Լրահոս կանանց համար
Տնային կենդանիների հետ շփումը վտանգավոր է հղիության շրջանում. բուժիչ նամակներ
Տոքսոպլազմոզը հարուցվում է տոքսոպլազմա կոչվող մանրէների միջոցով. ախտորոշվում է մարդկանց, շների և կատուների մոտ։
Հիվանդության պատճառով առաջանում են նյարդային և էնդոկրին համակարգերի, ավիշի, տեսողական օրգանների հիվանդություններ։
Տոքսոպլազմոզով կարող են հիվանդանալ մոտ 360 տեսակի կենդանիներ և թռչուններ, սակայն միայն կատուների աղիներում կան բարենպաստ պայմաններ տոքսոպլազմերի բազմացման համար։ Մարդը վարակվում է տոքսոպլազմոզով հիմնականում կատուներից. վարակը կարող է տարածվել նաև հիվանդ կենդանու միս կամ ձու ուտելու հետևանքով, եթե մթերքը չի ենթարկվել բավարար ջերմային մշակման։ Տոքսոպլազմը կարող է թափանցել արյան մեջ մոծակների միջոցով կամ մաշկի վնասված հատվածների վրայից։
Հիվանդության հիմնական ախտանիշները
Տոքսոպլազմով վարակված է մարդկության մոտ 40 տոկոսը, սակայն ոչ բոլորն են հիվանդ տոքսոպլազմոզով։ Հիվանդությունը սկսում է զարգանալ, երբ ինչ-որ պատճառներով իջել է օրգանիզմի դիմադրողականությունը։
Սուր բնույթի տոքսոպլազմոզը սկսվում է բարձր ջերմությունով, գլխացավով, տենդով, առաջանում է փսխում, մեծանում են լյարդը և փայծաղը, հնարավոր է` զարգանա թոքաբորբ և պարալիչ։ Ավելի հաճախ ախտորոշվում է տոքսոպլազմոզի քրոնիկ ընթացք, որի հատկանիշներն են. ջերմության չնչին բարձրացումը, ավիշային հանգույցների և լյարդի մեծացումը, աշխատունակության անկումը։
Քրոնիկ տոքսոպլազմոզի դեպքում կարող են առաջանալ աչքի, նյարդային և սիրտ-անոթային և այլ օրգանների հիվանդություններ։
Ե՞րբ է առաջանում բնածին տոքսոպլազմոզը
Հղիության շրջանում, բնականաբար, իջնում է օրգանիզմի դիմադրողականությունը, այլ կերպ` իմունային համակարգը կվերացնի պտուղը և կառաջանա վիժում։ Այս հանգամանքը ստեղծում է բարենպաստ պայմաններ տոքսոպլազմաների բազմացման համար, արդյունքում հնարավոր է` ներարգանդային վարակում։ Տոքսոպլազմը կարող է ներթափանցել ընկերքի մեջ, և կծնվի տոքսոպլազմոզով հիվանդ երեխա։
Բնածին տոքսոպլազմոզի դեպքում երեխայի մոտ կարող է նկատվել աչքի խնձորակի արատ, գլխի և ողնուղեղի թերզարգացում. ընդ որում, հիվանդության հետևանքները ավելի արտահայտված են, եթե վարակը ներթափանցել է հղիության նախնական շրջանում։ Ցավոք, պտուղը հնարավոր չէ բուժել, և բժշկությունն առաջարկում է ընդհատել հղիությունը արհեստական եղանակով։
Տոքսոպլազմոզով հիվանդ կինը կարող է հղիանալ և մայրանալ. նույնիսկ, եթե ունեցել է հղիության ընդհատում, քանի որ օրգանիզմի իմունային համակարգը այդ դեպքում ժամանակ է ունեցել արտադրելու պտղի պաշտպանության համար անհրաժեշտ հակամարմիններ։ Վարակը կարող է թափանցել ընկերքի մեջ միայն մեկ անգամ, եթե կինը հղիության շրջանում շփվել է հիվանդ կենդանու հետ. եթե նա վարակվել է նախքան հղիանալը, ապա պտղին վտանգ չի սպառնում։
Ինչպե՞ս ախտորոշել տոքսոպլազմոզը
Մենք արդեն գիտենք, թե ինչպես են ընթանում սուր և քրոնիկ փուլերը։
Արյան հետազոտման միջոցով հայտնաբերվում է հիվանդության հարուցիչը և տոքսոպլազմոզի հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունն ապահովող հակամարմինների առկայությունը։ Հակամարմինները հնարավոր է հայտնաբերել արյան մեջ վարակվելուց անմիջապես հետո, սակայն ճիշտ մեկ տարի անց դրանք անհետանում են և այլևս չեն հայտնաբերվում։
Տոքսոպլազմոզը բուժում են հակաբակտերիական դեղորայքով, կարևոր է նաև բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը։ Քրոնիկ տոքսոպլազմոզը շատ դժվար բուժվող հիվանդություն է։ Եթե մարդու մոտ հայտնաբերվել են տոքսոպլազմաներ, սակայն բացակայում են հիվանդության հայտանիշերը, ապա բուժման կարիք չկա։
Ինչպե՞ս կանխարգելել հիվանդության զարգացումը
Բժշկությանը հայտնի միակ եղանակն անձնական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումն է, կան նաև որոշ այլ նախազգուշական խորհուրդներ։
- Հում մսի հետ աշխատելուց հետո պետք է մանրակրկիտ լվանալ ձեռքերը։
- Չի կարելի փորձել հում աղացած մսի համը, ինչպես հաճախ անում են աղը խառնելուց հետո։
- Վարակը վերացնելու համար միսը պետք է եփվի առնվազն 60C ջերմաստիճանի տակ։
- Միրգ-բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ։
- Կանաչեղենը նախքան ուտելը` 20-30 րոպե պահեք աղաջրի մեջ։
- Հղի կանայք պետք է խուսափեն կատվի հետ շփումից։
Ինչպե՞ս է արտահայտվում տոքսոպլազմոզը կատվի մոտ
Հայտնի է, որ կատուն կարողանում է հայտնաբերել և նույնիսկ բուժել մարդու հիվանդ օրգանը, դժվար է հրաժարվել սիրելի կենդանուց միմիայն այն պատճառաբանությամբ, որ նա առավել հաճախ է հանդիսանում տոքսոպլազմոզի կրող։
Կարևոր է իմանալ, թե ինչպես է արտահայտվում տոքսոպլազմոզը կենդանու մոտ։ Եթե կատուն վարակված է այդ ինֆեկցիայով, ապա հիվանդության սրացման շրջանում կարմրում են աչքերը, նկատվում է թարախային արտադրություն քթից, փռշտոց, հազ, լուծ, ախորժակի անկում։ Այս շրջանում վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով։
Որոշ ժամանակ անց հիվանդությունը կանցնի քրոնիկ փուլ, այդ շրջանում կենդանու մոտ պարբերաբար նկատվում է լուծ, սակայն կատուն արդեն վտանգ չի ներկայացնում մարդու համար։
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներում։
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն