսուլտացիոն բաժանմունքների պատասխանատուների հետ զրուցելիս սուբյեկտիվ կարծիք հնչեց, նրանցից ոմանք հավաստեցին, որ հոսքի տարբերությունը նախ և առաջ պայմանավորված է իրենց կենտրոնի տեխնիկական հնարավորություններով:
ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներն այնքան էլ համաձայն չէին այս տեսակետին` հավաստելով, որ յուրաքանչյուր բուժկենտրոն միտված է կատարելու իր առաքելությունը: Սակայն վիճակագրական թվերը և բնակչության շրջանում հարցումները փաստում են հակառակ երևույթը:
Նույն ծառայությունը` կանանց կոնսուլտացիան, իրականացվում է թե՛ ծննդատներում, թե՛ պոլիկլինիկաներում, պարզապես հարցը մեր ազգամտածողությունն է. համատարած տիրում է այն կարծիքը, թե բժիշկ ընտրելիս էլ առկա է խավերի տարբերությունը:
|
Վահե Առաքելյան
25.04.2012
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն