Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Քլիվլենդի հիվանդանոցում սկսել են արգանդի փոխպատվաստման կլինիկական փորձարկումները. news.am

Քլիվլենդի հիվանդանոցում սկսել են արգանդի փոխպատվաստման կլինիկական փորձարկումները. news.am

Քլիվլենդի հիվանդանոցում սկսվել են ԱՄՆ-ում առաջին` արգանդի փոխպատվաստման կլինիկական հետազոտությունները: Հետազոտության համար 10 կին կընտրեն, որոնց դոնորներից վերցված արգանդ կպատվաստեն եւ որոնք կփորձեն երեխա ունենալ:

Ինչպես պատմում են Քլիվլենդի հիվանդանոցի մասնագետները, արգանդի զարգացման, կառուցվածքի եւ տեղադրության թերություններ ունեցող կանայք, ինչպես նաեւ նրանք, ովքեր առանց արգանդի են ծնվել, չեն կարող ինքնուրույն հղիանալ: Սակայն վերջերս մեթոդներ են ի հայտ եկել, որոնք   հնարավորություն են տալիս նման պացիենտներին դոնորական առողջ արգանդ պատվաստել, որը պիտանի է հղիության եւ ծննդաբերության համար:

Հետազոտության մեջ ներգրավված կլինեն մեծ թվով մասնագետներ, որոնց թվում կան արտամարմնային բեղմնավորման մասնագետ, բարդ դեպքերի մասնագետ մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ-փոխպատվաստող եւ այլն:

Հետազոտության համար ընտրված 21-39 տարեկան պացիենտները մի շարք արարողակարգային միջոցառումներ կանցնեն. առաջին փուլում պացիենտիի ձվարանները խթանվում են ձվաբջիջ արտադրելու համար, որոնք հետո կվերցնեն, արհեստականորեն կբեղմնավորեն եւ կսառեցնեն: Հետո անհրաժեշտ կլինի նրանցից յուրաքանչյուրի համար կամավոր դոնորի արգանդ ընտրել, որը պիտի փոխպատվաստվի ստացումից ոչ ուշ, քան 6-8 ժամվա ընթացքում: Հիվանդի նոր օրգանի ամբողջական «ակլիմատիզացիան» մոտ մեկ տարի կտեւի, ինչից հետո մեկը մյուսի հետեւից արգանդի մեջ կտեղավորվեն բեղմնավորված ձվաբջիջները, մինչեւ նրանցից մեկն ամրանա արգանդի պատին  եւ նորմալ հղիություն սկսվի:  Ծննդաբերությունը կատարվում է կեսարյան հատման միջոցով:

Օրգանի պոկվելը կանխարգելելու համար կանանցից կպահանջվի անընդհատ իմունոդեպրեսանտներ ընդունել եւ ամեն ամիս հետազոտություն անցնել:  Բայց դա ընդմիշտ չէ. արգանդն այն օրգանների թվին չի պատկանում, որոնք պետք է «աշխատեն» հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում: Դրա խնդիրը կնոջը մեկ-երկու երեխա ծնելու հնարավորություն տալն է, ինչից հետո օրգանը կարող է նորից հեռացվել:

Առաջին անգամ այդ եղանակը կիրառվել է Հետեբորգի համալսարանում` Մեթց Բրենստրեմի (Mats Brännström) խմբի կողմից:  Կենդանիների վրա մի շարք հաջող փորձարկումներից հետո բժիշկները 2013-ին Մայեր-Ռոքիտանսկի-Կյուստեր-Հաուզերի համախտանիշով տառապող մի կնոջ դոնորական արգանդ են պատվաստել: 2014-ի սեպտեմբերին արգանդի բնածին թերություն ունեցող 36-ամյա կինը բարեհաջող ծննդաբերել է եւ արդեն մեկ տարի անց շվեդ բժիշկներն ինը նման վիրահատություն են կատարել, որոնցից հինգն ավարտվել են հղիությամբ, իսկ չորսը` ծննդաբերությամբ:

Այս առաջին հաջողություններից հետո մեթոդի փորձարկումներ են սկսվել նաեւ այլ երկրներում: Մի քանի ամիս առաջ նման աշխատանքի սկզբի մասին են տեղեկացրել լոնդոնյան Քուին Չառլոթս հիվանդանոցի գինեկոլոգները, որոնք աշխատում են բժիշկ Ռիչարդ Սմիթի ղեկավարությամբ (Richard Smith):

Իսկ վերջերս` այս տարվա սեպտեմբերին Քլիվլենդի համալսարանի նրանց ամերիկացի գործընկերները սկսել են կին կամավորների փնտրտուքը, որոնք համաձայն են մասնակցել ԱՄՆ-ում բուժման այդ եղանակի կլինիկական փորձարկումներին: Աշխատանքները ղեկավարում է Անդրեաս Ցակիսը (Andreas Tzakis), արգանդի փոխպատվաստումից հետո ծննդաբերության առաջին «հեղինակներից» մեկն աշխարհում: 

Հավաստի տվյալներ չկան այն մասին, թե որքան տարածված են արգանդի բնածին եւ ձեռքբերովի, զարգացման եւ տեղադրության թերությունները, բարորակ գերաճները, բայց այդ բոլոր խնդիրները կնոջը՝ որպես ընտրության տարբերակ, շատ փոքր են թվում որդեգրված երեխաներ մեծացնելու կամ փոխնակ մայր փնտրելու փոխարեն, ընդ որում, որոշ մարդկանց այդ տարբերակները կարող են հարմար չլինել, մանավանդ, որ փոխնակ մայրությունը ոչ բոլոր երկրներում է թույլատրված:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mamin-journal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am
Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am
Զգուշացե՛ք գրիպից․ պարզաբանում է համաճարակաբանը. morevmankan.am

Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման պետական ֆինանսավորմամբ ծրագրի շահառուների ցանկը փոփոխվել/ ընդլայնվել է. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կարող են դիմել բոլոր շահառուները, ովքեր համապատասխանում են ծրագրի պայմաններին...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am
Հղիության ընթացքում կարելի՞ է պատվաստվել Կովիդ-19-ի դեմ. morevmankan.am

Հղի կնոջը խորհուրդ  է տրվում պատվաստվել Կովիդ-19-ի դեմ այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերազանցում է պտղի համար հավանական վտանգը...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լուրեր
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am
Հղիության ժամանակ տոքսիկոզն օգտակար է երեխային. tsnndatun.am

Առավոտյան փոքր ինչ վատ զգացող կանանց մոտ հաճախ բնորոշ է առողջ հղիություն վիժման ավելի քիչ հավանականություն, գրում է The Telegraph-ը: Առավոտյան սրտխառնոցը դրական է ազդում նաև երեխայի ինտելեկտի վրա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am
Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am

Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am

Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am
ԿՈՎԻԴ-19. Խորհուրդներ` հղիներին և կերակրող մայրերին. morevmankan.am

Կարելի՞ է մանկաբարձ-գինեկոլոգի մոտ այցը բաց թողնել` հիվանդության դեպքում:


Եթե առկա են COVID-19-ին բնորոշ ախտանշաններ (հազ, ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն) այն ժամանակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am
Կորոնավիրուսը հղիների համար վտանգավոր է, բայց ոչ կրիտիկական. morevmankan.am

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, COVID-19 հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն ուռուցքով հիվանդները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են` դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am
Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am

Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:

ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի  հետազոտական կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am
Կորոնավիրուսը ներարգանդային չի փոխանցվում. urolog.am

Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am
Կորոնավիրուսը վտանգավոր է նորածինների համար. morevmankan.am

Համաձայն JAMA Pediatrics-ում հրապարակված նոր հետազոտության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված հղիների խմբում երեխաների 9%-ը ծնվել է COVID-19 վարակով...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am
Վտանգավո՞ր է, արդյոք, կորոնավիրուսը` հղիների համար: Մասնագետներն ասում են՝ ոչ. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի Թագավորական քոլեջի փորձագետները կազմել են հղիների վարման նոր ուղեցույցները:
Համարվում է, որ հղիները գտնվում են գրիպից բարդությունների առաջացման մեծ ռիսկի տակ...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ