Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպես դրդել նրան լուրջ հարաբերությունների. կանանց հանրագիտարանից

Ինչպես դրդել նրան լուրջ հարաբերությունների. կանանց հանրագիտարանից

Դու հանդիպել ես այն  միակին, ում հետ ուզում ես կյանքդ կապել, բայց…  Հաճախ պատահում է, երբ մենք ժամանակից առաջ  ենք ընկնում,  մտովի պատկերացնում մեր ապագան, ամեն ինչ կառուցում, իսկ նա անգամ չի էլ մտածում լուրջ հարաբերությունների մասին: Այստեղ պետք է զգույշ գործել, որպեսզի հակառակ ազդեցությունը չստանանք` փորձելով ստիպել նրան լրջացնել հարաբերությունները: Երբ նա զգա, որ դու ճնշում ես իրեն քո պահանջներով, հավատա՝ դու կկորցնես անգամ այն փոքրիկ տեղը նրա կյանքում, որն ունեիր մինչև այդ: Մի քանի խորհուրդ LN-ից  այն լեդիներին, որոնք կանգնած են  հարաբերությունները լրջացնելու խնդրի առաջ…

 

Եղիր ինքնաբավ:  Եթե դու հիմա տառապում ես ու մտածում, որ եթե ընկեր ունենայիր, ամեն ինչ այլ կերպ կլիներ, ապա պետք է պայքարել այս մտքերի դեմ:  Շատ քչերն են սիրահարվում այնպիսի աղջիկների, ովքեր ճահիճ են ստեղծել իրենց շուրջը:  Եթե դու անկեղծորեն վայելում ես կյանքդ անգամ առանց տղամարդու, ապա հեշտությամբ կգտնես քո կեսին: 

 

Դարձրեք ձեր կյանքը հետաքրքիր, շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք:

 

Ինքնավստահ եղիր: Ոչ ոք քեզ գեղեցիկ ու գրավիչ չի համարի, եթե դու ինքդ այդպես չկարծես: Պետք չէ մտատանջվել՝ արդյոք նրան դուր կգա քո վարած կյանքը, քո շրջապատը, թե ոչ: Միշտ մտածիր, որ դու իսկական պարգև ես անգամ հերոսի համար:

 

Էլեգանտ, գեղեցիկ, բայց բնական:  Կատարված հարցումների մեծ մասը ցույց են տալիս, որ տղամարդկանց 67-80%-ը սիրում են հասարակ աղջիկների՝ սովորական, առօրեական կերպարում: Եվ միայն չնչին տոկոսն է պատասխանել, որ կնախընտրեր սեքսուալ, աչքի ընկնող աղջիկների:  Այստեղից պետք է հետևություն անել: Պետք է մի կողմ դնել վուլգար, չափից դուրս աչք ծակող, շատ բաց հագուստը և վառ դիմահարդարումը:

 

Եթե դուք  զույգ չեք, ուրեմն դու ազատ ես:  Թող կոպիտ չհնչի, բայց հանդիպումը  շոփինգի պես բան է, որտեղ յուրաքանչյուրը ցուցադրում է իր «ապրանքը»:  Դու ազատորեն կարող ես մի քանի անգամ շոփինգի գնալ, մինչև գտնես քո ուզածը:

 

Կինը պետք է մի փոքր առեղծված ունենա իր մեջ:  Հոգեբանները միշտ էլ պնդել են, որ անկեղծանալ տղամարդու հետ մինչև վերջ չի կարելի: Մի բացեք ձեր բոլոր խաղաքարտերը: Թող միշտ ինչ-որ բան նրա համար հանելուկ մնա: Անգամ եթե ամուսնացած եք, թույլ տվեք նրան օր օրի նորանոր բաներ հայտնաբերել ձեր մեջ:

 

Հին օրենքը մինչ օրս աշխատում է:  Ամենակայուն սիրային հարաբերությունները ծագում են հարազատ հոգիների միջև:  Հիանալի կլինի, եթե ձեր հարաբերությունները սկսվեն հասարակ ընկերությունից: Հետաձգեք սեքսը, որքան հնարավոր է.  սկզբում հասկացեք իրար հոգով: Համոզվիր, որ նա այն միակն է, ում հետ կարող ես ամբողջ կյանքդ ապրել և չհոգնել:  Իսկ դրա համար նախընտրելի է ընկերություն անել նրա հետ  նախքան հարաբերություններ սկսելը:

 

 Ամենուրեք տես դրականը: Հերիք է դժգոհես ճակատագրից, անհաջողություններից. դու միայն բարդացնում ես կյանքդ: Մի տրտնջա, դու ամեն ինչ կարող ես փոխել:  Եթե դու ինքդ քեզ քննադատաբար ես մոտենում, ցածրացնում ինքնագնահատականդ, ապա նույնը սպասիր նաև շրջապատից: Եվ արդյունքում իսկապես կառաջանա խնդիր դժգոհելու, ամեն ինչից հիասթափվելու: Վերակառուցիր կյանքդ՝ սկսելով քեզնից: Եթե կարծում ես, որ արժանի ես սիրո, ապա վաղ թե ուշ գտնելու ես այն իսկական սերը, որին երկար ժամանակ սպասում ես: Երբեք ուշ չէ, այլ հակառակը` ճիշտ ժամանակն է:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am
Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կարող են դիմել բոլոր շահառուները, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am

Հղի կնոջը խորհուրդ  է տրվում պատվաստվել Կովիդ-19-ի դեմ այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական վտանգը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լուրեր
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am

Առավոտյան փոքր ինչ վատ զգացող կանանց մոտ հաճախ բնորոշ է առողջ հղիություն վիժման ավելի քիչ հավանականություն, գրում է The Telegraph-ը: Առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև երեխայի ինտելեկտի վրա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am

Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am

Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am

Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:


Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, COVID-19 հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն ուռուցքով հիվանդները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են` դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am

Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:

ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի  հետազոտական կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ