Լրահոս կանանց համար
Երկու և ավելի երեխա ունեցողներն անվճար կսովորեն բուհում. sputnik.co.am
Երկու և ավելի երեխա ունեցող ծնողները կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ու անվճար սովորել ցանկացած բուհում։ Այս կիսամյակում, օրինակ, կփոխհատուցվի 17 ուսանող-ծնողի ուսման վարձն ամբողջությամբ
Ժասմին Առուստամյանը ձեռք է բերում իր երրորդ մասնագիտությունը. սկզբում` հաշվապահական հաշվառում, հետո` մենեջմենթ, հիմա էլ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում։ Բազմազավակ կինը որոշել է հետ չմնալ իր ուսանող զավակներից ու ինքն էլ սովորել համալսարանում։
Հետևելով իր կարգախոսին` «Դար ապրիր, դար սովորիր», նա ընդունվել է Գորիսի պետական համալսարան։
Վստահեցնում է` լավ աշխատանք է ունենալու և երեխաների համար լավ օրինակ է ծառայելու։
«Միայն ցանկություն է պետք, այդ դեպքում կհասնես քո նպատակներին։ Ես միշտ սիրել եմ սովորել։ Դա իմանալով ու ըմբռնելով` ընտանիքս ամեն կերպ աջակցում է ինձ»,-ասաց Ժասմին Առուստամյանը։
Տարեկան 800 հազար դրամ վճարել չէր կարող Աննա Հայրապետյանը։
Բայց նա ամեն կերպ ցանկանում էր հասնել բաղձալի երազանքին` սովորել բժշկական համալսարանում։ Սպասել է մի քանի տարի մինչև երեխաները մեծանան ու ինքը ժամանակ հատկացնի ուսմանը։
Գերազանց միավորներ ունենալու շնորհիվ առաջին մի քանի տարին սովորեց անվճար, հետո փոխադրվեց վճարովի համակարգ։
«Դիմեցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ու մինչև ուսման ավարտը նրանք իմ փոխարեն կվճարեն վարձը»,- գոհունակությամբ նշեց Աննան։
Նրանք ու ևս 15 բազմազավակ ծնող ստացավ ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։
«Մատչելի բնակարան» ծրագիրը հասանելի կդառնա երիտասարդներին
«Երբ սկսում էինք ծրագիրը, հարցում անցկացրինք բուհերում. հետաքրքիր էր իմանալ, թե որքան էր 2 և ավելի երեխա ունեցողների թիվը։ Այդ ժամանակ թիվը բավականին փոքր էր` 4-5։
Հիմա արդեն մեզ է դիմել 17 ուսանող։ Ես ուզում եմ, որ դուք այս ինֆորմացիան տարածեք ձեր բարեկամների շրջանում, որպեսզի մենք մյուսների ուսման հարցն էլ լուծենք»,-ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։
Նախաձեռնությունը նպատակ ունի սոցիալական աջակցություն ցուցաբերել երիտասարդ ընտանիքներին, նպաստել երիտասարդների կրթության շարունակելիությանը, երկրորդ մասնագիտություն ստանալուն։
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն