Լրահոս կանանց համար
Ճարպերից աղքատ սննդակարգը՝ կրծքագեղձի քաղցկեղից վաղ մահացության կանխարգելման միջոց. news.am

Հետազոտությամբ պարզվել է, որ ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգը կարող է խիստ օգտակար գտնվել՝ էսթրոգեն ընկալիչ-բացասական հիվանդությամբ ախտորոշված զարգացման վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց համար: Ճարպերից աղքատ սննդակարգ սահմանելով՝ վերջիններս կարող են ախտորոշման պահից հետո 15 տարիների ընթացքում ցանկացած պատճառով մահանալու ռիսկի՝ 36 տոկոսի չափով նվազեցման հասնել: Վերը հիշատակված եզրահանգման մասին Լոս Անջելեսի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի օնկոլոգ դոկտոր Ռովան Չլեբովսկին է հայտնել:
Նրա խոսքով, հետազոտության ընթացքում մահացության ռիսկի ամենանշանակալի կրճատումը միաժամանակ էսթրոգեն եւ պրոգեստերոն ընկալիչ-բացասական հիվանդություններով ախտորոշված մասնակիցների մոտ է նկատվել: Ախտորոշումը ստանալուց հետո՝ 5 տարիների ընթացքում ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգի հետեւելու պարագայում հետագա 15 տարիներին նրանց մոտ ցանկացած պատճառով մահացության ռիսկի՝ 56 տոկոսի չափով կրճատում է նկատվել, հաղորդում է NewsMax Health-ը:
Հետազոտության մասնակիցները ճարպերի օրական սպառման ծավալները միջին ցուցանիշից՝ 29 տոկոսից ընդամենը 20-ի են հասցրել:
Դոկտոր Չլեբովսկին մտադիր է հետազոտության արդյունքներն առաջիկա օրերին Սան-Անտոնիայում կայանալիք կրծքագեղձի քաղցկեղի թեմայով գիտաժողովին ներկայացնել: Նմանատիպ միջոցառումներին ներկայացված տվյալները նախնական են համարվում՝ նախքան որեւէ գրախոսվող ամսագրում հրապարակվելը:
Վերը հիշատակված եզրահանգման համար հիմք ծառայած ուսումնասիրությունն ավելի քան 2400՝ 48-79 տարեկան կանանց շրջանում է իրականացվել: Ընդ որում, նրանցից գրեթե 1600-ի մոտ միայն էսթրոգեն ընկալիչ-բացասական հիվանդություն է ախտորոշվել, իսկ մնացած 800-ի պարագայում՝ նաեւ պրոգեստերոն ընկալիչ-բացասական հիվանդություն: Բոլոր մասնակիցները զարգացման վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել եւ համապատասխան բուժում ստացել՝ 1994-2001թթ. ընթացքում:
Կանանց մոտավորապես 50 տոկոսին ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգ է նշանակվել եւ պարբերական խորհրդատվություն տրամադրվել՝ ի տարբերություն համեմատական խմբում ընդգրկվածների, որոնց առջեւ որեւէ պահանջ չի դրվել:
Առաջին խմբում ընդգրկված կանանց մոտ ճարպերի կլանման մակարդակի կրճատումը նաեւ սննդակարգի ընդհանուր կալորիականության՝ 10 տոկոսի եւ մարմնի կշռի՝ 2,7 կգ-ի չափով նվազեցման է հանգեցրել, տեղեկացնում են հետազոտության հեղինակները:
Բացի այդ, երկու խմբերում գրանցված արդյունքների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ անկախ քաղցկեղի տեսակից, ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգի հետեւող կանանց մոտ, ի համեմատություն ազատ սնվողների, որոշակի ցածր մահացության ցուցանիշ է նկատվել՝ 14 տոկոս՝ 17-ի դիմաց:
Ճարպերից աղքատ սննդակարգի առավել նշանակալի ազդեցությունը քաղցկեղի ոչ հորմոնային տիպերով՝ էսթրոգեն եւ պրոգեստերոն ընկալիչ-բացասական հիվանդություններով, կամ միայն առաջինով ախտորոշված մասնակիցների շրջանում է նկատվել: Ընդ որում, հետազոտության հեղինակները ցանկացած պատճառով մահվան դեպքերն են արձանագրել: Այնպես որ, չի կարելի ասել, թե ճարպերի ցածր բաղադրությամբ դիետան ուղղակիորեն կրծքագեղձի քաղցկեղից մահացությունն է նվազեցնում, ընդգծել է դոկտոր Չլեբովսկին:
Փորձագետը բացատրություն չունի հարցին, թե ինչու է ճարպերից աղքատ դիետան այդչափ օգտակարություն դրսեւորում: Նրա միակ վարկածն այն է, որ առաջարկվող միջոցը մարմնի հավելյալ քաշի կորստի եւ դրանում առկա բորբոքումների ծավալի կրճատման կարող է հանգեցնել, ինչը քաղցկեղի աճը դանդաղեցնելու միտում ունի: Դոկտոր Չլեբովսկիի համար պարզ չէ նաեւ, թե ինչու է սննդակարգի ազդեցությունը հատկապես նկատելի էսթրոգեն ընկալիչ-բացասական հիվանդությամբ ախտորոշված կանանց շրջանում:
Դոկտոր Դեյվիդ Հեբերը՝ Քալիֆորնիական համալսարանից, ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ հետազոտության շրջանակում ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգի՝ կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կանանց նկատմամբ երկարաժամկետ ազդեցությունն է ուսումնասիրվում: Հենվելով ընթացիկ եւ այլ նախընթաց հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների վրա, մասնագետը կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կանանց խորհուրդ է տալիս ճարպերի հաշվին ընդհանուր կալորիականության՝ 20-25 տոկոսի չափով կրճատում նախաձեռնել եւ միայն առողջարար ճարպեր, մասնավորապես, ձկնեղենի, օրինակ՝ սաղմոնի ու մի շարք այլ սննդատեսակների բաղադրիչը հանդիսացող օմեգա-3 ճարպաթթուներ ընդունել:
|
Կարդացեք նաև

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն